home Ճանապարհորդ, Մշակութային, Քաղաքներ, Ֆոտո-տուր Դուբայի շատրվանը. ոգեցունց տեսարան (ֆոտո-շարք + տեսանյութ)

Դուբայի շատրվանը. ոգեցունց տեսարան (ֆոտո-շարք + տեսանյութ)

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Այսօր Դուբայի շատրվանը վստահորեն կարելի է համարել ամենագեղեցիկ և ամենամեծ երաժշտական շատրվանը աշխարհում: Առաջարկում ենք միասին պարզել, թե ինչումն է նրա բացառիկությունը:

2009 թվականին Բարջ Դուբայ երկնաքերի առջև հայտնվել է ևս մեկ հրաշք` երաժշտական շատրվանը: Շատրվանի շինարարության մասին  Emaar  ընկերությունը հայտարարել է դեռևս 2008  թվականի հունիսին: Միևնույն ժամանակ հայտարարվել է նախագծի արժեքը` 218 միլիոն դոլար, որի մեջ էին մտնում ջրամբարի, շատրվանի և ֆիլտրող համակարգի  կառուցումը:

Այսօր այն աշխարհի ամենամեծ և բարձրահասակ շատրվաններից մեկն է: Այն կարող է «ժայթքել»  275 մետր, որն  հավասար է  մոտ 50-հարկանի շենքի բարձրության, թեև դա երկնաքերի բարձրության ընդամենը 1/4  մասն է կազմում:

Դուբայի շատրվանը նախագծվել է Կալիֆորնիայի  WET ընկերության կողմից, ինչը հայտնի է իր մյուս հայտնի նախագծով` Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոցի պարող շատրվանով: Սակայն Դուբայը գերազանցել է Բելաջիոյի շատրվանին, ընդ որում` 25%-ով` 275 մետրով, որը ավելի մեծ է, քան երկու ֆուտբոլային դաշտը:

Այսպիսի տեսք ուներ շինհրապարակը:

Ահա պատրաստի տարբերակը` լուսանկարված երկնաքերից:

Շատրվանը բաղկացած է տարբեր չափսերի հինգ շրջաններից: Դուբայի շատրվանի լույսի ուղղահայաց շողերը երևում են 30 կմ հեռավորությունից, իհարկե, այն դեպքում, եթե Ձեր և նրա միջև ոչինչ չկա:

Շատրվանը  լուսավորվում է 25 գունավոր լուսարձակներով և 600 լուսային աղբյուրներից: Շնորհիվ լույսերի խաղի և ջրի ցայտի` օդում եզրագծվում է ոգեշնչող պատկեր, և այս ամենը հանգստացնող երաժշտության ուղեկցությամբ:

Դուբայի շատրվանը կարող է միաժամանակ օդ բարձրացնել 83 հազար լիտր ջուր:

Դուբայի շատրվանը ունի բավականաչափ բարձր ճնշում, որպեսզի պատկերի ոգեցունց պատկերներ: Եկեք ուսումնասիրենք մեխանիզմները, որոնք օգնում են շատրվանին ստեղծել հիանալի պատկերներ:

«Թիավարները»  ուղիղ իմաստով ստիպում են ջրին պարել: Դրանք Բելաջիոյի «թիավարներից» տարբերվում են նրանով, որ գտնվում են խորը ջրի մեջ: Բացի այդ, լուսարձակները տեղաշարժվում են միաժամանակ և լույսը դարձնում ավելի արտահայտիչ և ազդեցիկ:

«Աղեղները» ջուրը մեծ ճնշման տակ բարձրացնում են վերև: Այն, կարծես, կրակում է վերև, այդ պատճառով էլ կրում է այդ անվանումը:

«Սուպեր աղեղները» ջուրը «կրակում են» էլ ավելի ուժգին` 75  մետր:

«Արտակարգ աղեղները» (Նոր տեխնոլոգիաներ)  «կրակելու» պահին ստեղծում են մեծ ճնշում, որի շնորհիվ  ջուրը հասնում է  150  մետրի:

Բոլոր այս  «Աղեղները »  հանդիսանում են  շատրվաններ,  որոնք ստեղծում են թմբուկային    «բում»-ի նման  բարձր հարվածային ձայն կամ աղմուկ: Հաճախ էլ դրանք մաս  են կազմում հնչող երաժշտության  կամ վերջում ազդարարում են դրա ավարտը:

«Սուպեր աղեղները» և «Արտակարգ աղեղները»  ամենօրյա ցուցադրություններին չեն հանդիպում, քանի որ պահանջվում է այնքան շատ էներգիա և ճնշում, որ շատ ժամանակ է պահանջվում դրանք նախապատրաստելու համար:

Շատրվանի առաջին փորձարկումները արվել են 2009 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին, իսկ վերջնական թողարկումը եղել է  2009 թվականի մայիսի 8-ին: Դուբայի շատրվանը ամեն գիշեր գրավում է հազարավոր հանդիսատեսի ուշադրությունը, և ակնկալվում է, որ այն տարեկան կգրավի 10 միլիոն հանդիսատեսի ուշադրությունը:

2010 թվականի  հունվարի 2-ին մամլո հաղորդագրության մեջ հայտարարվել է, որ Դուբայի շատրվանի բարձրությունը ավելացվել է: Շատրվանը վերազինվել է նոր աղեղներով, որոնք ջուրը հասցնում են  275  մետրի:

Առաջարկում ենք Ձեզ հիանալ այդ տեսարանով:

Dubai fountain

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում