Չեխիայի հանրապետություն (Չեխիա)

Երկիրը` Չեխիա, Չեխիայի Հանրապետություն,   Czech Republic, Česká Republika

Մայրաքաղաքը` Պրահա, բնակչությունը` 1.250.000 մարդ

                       

Կառավարման համակարգը. Պետության ղեկավարն է նախագահը: Օրենսդիր մարմինը երկպալատ խորհրդարանն է (Սենատը և Պատգամավորների պալատը):

Բնակչության թիվը.  10.306.709 մարդ  (2007 թվականի տվյալներով), որից   81.3%-ը կազմում են չեխերը:

Պետական լեզուն. Պետական լեզուն չեխերենն է: Խոսակցական լեզուն բաժանված է երեք խմբերի`  բարբառների` չեխական, միջին և արևելամորավյան:

Պետական կրոնը. Քրիստոնեություն: Հավատացիալների մեծամասնությունը կաթոլիկներ են: Կան նաև բողոքականներ, որոնք առանձնացել են Վատիկանի եկեղեցուց 1920 թվականին:

Վարչական բաժանումը. Չեխիան բաժանված է  75 մարզերի: Պատմականորեն Չեխիան բաժանված է երկու մասերի` Չեխիա և Մորավիա: Մորավիական հողերը զբաղեցնում են երկրի արևելքը (սահմանակից է Սլովակիային) և հյուսիս –արևելքը:



Կլիման.  
Չեխիայի կլիման բարեխառն է, եղանակային անցումը ծովայինից մայրցամաքային քիչ թե շատ հավասար է ողջ երկրում, բայց իր տարածաշրջանային առանձնահատկությունները հիմնականում կախված է ռելիեֆից: Ձմռանը ջերմաստիճանը սովորաբար մեղմ է լինում` -2-ից մինչև – 4 °C ,  լեռներում`  –8 մինչև  –10 °C ջերմաստիճան: Չնայած ձմեռը քիչ ձյուն է լինում. լեռներում ձյունը հազիվ բավականացնում է լեռնադահուկային սպորտի համար:  Ամառը բավականաչափ տաք է` +19-21 °C ջերմաստիճան, իսկ լեռներում` համապատասխանաբար  +4-8 °C: Մորավիայում գրեթե միշտ   +20 °C  ջերմաստիճան է: Տարեկան տեղումները 500-700 մմ է, իսկ լեռներում 1600-2100 մմ: Հարավային Մորավիայում նաև երաշտ է լինում:

Տեսարժան վայրերը. Չեխիայի երկարատև պատմությունը իր կարևոր  նշանակությունն է թողել  Կենտրոնական Եվրոպայի պատմության մեջ: Գրեթե յուրաքանչյուր չեխական քաղաք կամ գյուղակ իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ: Չեխիայում 111 հնագույն ամրոցներ կան: Բերոունկի գետի գեղատեսիլ հարթավայրում` Պրահայից հարավ-արևմուտք, վեր է խոյանում Կառլշտեյն ասպետական ամրոցը` կառոուցված ժայռոտ բլուրի վրա  XIV դարի երկրորդ կեսին: Այստեղ հնարավոր է տեսնել նկարների հարուստ հավաքածու: Կունտա Գորա քաղաքի մոտ է գտնվում միջնադարյան հիմնական արծաթի հանքերից մեկը: Պրահայից արևմուտք ընկած է Կրշիվոկլատ ամրոցը: Ամրոցում գտնվում է գոթական գեղանկարչության և քանդակագործության մեծ հավաքածուն: Ամրոցը կառուցված է հսկայական անտառի կենտրոնում, որտեղ ժամանակին որսի են գնացել չեխ թագավորները, այդ տարածքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում:

