home Հետաքրքիր փաստեր, Տուր հոդվածներ Ուտել չի կարելի ոչնչացնել (Վիդեո)

Ուտել չի կարելի ոչնչացնել (Վիդեո)

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Այն մասին, թե ինչեր  չի կարելի ինքնաթիռ բարձրացնել, գիտեն բոլորն, ովքեր գոնե մեկ անգամ թռչել են ինքնաթիռով։ Այնուամենայնիվ, ամեն օր օդանավակայաններում ուղևորներից վերցնում են տոննաներով արգելված ապրանք, այդ թվում՝ սնունդ։

Եվ խնդիրն այն չէ, որ չարագործները փորձում են սահման անցկացնել մեծ խմբաքանակի կոկորդիլոսի միս։ Արգելված ապրանքների ցանկում ընդգրկված են ոչ միայն էկզոտիկ մթերքները, այլև՝ սովորականները։ Դրանցից են մսային և կաթնային արտադրանքները, ձկները, թարմ մրգերն ու բանջարեղենները։

Շատերը կարծում են, որ օդանավակայանի աշխատակիցները իրենց տուն են տանում պանիրն ու երշիկեղենը, որոնք վերցրել են ուղևորներից, բայց դա այդպես չէ։ Մեծամասամբ այդ մթերքները ոչնչացվում են, բայց վերջնական որոշում կայացնում է ավիացիոն անվտանգության ծառայությունը։

Այրել և մանրացնել

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բռնագանձված իրերը ամենից հաճախ այրում են։ Հատուկ դրա համար օդանավակայաններում կան հսկա վառարաններ, որում այրվում են բավարիական նրբերշիկներն ու հրաշալի և թանկարժեք պանիրը, որոնք դուք փորձում էիք հայրենիք բերել արտերկրից։ Մասնավորապես, նման վառարան կա Սանկտ Պետերբուրգի  «Պուլկովո» օդանավակայանում։

Եթե չկա վառարան, ապա կա մանրացնող սարք, որը այդ բոլոր մթերքները մանր մասնիկների է բաժանում։ Նման բան, օրինակ, կա Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում։ Այստեղ միայն մեկ տերմինալում  ամեն օր հավաքվում է ավելի քան 300 կգ սնունդ․ այս քանակությամբ սննդի հարցը ոչ մի վառարան չի կարող լուծել, այդ պատճառով այդ սնունդը նախ մանրացնում են, հետո՝ ոչնչացնում։

Ոչ բոլոր օդանավակայաններն են զբաղվում սնունդի ոչնչացմամբ ինքնուրույն, որոշները մթերքները ուղարկում են հատուկ տեսակավորող կենտրոն, որտեղ դրանց սպասվում է նույն ճակատագիրը՝ վառարան կամ մանրացնող մեքենա։

Հարց է ծագում, թե ինչու օդանավակայանի աշխատակիցները այս ամենից իրենց համար համեղ բաներ չեն ընտրում կամ չեն ուղարկում այն կարիքավորներին։ Նախ չկա ոչ մի երաշխիք, որ այդ մթերքները վտանգավոր չեն, և որ բանանի հետ երկիր չի ներկրվել նաև որևէ էկզոտիկ միջատների գաղութ։ Եվ եթե առաջին դեպքում կտուժեն միայն ուտողները, ապա երկրորդ դեպքում վտանգը սպառնում է ամբողջ համայնքին։

Բացի այդ, դա խիստ արգելվում է։ Եթե օդանավակայանի աշխատակցին նկատեն (իսկ նրան կնկատեն, քանի որ օդանավակայանում ամենուր տեսախցիկներ են) առգրավված ապրանք յուրացնելիս, նրան անմիջապես կազատեն աշխատանքից։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում