Տուրիստական նորություններ և հոդվածներ

Դանիան ճանաչվել է աշխատանքի և հանգստի իդեալական բալանս ունեցող երկիր

Իհարկե, կյանքի բարձր որակ ունենալու և իրենց երկրի մրցունակության ապահովման համար մեր մոլորակի ժամանակակից բնակիչները մեծ ժամանակ և ջանք  են հատկացնում աշխատանքին։ Սակայն ամենաաշխատասերներն անգամ չպետք է մոռանան աշխատանքի և հանգստի բալանսի մասին։ Չէ որ հենց այդ ցուցանիշն է (work-life balance) հանդիսանում լավ ինքնազգացողության, էներգիայի, ինքնավստահության և երջանկության հիմքը։

TotallyMoney ֆինանսական ընկերության փորձագետները վերլուծել են աշխատանքի և հանգստի բալանսը աշխարհի տարբեր երկրներում և նշել ամենաբարձր ցուցանիշ գրանցած երկիրը։ Դա Դանիան է, որը նաև զբաղեցնում է ամենաերջանիկ բնակչություն ունեցող երկրների ցանկի  առաջին հորիզոնականներից մեկը։

Ստորև ներկայացված են Եվրոպայի 15 երկիր work-life balance-ի լավագույն ցուցանիշով։

1. Դանիա;
2. Շվեդիա;
3. Նիդեռլանդներ;
4. Ֆինլանդիա;
5. Ֆրանսիա;
6. Իսպանիա;
7. Լյուքսեմբուրգ;
8. Գերմանիա;
9. Ավստրիա;
10. Բելգիա;
11. Իռլանդիա;
12. Իսլանդիա;
13. Մեծ Բրիտանիա;
14. Իտալիա;
15. Սլովակիա։

Booking.com
Booking.com
You might also like