Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Եգիպտոս)

Երկիր` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն – Եգիպտոս: Egypt, Miṣr, Egyptian Arabic: [mɑsˤɾ]

Մայրաքաղաքը` Կահիրե, բնակչությունը` 8 միլիոն (2009 մարդահամարի տվյալներով), Կահիրեի ագլոմերացիայի բնակչությունը` 17,8 միլիոն (2009):

Բնակչության թիվը. Եգիպտոսում ապրում է 59 միլիոն մարդ: Բնակչության 98%-ը եգիպտացիներ են (արաբներ): Քաղաքաբնակները կազմում են շուրջ 50%-ը: Տարեկան մեկ շնչին ընկնող եկամտով` Եգիպտոսը գտնվում է միջին զարգացվածություն ունեցող երկրների ամենացածր մակարդակում:



Կառավարման համակարգը. Եգիպտոսում կառավարման համակարգը նախագահական է:  Պետության ղեկավարն է

Բոլոր թաարմ տուրիստական նորությունները Եգիպտոսի մասին
Եգիպտոսի վերաբերյալ բոլոր նորությունները >

համարվում նախագահը: Երկրի բարձրագույն  օրենսդիր մարմինը մեկ պալատով Ազգային Ժողովն է: Եգիպտոսը բաժանված է 26 մուհաֆազների (նահանգների), որոնցից յուրաքանչյուրն էլ բաժանված է մարկազների (շրջանների), իսկ դրանք իրենց հերթին` նահիների  (թաղամասների):

Պետական լեզուն. Եգիպտոսի պետական լեզուն արաբերենն է, սակայն սպասարկման ոլորտում աշխատող շատ բնակիչներ խոսում են նաև անգլերեն և ֆրանսերեն:

Պետական կրոնը. Բնակչության ավելի քան 90%-ը դավանում է իսլամ, շուրջ  10%-ը` ուղղափառ քրիստոնյաներ են (Ղպտիներ):

Տուրիզմը Եգիպտոսում.

Հրաշալի Միջերկրական ծովի առողջարանային Ալեքսանդրիա քաղաքից դեպի  արևմուտք երկայնքով ձգվում են ոչ մեծ առողջարանային քաղաքներ, որոնցից շատերը հայտնի են ոչ միայն իրենց հիանալի կլիմայով, լողափերով, ձկնորսությամբ և բադերի որսով, այլև հետաքրքիր պատմական հուշարձաններով:
Եգիպտոսը ունի ծովային սահման Կարմիր ծովի հետ, որը ձգվում է 1000 կմ: Կարմիր ծովը աշխարհի ամենատաք, մաքուր և աղի ծովերից մեկն է: Ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը փետրվարին տատանվում է +18 °C —+26 °C , այդ պատճառով ծովափնյա հանգստի սեզոնը այստեղ տևում է ամբողջ տարին:Կարմիր ծովում Եգիպտոսի հիմնական զբոսաշրջային կենտրոններն են Հուրգադա և Սաֆագա առողջարանները: Կարմիր ծովի հարավային ափում է գտնվում Մարսա Ալամ երիտասարդ և զարգացող առողջարանային քաղաքը: Եգիպտոսի հրաշալի  կուրորտային վայրերից մեկն է համարվում Կարմիր ծովի Սինայի թերակղզին, որը գտնվում է Կահիրեից և Ալեքսանդրիայից քիչ հեռու և նրանց հետ կապվում է հիանալի ավտոմոբիլային ճանապարհով: Հարավային Սինա տանող ճանապարհը անցնում է Սուեզի ջրանցքով, որը բացվել է 1980 թվականի ապրիլին: Սինայում կան շատ լողափեր: Նրա տուրիստական կենտրոններն են համարվում Շարմ Էլ Շեյխը, Դահաբը, Նուվեյբան և Թաբան:



