Տուրիստական նորություններ և հոդվածներ

Էլեկտրոնային ծխախոտի համար ԱՄԷ-ում կարող են տուգանել

Դուբայի իշխանությունները (ԱՄԷ) շարունակում են պայքարել ծխելու դեմ։ Այսպիսով, քաղաքային վարչությունը հայտարարել է առևտրի կենտրոններում էլեկտրոնային ծխախոտ ծխողներին 2000 դիրհամ ($544) տուգանելու մտադրության մասին։ Դուբայ մեկնող զբոսաշրջիկների շրջանում քիչ չեն վեյփինգի սիրահարները, և նրանք պետք է իմանան, որ ԱՄԷ-ում էլեկտրոնային ծխախոտի վաճառքն ու օգտագործումը ամբողջովին արգելված է շուկաներում և առևտրի կենտրոններում, ընդ որում՝ ոչ միայն ներսում, այլև դրսում՝ մուտքի մոտ։

Ինչպես հայտնում է «Русские Эмираты»-ն՝ քաղաքապետարանը մշտական ստուգումներ է անցկացնում ծխախոտ վաճառող խանութներում, և այնտեղ էլեկտրոնային սիգար հայտնաբերելու դեպքում անմիջապես առգրավում է։

Հիշեցնենք, որ բոլոր տեսակի էլեկտրոնային ծխախոտների արգելք է գործում նաև Թայլանդում։ Որոշ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, դրանց կիրառումը արգելված է մի շարք հասարակական վայրերում։

Booking.com
Booking.com
You might also like