Տուրիստական նորություններ և հոդվածներ

Սուրբ Ծնունդին Եվրոպային եղանակի հարցում բախտը ժպտացել է

Եվրոպական երկրներում Սուրբ Ծնունդն այս երկուշաբթի է՝ դեկտեմբերի 25-ին։ TURIZM.RU-ն պարզել է, թե ինչ եղանակ է սպասվում տարածաշրջանի գլխավոր տուրիստական մայրաքաղաքներում։  Չէ որ, հաճախ, հենց եղանակից է կախված տրամադրությունը․․․

Ըստ կանխատեսումների՝ գրեթե ամբողջ Եվրոպայում սպասվում է չոր և ձմռան կեսերի համար տաք համարվող եղանակ։ Այսպիսով, Սուրբ Ծնունդի նախօրեին Վիեննայում կլինի  հիմնականում ամպամած ու առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի + 8 աստիճան Ցելսիուս։ Հաջորդ օրը արևն ավելի շատ կլինի, բայց ջերմաստիճանը կնվազի երկու աստիճանով։

Եվրոպայի եղանակը Սուրբ Ծնունդին

Բեռլինում կրակի օրը սպասվում է կարճատև անձրև, պլյուս ինը աստիճան։ Իսկ երկուշաբթի ջերմաստիճանը կիջնի երկու աստիճանով՝ պլյուս 7, բայց՝ առանց տեղումների։

Առանց անձրևի և ձյունի Սուրբ Ծնունդը կանցկացնեն նաև Բուդապեշտում։ Շաբաթ օրը կլինի +9 և մի փոքր արև։ Իսկ Սուրբ Ծնունդին ամպերը կցրվեն և արևը կշողա ողջ օրը։

Բարսելոնայում՝ ընդհակառակը։ Արևը մարդկանց կուրախացնի Սուրբ Ծնունդի  նախօրեին։ Ընդ որում՝ կլինի +13 աստիճան տաքություն։ Իսկ դեկտեմբերի  25-ին երկինքը ամպերով կպատվի, բայց օդի ջերմաստիճանը չի փոփոխվի։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ևս անձրևներ չեն սպասվում։ Բայց արևը ևս գրեթե տեսանելի չի լինի։ Շաբաթ օրը սպասվում է +8 աստիճան տաքություն, կիրակի՝ մինչև +6։ Երկուշաբթիից երեքշաբթի գնացող գիշերը օդերևութաբանները կանխատեսում են սառնամանիք։

Եվրոպայի եղանակը Սուրբ Ծնունդին

Հռոմեացիների բախտը եղանակի հարցում բերել է։ Նախատոնական ամբողջ  օրը կշողա արևը, ջերմաչափը ցույց կտա +12 աստիճան։ Սուրբ Ծնունդին արևը կմտնի ամպերի տակ, բայց օդը ևս մեկ աստիճանով կտաքանա։

Հյուսիսային Եվրոպայում գրեթե իսկական ձմեռ է։ Հելսինկիում դեկտեմբերի 24-ին կլինի արևային, բայց ջերմաստիճանը զրոյից չի բարձրանա։ Իսկ երկուշաբթի օրը սպասվում է ձյան առատ տեղումներ, բայց օդի ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։

Օդերևութաբանները կարծում են, որ այս լավ եղանակը երկար չի մնա, և արդեն Նոր տարվան մոտ ամբողջ տարածաշրջանով կանցնի հզոր ցիկլոն և իր հետ կբերի անձրև ու ձյուն։

Booking.com
Booking.com
You might also like