Բացի հարմարավետ լողափերից, մաքուր ծովից և մշտական լողափային սեզոնից, զբոսաշրջիկներին Սինայում գրավում են  նաև կրոնական վայրերը: Ծովի մակարդակից  1570 մ բարձրության վրա գտնվող լեռներում է գտնվում հունական Սբ. Կատրինի մենաստանը, որի ամենակարևոր գանձերն են համարվում գրադարանը և սրբապատկերների պահոցը: Մենաստանի տեսարժան վայրերից մեկն է համարվում Մովսեսի լեռը (2285 մ)` սրբավայր հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար: Լեռան գագաթին գտնվում են մատուռ և մի փոքրիկ մզկիթ: Սովորաբար կրոնական ուխտագնացները և հասարակ զբոսաշրջիկները իրականացնում են գիշերային երթ դեպի լեռան գագաթ, որպեսզի այնտեղ դիմավորեն արևածագը:

Տոները Եգիպտոսում. Ազգային տոներն են հունվարի 1 (Նոր տարի), փետրվարի 22, ապրիլիի 25 (1973 թ. Հոկտեմբերյան պատերազմի ժամանակ Սինայի թերակղզու ազատագրումը ), մայիսի 1 (Աշխատանքի օր), հունիսի 18  (Բրիտանական օկուպացիոն ուժերի  Եգիպտոսից դուրս բերման տարելիցը), հուլիսի 23  (1952 թ. Հեղափոխության օրը), սեպտեմբերի 23 (1956 թ. Իսրայելի դեմ հաղթանակի օրը), հոկտեմբերի 6 (Սուեզի ջրանցքի անցման ազգային օր), հոկտեմբերի 24  (1973 թ. Եգիպտական բանակի մուտքը Սուեզ), դեկտեմբերի 23  (1956 թ. Հաղթանակի օր):

Մահմեդական տոները. Մուլիդ Ալ Նաբի` Մուհամեդ մարգարեի ծնունդը, Ռամադան` ծոմ, որի ժամանակ մահմեդականները իրենց զրկում են ջրից, սննդից և բոլոր տեսակի մարմնական հաճույքներից: Այդ օրերին այս ամենին անսովոր զբոսաշրջիկները պետք է հնարավորինս համբերատար լինեն: Խորհուրդ է տրվում հասարակական վայրերում զուսպ լինել և պահպանել Ռամադանի կանոները, որպեսզի չվրդովեցնեն մահմեդական հավատացյալներին:  Իդ էլ Ֆիդր կամ Փոքր Բայրամ` եռօրյա տոն, որը ամփոփում է Ռամադանի մեկամսյա ծոմը: Իդ էլ Ադհա կամ Մեծ Բայրամ. (եռօրյա զոհաբերության տոն) նշվում է Փոքր Բայրամից 70 օր հետո` Մեքքա ուխտագնացության ամսվա վերջում:

Ղպտիական տոները. Շամ էլ Նեսսիմ` գարնան տոնը: Այս տոնի (որի անունը արաբերենից թարգմանվում է «արևմտյան քամու բույր») արմատները գնում են  Հին  Եգիպտոսի խորքերը, որտեղ այս տոնը նշում էին փարավոնները: Այն կոչվում էր Օպետ: Գարնան տոնը ուղեկցվում է զանգվածային երթերով դեպի քաղաքից դուրս և պիկնիկներով: Այս տոնը ղպտիների մոտ համընկնում է Զատիկի տոնի երկուշաբթիի հետ:

Օգտակար խորհուրդներ. Ստամոքսի խանգարումից  խուսափելու համար հարկավոր է հրաժարվել չմաքրված մրգերից, հում բանջարեղենից, աղցաններից, պաղպաղակից, սառույցով ըմպելիքներից, շշալցված մրգահյութերից և ոչ եռացրած ջրից: Օգտագործեք հնարավորինս աղի սնունդ, մի չարաշահեք ըմպելիքը: Ճաշից հետո խորհուրդ է տրվում մեկ ժամ քնել: Չի թույլատրվում լողալ կեղտոտ Նեղոսում: Ոտաբոբիկ մի քայլեք հոսող ջրերում, մի լվացվեք դրանցով: Եթե դուք տեղավորվել եք ոչ զբոսաշրջային կենտրոններում և օգտվում եք հասարակական տրանսպորտից, ձեզ հետ միշտ ունեցեք ճանապարհորդային դեղատուփ: Դեղատուփում անպայման ունեցեք արևապաշտպան քսուկ, ջերմիջեցնող միջոցներ, ցավազրկող, խայթոցների համար քսուկ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Այդպես ընդունված է. Մահմեդական հավատքն է  որոշում  եգիպտացիների կյանքի ռիթմը: Սա կարող եք հասկանալ միայն արտաքին նշաններից. օրինակ օրը հինգ անգամ բարձրախոսով հավատացյալներին հրավիրում են աղոթքի: Իսկ Ռամադանին գիշերը վերածվում է ցերեկվա: Ողջ օրը մահմեդականները ծոմ են պահում և ուտում են միայն մայրամուտից հետո: Այդ ժամանակ հասարակական կյանքը դադարում է գոյություն ունենալ, պետական մարմիններն աշխատում են միայն ժամը 10-ից 14-ը: Իսլամացումը գրեթե արմատապես փոխել է  փարավոնների  ժամանակաշրջանի ավանդույթները, բացառությամբ, միգուցե, պորտապարի: Ճիշտ է, արմատական մահմեդականները կողմ են, որ այս պարի ժամանակ կնոջ մարմնի մեծ մասը փակ լինի, որի պատճառով պարուհիների մեծ մասը նախընտրում է մնալ առանց աշխատանքի: Զբոսաշրջիկը բնականաբար ուշադրություն կդարձնի եգիպտացիների ազգային զգեստներին: Նրանք կրում են լայն վերնաշապիկներ, ընդ որում` սպիտակ: Կանայք հագնում են սև` կենդանացնելով զգեստը վառ գույնի ժանյակներով և զարդերով: Անդրադառնալով  մահմեդական ավանդույթներին` կանանց մեծամասնությունը ամուսնու և ընտանիքի թույլտվությամբ կրում է հիջաբ, որը թույլ է տալիս բացել դեմքը և ծածկում է միայն մազերը:

Ազգային խոհանոցը. Դժվար է ասել ծանր տնտեսական վիճակը,  թե կրոնական արգելքներն են եգիպտացիներին դարձրել բուսակեր: Բայց
փաստը մնում է փաստ: Նախաճաշը, ճաշը և ընթրիքը կազմված են կաթնախմորից, լոբուց (foul), բուսական մթերքներից (tamija): Թեև ամեն ինչ շատ համեղ է և միի քանի պիաստրով կարելի է ձեռք բերել քաղաքի ցանկացած կրպակից: Տեղական բացօթյա բիստրոներում տարածված է նաև շաուրման, որը տապակած մսի բարակ շերտ է:  Հայտնի ուտեստներից են փորոտիքն ու ուղեղը: Բուսական յուղը, ճարպերը, մեղրն ու շաքարավազը ունեն լայն սպառում: Նրանց, ովքեր խուսափում են լրացուցիչ կալորիաներից, խորհուրդ է տրվում  փորձել կիսաքաղցր սուրճ (achwa masbut), գրեթե դառը (schai sukar chafief) կամ ամբողջովին դառը թեյ (menrir sukar): Շատ համեղ են քունջութով համեմված  խորտիկները: Արժի նաև փորձել պանրով և լոլիկով կծու աղցանը (gibna bi tamatem): Հիմնականում մսային ուտեստները բազմազան չեն: Քաղցր և հագեցնող են մեղրով աղանդերները: Տուրիստական սեզոնին
հատկապես շատ են վաճառվում նարինջի, կիտրոնի, մանգոյի և գուավայի բնական հյութերը: Ալկոհոլային խմիչքները վաճառվում են բոլոր ռեստորաններում և խոշոր հյուրանոցներում: Հանքային ջուր գնելիս հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի վնասված չլինի խցանը: Ռեստորանում մատուցողը  պետք է շիշը բացի հենց սեղանի մոտ, այլապես  դուք կարող եք ստանալ սովորական ծորակի ջուր:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Եգիպտոսի վերաբերյալ բոլոր նորությունները >

Էջի թեմաները. Egypt, Cairo, Sharm El Sheikh, Egypt travel info

պիտակներ (labels)` եգիպտոս տուրեր տուրիզմ ճամփորդություն և հյուրանոցներ շարմ էլ շեյխ և հուրգադա egiptos turer sharm el sheikh hurgada aviatomser hyuranocneri amragrum | Օնլայն տուրեր >

Մեկնաբանություններ / կարծիքներ