Էքսպերիմենտալ տուրիզմ. Լրտեսական տուրիզմ

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




«Փորձարարական տուրիզմ» հասկացությունը հայտնվել է ոչ այնքան վաղուց՝ 2000-ական թվականների սկզբին,  Ֆրանսիայում: Նրա հայեցակարգը և սկզբունքները առաջին անգամ նկարագրել է Ջոել Հենրին  (Joel Henry), ով ավելի ուշ ստեղծեց Փորձարարական տուրիզմի լաբորատորիա կամ Latourex:  2005 թվականին էքսպերիմենտալ տուրիզմի ուղեցույց թողարկեց Lonely Planet ընկերությունը և ոչ ստանդարտ զբոսաշրջային գաղափարների երկրպագուների թիվը մեծ աճ գրանցեց: Նրանք, ովքեր նաընտրում են ավանդական հարմարավետությամբ հանգիստը, այս փորձարկումները կարող են խենթ զբաղմունք համարել: Բայց փորձառու ճանապարհորդները պնդում են, որ բավական է մեկ անգամ փորձել և սովորական ճանապարհորդությանը վերադառնալու ցանկություն այլևս չի լինի: Էքսպերիմենտալ զբոսաշրջիկները մտածել են հարյուրավոր ուղիները իրենց կյանքը բարդացնելու համար: Մենք Ձեզ համար ընտրել ենք տասը, որոնցով   հեշտ է սկսել ճանապարհորդության նոր տեսակի հետ ծանոթությունը:

Spy

Լրտեսական տուրիզմ

Բարդությունը՝ 5-ից 5

Spy

Բավական է ճանապարհորդեք հենց այնպես: Ճանապարհորդեք պատասխանատու լրտեսական հանձնարարությամբ: Հաջորդ անգամ, երբ Ձեր մոտիկ ընկերը մեկնի հանգստի, հետևեք նրան՝ անվտանգ տարածություն պահպանելով: Լուսանկարեք նրա բոլոր քայլերը տեսախցիկով: Շատ զգույշ եղեք: Ուսումնասիրեք աշխարհը՝ գնալով հետքերով: Երբ արկածն ավարտվի, կանչեք ընկերոջը Ձեր տուն, մի-մի բաժակ խմեք և ցուցադրեք լուսանկարների այն հավաքածուն, որը Ձեզ հաջողվել է հավաքել հանգստի ընթացքում: Փորձառուները խորհուրդ են տալիս՝  ոստիկանությունում չհայտնվելու համար ընտրեք Ձեր ընկերներից հումորի զգացում ունեցող մեկին:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում