EasyJet-ը առաջարկում է անվճար բնակվել իրենց մեկնած երկրում

EasyJet-ի ուղևորները կարող են անվճար բնակվել TrustedHousesitters-ի հաճախորդների տանն ու խնամել նրանց կենդանիներին։

Շատ ճաապարհորդներ ընտրում են բյուջետային ավիաընկերությունները՝ նախընտրելով ցածր գինը հարմարավետության այլ գործոնների փոխարեն։ Բացի այդ, լոուքոսթերները պարբերաբար նոր առաջարկներով են հանդես գալիս ակտիվ, բայց ոչ այնքան մեծ բյուջե ունեցող ճանապարհորդների համար։

Այսպիսով, 2018 թվականին  EasyJet-ը առաջարկում է իր հաճախորդներին նոր ծաառայություն։ TrustedHousesitters ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է տան հարցերով օգնականների փնտրտուքով, ավիաընկերության ներկայացուցիչները որոշել են նվիրել իրենց ուղևորներին նշանակման վայրում անվճար բնակվելու հնարավորություն։

EasyJet & TrustedHousesitters համագործակցություն

TrustedHousesitters-ը կհավաքի հայտերն այն մարդկանցից, ովքեր ցանկանում են գտնել մեկին, ով հոգ կտանի իրենց ընտանի կենդանու մասին, երբ իրենք տանը չեն։ Կենդանու տիրոջն անհրաժեշտ ժամանակահատվածում այդ երկիր ժամանած ուղևորները կարող են անվճար բնակվել նրա տանը որոշակի ծառայությունների դիմաց․ կերակրել և զբոսանքի տանել կենդանուն։

Այդ ծրագրին մասնակցելու համար միայն պետք է համաձայնել ներկայացված պահանջներին և պայմաններին՝ EasyJet-ի կայքում ավիատոմս ամրագրելիս։

Booking.com
Booking.com
You might also like