Finnair ավիաընկերությունը ինքնաթիռ կհանի Մումի-տրոլլներին

Մումի-տրոլլները հանդիսանում են Ֆինլանդիայի ոչ պաշտոնական խորհրդանիշները։

Մումի-տրոլլները կուղեկցեն  Finnair ավիաընկերության չվերթներով ճանապարհորդող փոքրիկ ուղևորներին և նրանց ծնողներին։ Այդ մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

Մումի-տրոլլՖիննական Finnair ավիաընկերությունը 2018 թվականի առաջին կեսին կսկսի իրականացնել երեխաների հետ ճանապարհորդող ուղևորների սպասարկման  նոր հայեցակարգ։ Նրա գլխավոր առանձնահատկությունը կդառնան Մումի-տրոլները, որոնք Ֆինլանդիայի իմիջի անքակտելի մասն են կազմում և երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշն են։ Հայտնի հեքիաթային հերոսները կուղեկցեն փոքրիկ ուղևորներին ինչպես օդանավակայանում, այնպես էլ՝ ինքնաթիռում։

Մումի-տրոլլները կհայտնվեն հատուկ երեխաների հետ ճանապարհորդող ուղևորների համար նախատեսված գրանցասեղանի էկրաններին։ Այնուհետև փոքրիկ ճանապարհորդները նրանց կհանդիպեն Մումի-տրոլլհատուկ երեխաների համար ստուգման գոտում, որը ձևավորված կլինի մումի-ոճով։ Բացի այդ, Finnair-ը սովորական վայրէջքի կտրոնի փոխարեն փոքրիկ հաճախորդներին կտա կախարդական մումի-տոմս և մումի-պիտակ, իսկ ինքնաթիռում կնվիրի Մումի-տրոլներով հուշանվերներ։

Եվ դա ավիաընկերության բոլոր մումի-առաջարկները չեն։ Ինքնաթիռում երեխաները կարող են դիտել հեքիաթային հերոսների մասին արկածային անիմացիոն սերիալ։ Փոքրիկների հետ մեկնող Մումի-տրոլլծնողները կստանան հերոսների նկարով սրբիչներ։ Իսկ բիզնես դասի փոքրիկ ուղևորները կստանան մումի-ոճով էքսկլյուզիվ ճանապարհորդական հավաքածու։

Ինչպես նշել է Finnair-ի հաճախորդների հետ  աշխատանքի գծով փոխնախագահ Պիա Կարհուն՝ Մումի-տրոլլները Ֆինլանդիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն են, և ընկերությունն ուրախ է, որ այժմ այդ կերպարները կհայտնվեն իրենց ինքնաթիռներում։

Մումի-տրոլլներին ստեղծել է ֆին գրող Տուվե Յանսոնը։ Արդյունքում, նրանք դարձել են ոչ միայն գրական, այլև՝ մուլտհերոս։ Ֆինլանդիայում գործում է Մումի-տրոլլների թանգարան։

Booking.com
Booking.com
You might also like