home Մշակութային Կոլիզեում կվերսկսեն երեկոյան էքսկուրսիաները

Կոլիզեում կվերսկսեն երեկոյան էքսկուրսիաները

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Հռոմում կրկին կմեկնարկի «Լուսինը Կոլիզեում» (La luna sul Colosseo)  ակցիան․ մինչև տարվա վերջ բոլոր ցանկացողները կարող են մայրամուտից հետո այցելել Կոլիզեի գետնախուցերը, պատկերասրահներն ու կամարները, որը աշխարհի գլխավոր պատմական հուշարձաններից մեկն է և Իտալիայի մայրաքաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ 75-րոպեանոց էքսկուրսիաները կանցկացվեն անգլերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։ Մարտին և դեկտեմբերին երեկոյան տուրերը Կոլիզեում նախատեսված են միայն շաբաթ օրերին, ապրիլին, մայիսին և հոկտեմբերին  դրանք կանցկացվեն ամեն օր, բացի՝ երեքշաբթի և կիրակի օրերից, հունիսից սեպտեմբեր՝ կդառնան ամենօրյա, նոյեմբերին՝ ուրբաթ և շաբաթ օրերին։

Էքսկուրսիան մեկնարկում է արենայից, որտեղից կարելի է տեսնել ստորգետնյա պատկերասրահների խորությունը, այնուհետև՝ անցնել գեղեցիկ լուսավորված կամարներով, որոնք գտնվում են հուշարձանի ներսում։ Զբոսաշրջիկներին կներկայացնեն նաև ստորգետնյա տարածքները, որտեղ գլադիատորները և վայրի գազանները սպասում էին արենա դուրս գալուն։ Մեկ անձի համար էքսկուրսիայի արժեքը կազմում է  20 եվրո։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում