Տուրիստական նորություններ և հոդվածներ

Դուբայը պատրաստում է էլ ավելի մասշտաբային ամանորյա շոու

Ամեն տարի Դուբայում շքեղ հրավառությամբ ամանորը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների։ Այս տարի էմիրության հյուրերին և բնակիչներին սպասվում է «նախկինում չտեսնված» շոու։

Դուբայ, ԱՄԷ

Ինչպես հայտնում է «Ռուսական Էմիրությունները»՝ ամանորի գիշերը մասշտաբային ներկայացում կլինի Downtown Dubai թաղամասում՝ աշխարհի ամենաբարձր շենքերից մեկի՝ Burj Khalifa երկնաքերի շուրջ։ Նոր շոուին, որն ստացել է «2018-ին ընդառաջ» անվանումը (Light Up 2018), կմասնակցեն նաև Դուբայի հայտնի շատրվանները։

Դուբայ, ԱՄԷ

Ակնկալվում է, որ Դուբայի ամանորյա շոուին կհյուրընկալվի շուրջ մեկ միլիոն մարդ։ Դիտահարթակներ կպատրաստվեն Burj Park այգում։ Հանդիսատեսին խորհուրդ է տրվում հասարակական տրանսպորտով ժամանել 18:00-ից ոչ ուշ, որպեսզի կայանելիս խցանումներ չառաջանան։ Downtown Dubai թաղամասում կտեղադրվեն հատուկ էկրաններ, որտեղ կհեռարձակվի ամանորյա շոուն։ Իսկ  mydubainewyear.com կայքում այն կարող են դիտել նրանք, ովքեր չեն կարողացել մեկնել Դուբայ տոներին մասնակցելու։

Booking.com
Booking.com
You might also like