Առողջարանները. Ի լրումն աշխարհահռչակ սպա առողջարանների`  լեռնային ռելիեֆ ունեցող Չեխիայում ինտենսիվորեն զարգացում է ապրում լեռնադահուկային սպորտաձևը և հանգիստը լեռներում: Ձևավորվել է վեց հսկայական լեռնադահուկային սպորտի կենտրոններ (Կրուշնե լեռներ, Շումավա, Յիզերյան լեռներ Կրկոնոշե, Օռլկիե և Եսենիկի լեռներ) և բոլոր ցանկացողների համար լեռնային առողջարանային համալիրը (Բեսկիդի):  Հայտնի առողջարանը տեղակայված է Դեսնի գետի հարթավայրում: Տեղական սառը և տաք ջրով ծծումբային աղբյուրների ջրերը արդեն 400 տարի օգտագործվում են տարբեր հիվանդությունները բուժելու համար (նյարդային հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ և այլն):


Ազգային առանձնահատկություններ. 
Չեխերը շատ են սիրում երաժշտությունը, ինչպես նաև սիրում են տոնել իրենց ազգային տոները: Մինչև այժմ պահպանվել են հարսանեկան արարողությունների ժամանակ կատարվող ծիսական պարերով թատերական ներկայացումները: Ավանդական գյուղական հարսանիքը անցկացվում է գյուղական պանդոկում բազմաթիվ հյուրերի ներկայությամբ: Ամենագլխավոր տոնը Չեխիայում համարվում է Սուրբ Ծնունդը, իսկ ամենաուրախ և աղմկոտ տոնը բարեկենդանն է (մասլենիցա), գյուղական միջավայրում այս տոնը նշվում է ողջ գյուղի հետ միասին: Տոնը ավարտվում է բերքահավաքով, որն էլ անվանում են Դոժինոկ: Մորավիայի հարավում` բազմաթիվ ջրավազաններում, որոնք գրեթե 400 տարեկան են,  նշում են աշնանային ձկնորսության սկիզբը:

Տոները. Պետական տոների մեջ են մտնում.
Հունվարի 1` Նոր Տարի

Զատիկի երկուշաբթի

Մայիսի 1 ` Աշխատավորի օր (Չեխիայում այդ օրը անվանում են «սիրո տոն»)

Մայիսի 8`  Չեխիան ֆաշիզմից  ազատագրելու  օրը

Հուլիսի 5` Սլավոնական առաքյալներ Կիրիլի և Մեթոդիոսի օրը

Հուլիսի 6`  Յան Գուսի հիշատակի օր

Հոկտեմբերի 28 — Անկախության օրը: 1918 թվականի  այդ օրը Պրահայում հռչակվեց Չեխոսլովակիայի Հանրապետությունը:

Դեկտեմբերի 25 և 26  — Սուրբ Ծնունդ. Այդ օրերին խանութները չեն աշխատում (իսկ դեկտեմբերի 24-ին Սուրբ Ծննդյան նախաշեմին խանութները բաց են լինում մինչև ժամը 14:00-ն):

Ազգային խոհանոցը. Չեխական խոհանոցը հայտնի է իր սոուսներով և լցոններով, բայց ոմանց  կարծիքով, դրանց մեջ պակասում է թարմ բանջարեղենը: Խոզապուխտը և մանր վարունգը` որպես նախուտեստ, որին հաջորդում է կարտոֆիլի կամ բանջարեղենային ապուրը: Չեխերը սիրում են խմորագնդիկներով և թթու կաղամբով մսային ապուրներ: Հայտնի  ճաշատեսակների մեջ է մտնում տապակած պանիրը և արիշտայով ձվածեղը: Չեխական մրգային գնդիկները պատրաստվում  են յուղով և կաթնաշոռային պանիրով: Չեխիան չի կարելի պատկերացնել առանց ավանդական գարեջրագործության: Գարեջրի հումքը Չեխիայում և Մորավիայում սկսել են աճեցնել դեռևս XI դարից սկսած: Պլզեն քաղաքում է գտնվում հայտնի գարեջրի «Պրազդրոյ» գործարանը, որը հիմնադրվել է 1842 թվականին: Մարավիայի բերրի հողերում աճեցնում են գարի, որն էլ օգտագործում են գարեջրի պատրաստման մեջ: «Պրազդրոյի» մառանների խորությունը 9 կմ է:

Հետևեք Չեխիայի վերաբերյալ տուրիստական նորություններին` Պրահա, Չեխիա, Մորավիա

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