Տուրիստական նորություններ և հոդվածներ

Դուբայը զբոսաշրջիկների համար պատրաստել է «Ամառային անակնկալներ»

Դուբայի ամենամյա  «Ամառային անակնկալներ» փառատոնը (Dubai Summer Surprises) կանցկացվի հուլիսի 9-ից  օգոստոսի 20-ին։

Փառատոնը, որը կանցկացվի արդեն տասնիններորդ անգամ, բաղկացած է վեց թեմատիկ շաբաթներից՝ «Խոհարարական անակնկալներ», «Սառցե անակնկալներ», «Ծաղկային անակնկալներ» և այլն։ Փառատոնի ընթացքում Դուբայի խանութներում զեղչերը հասնում են  70%-ի, այդ պատճառով այստեղ գալիս են շոփինգի սիրահարները։imageԸնդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է ավելի քան  6 հազար առևտրային կետ։ Հյուրերին նաև սպասում են թանկարժեք նվերներով խաղարկությունները, այդ թվում՝ տներ, ավտոմեքենաներ և ոսկու ձուլակտորներ։

«Ամառային անակնկալների» մանկական ծրագիրը ևս բազմազան է։ Հատկապես շատ զվարճանքներ երեխաների համար պատրաստել են առևտրային կենտրոնները և ատրակցիոնների պարկերը։ Ավանդույթի համաձայն՝ Դուբայի հյուրանոցները երեխաներին կառաջարկեն անվճար բնակություն՝ պայմանով, որ նրանք լինեն իրենց երկու ծնողների հետ։

Booking.com
Booking.com
You might also like