Տուրիստական նորություններ և հոդվածներ

Մահմեդականություն դավանողների համար ստեղծվել է Airbnb-ի այլընտրանքը

Muzbnb անունը կրող նոր ծառայությունը թողարկվել է հատուկ մահմեդականների համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց կրոնական առանձնահատկությունները նույնիսկ ճանապարհորդության ընթացքում։

Այդպիսով, օնլայն հարթակի օգտատերերը կարող են ընտրել բնակության  վայր, որի տարածքում արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ և այնպիսի մթերքներ, ինչպիսին է՝ խոզի միսը։ Muzbnb-ի հաճախորդների համար նաև կարևոր է աղոթատեղիի, մոտակայքում մզկիթի և հալալ մթերքների խանութի առկայությունը։ Ճանապարհորդները կարող են ընտրել տներ և բնակարաններ, որոնք նախատեսված են բացառապես մեկ սեռի ներկայացուցիչների համար։

Muzbnb վարձակալման ծառայություն

Muzbnb-ի առաջարկած տները հասանելի են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մալդիվյան կղզիներում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Սինգապուրում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում և Եգիպտոսում։

Ի դեպ, Airbnb-ի հայտնի ծառայության նման այլընտրանքները նորություն չեն․ վերջերս թողարկվել է Noirbnb պորտալը այն ճանապարհորդների համար, ովքեր դարձել են ռասսայական խտրականության զոհ։

Muzbnb վարձակալման ծառայություն

Booking.com
Booking.com
You might also like