home Տուրիզմ Հայաստանում, Տուրիստական բիզնես, Քաղաքներ Երևանում կբացվի առաջին զիփլայնը

Երևանում կբացվի առաջին զիփլայնը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր շրջայց է կատարել «Արաբկիր» զբոսայգում, որը ժողովրդի շրջանում ընդունված է անվանել «Մալականի այգի»:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արամ Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ այգին նախկինում, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր, այն բարեկարգելու համար թաղապետարանի միջոցներով որոշակի աշխատանքներ կատարվում էին, բայց դեռևս չէին կարողանում հաճելի զբոսայգի դարձնել բնակչության համար:

«Վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի կողմից որոշում կայացվեց, որ գտնենք  հովանավոր, ով կբարեկարգի այգին»,- ասաց նա, ապա հավելեց, որ «Գրիս սմայլս» ընկերության հետ արդեն պայմանագիր է կնքված, և այգին ամբողջությամբ վերափոխվելու է:

Նշենք, որ զբոսայգին դառնալու է զվարճանքի գոտի: Նախատեսվում է կառուցել զիփ լայն` էքստրիմալ տուրիզմի առաջատար ձևերից մեկը: Ճոպանը կապելու է Արաբկիր վարչական շրջանը Աջափնյակի հետ, անցնելու է Դավթաշենի կամրջի տակով: Ճոպանի առաջին գիծը կլինի 870-900 մետր, երկրորդ գիծը` 650-680 մետր:

Գրիգորյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այգու կանաչ տարածքներն ամբողջությամբ պահպանվելու են: «Բացի զիփ լայնից,  նախատեսվում են նաև լեռնային հեծանիվներ, ժայռամագլցում, բացօթյա գրադարաններ, լինելու են յոգայի և նկարչության ժամեր: Այգու մի մասում կլինի հատված, որն ամբողջությամբ նախատեսված կլինի միայն երեխաների համար` մանկական խաղահրապարակով, ճոճանակներով»,- ասաց նա:

Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ ծառահատումներ և  շինարարական աշխատանքներ չեն լինելու` ամեն ինչ կոնստրուկտորներով է հավաքված լինելու, և ցանկացած ժամանակ, առանց այգին վնասելու, կարելի է դրնաք հեռացնել:

Նա նշեց, որ աշխատանքները նախատեսում են ավարտել երկու ամսվա ընթացքում: «Մինչև հոկտեմբերի 10-15-ը մենք կունենանք արդեն պատրաստի գործող այգի»,- հավաստիացրեց Գրիգորյանը:

Ի դեպ, զիփ լայնը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց. հնարավոր է լինելու թռչել նաև հաշմանդամի սայլակով:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում