Կիպրոսի Հանրապետություն (Կիպրոս)

Երկիրը` Կիպրոսի Հանրապետություն, Կիպրոս, Cyprus, Κύπρος

Մայրաքաղաքը` Նիկոսիա, բնակչությունը` 47 .832 մարդ

          

Տարածքը` 9251 քառ. կմ

Բնակչությունը` 763 հազար մարդ

Աշխարհագրական տարածքը` Կիպրոսը  պետություն է Արևմտյան Ասիայում, Կիպրոս կղզու վրա, Միջերկրական ծովի արևելքում

Վարչական բաժանումը` բաժանված է 6 շրջանների

Կառավարման համակարգը` Հանրապետություն

Պետության ղեկավարը` Նախագահ

Բարձրագույն օրենսդիր մարմինը` Ներկայացուցիչների պալատ


Բարձրագույն գործադիր մարմինը`
Նախարարների խորհուրդը

Խոշոր քաղաքները` Լիմասոլ

Պետական լեզուն` հունարեն և թուրքերեն

Պետական կրոնը ` 80 %-ը ուղղափառներ են, 20 %-ը դավանում են իսլամ (սունի)

Էթնիկ կազմը` 80%-ը հույն-կիպրոսցիներ, մնացածը` թուրքեր

Ազգային փոխարժեքը` Եվրո: Նախկինում` Կիպրական ֆունտ


Կլիման.
Կլիման կղզում միջերկրածովյան մերձարևադարձային է`  շոգ ամառներով և համեմատաբար մեղմ, անձրևային ձմեռներով: Սովորաբար անձրևները սկսում են տեղալ  հոկտեմբերի վերջից և շարունակվում են մինչև ապրիլ ամիսը: Կիպրոսի կլիման աշխարհում ամենաառողջարարն է համարվում:

Բոլոր թաարմ տուրիստական նորությունները Եգիպտոսի մասին
Կիպրոսի վերաբերյալ բոլոր նորությունները >

Կիպրոսում տարվա 340 օրը արև է լինում: Հունվարի միջին ջերմաստիճանը + 10—15 °С  է, հուլիսին` + 25—30 °С, տարեկան տեղումների քանակը կազմում է 300—1300 մմ:

Բուսական աշխարհը.  500մ բարձրության վրա աճում են մշտադալար թփուտներ: Անտառները (կաղնի, նոճի) պահպանվել են հիմնականում լեռներում և զբաղեցնում են տարածքի ընդամենը 20%-ը:

Հանդիպում են նաև կիտրոնի և նարինջի ծառեր: Կղզու ողջ տարածքով հաշվվում է 1890  տարբեր տեսակի ծառեր, այդ թվում նաև` էնդեմիկ ծառեր, որոնք հատուկ են միայն այդ տարածաշրջանին:  Իզուր չէ, որ Կիպրոսը անվանում են բուսաբանական դրախտ:

Կենդանական աշխարհը. Կիպրոսիկենդանականաշխարհը ավելի աղքատ է, քան բուսականը:Այստեղ հանդիպում են վայրի ոչխարներ (մուֆլոն), քամելեոններ, մողեսներ, կրիաներ, սկյուռիկներ, վայրի ճագարներ և օձեր: Կղզում թռչունների ավելի քան 300 տեսակ կա, հանդիպում են արտույտներ, սոխակներ, արծիվներ և այլն:

Տեսարժան վայրերը. Տեսարժան վայրերից են Կոլոսիի ավերակները, հին հունական գիմնազիաները և տաճարները, բյուզանդական վանքերը, խաչակիրների ամրոցները, XII դարի վենետիկյան ամրոցը, գոթական ոճի տաճարները, թուրքական մզկիթները: Հիասքանչ են կիպրոսյան տոները, այդ թվում` ծաղիկների շքերթը:

 Օգտակար խորհուրդներ զբոսաշրջիկների համար . Հույն-կիպրոսցիները բարեհամբյուր, հյուրասեր մարդիկ են: Նրանց հետ զրույցում խուսափեք խոսել կղզու հյուսիսային մասի`  թուրքերի կողմից օկուպացված լինելու մասին: Պետական թանգարաններում լուսանկարվելու և նկարահանվելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ունենալ,և դիմումը պետք է անպայման գրավոր լինի: Արգելված է լուսանկարել Կիպրոսի երկու մասերի միջև ընկած սահմանը, զինվորներին և զինվորական սարքավորումները: Եկեղեցիներ և վանքեր այցելելիս կանայք պետք է ծածկված ուսերով լինեն, կիսաշրջազգեստով, այլ ոչ թե տաբատով, տղամարդիկ` տաբատով, այլ ոչ թե շորտերով: Բացի այդ ամենից, եկեղեցում արգելված է լուսանկարվել կամ նկարահանվել:
Կիպրոսում քաշի միավորը համարվում է դրահմը (100 դրահմը հավասար է  320 գրամի): Թեյավճարը ռեստորաններում կազմում է ընդհանուր հաշվի 10 %-ը և 3 % էլ Կիպրոսի զբոսաշրջության զարգացման համար: Կիպրոսում հյուրանոցում ընդունված է մի քանի մետաղադրամ թողնել հավաքարարին: Տաքսիներում գումարը սովորաբար միշտ կլորացվում է և հիմնականում դեպի մեծ կողմը:



Ազգային Խոհանոցը. Կիպրոսի ազգային խոհանոցը  յուրահատուկ ավանդական միջերկրածովյան և արևելյան, ինչպես նաև` անգլիական խոհանոցների համդրությունն է: Կիպրոսի ազգային խոհանոցը հատուկ ուշադրություն է դարձնում ապուրներին: Հատուկ է  ձվի դեղնուցով, կիտրոնի հյութով, կանաչիով և համեմունքներով  ապուրը: Բացի դրանից հայտնի են հավի մսով, ոսպով և լապշայով ապուրները: Շատ հետաքրքիր խոհարարական երևույթ է մեզեն: Դա առանձին սնունդ չէ և անգամ ոչ էլ ամբողջական ճաշ. դա մի ամբողջ ճաշատեսակների շարք է (գրեթե 8-10): Սննդի ճշգրիտ ցանկ, որ պետք է ընդգրկված լինի մեզեյում, չկա: Այնուամենայնիվ, որոշ վստահությամբ կարող ենք պնդել, որ նրա մեջ մտնում են տալատուրին (սխտորով և մածունով վարունգի աղցան), մելինձանոսալատան (համեմունքներով սմբուկով աղցան), հումի կոմպանիստին (դեղին ոլոռի, ձիթայուղի և մաղադանոսի խյուս), ինչպես նաև` հունական աղցան (լոլիկ, վարունգ, ձիթապտուղ և պանիր): Բացի այդ, մեզեյի էական բաղադրիչներից են մսով և ձկով կերակուրները: Կիպրոսի խոհանոցի ուտեստներից են մուսակասը` ուտեստ աղացած մսից, կարտոֆիլից, քերած պարնից, բանջարեղեններից և համեմունքներից` պատրաստված սուֆլեի տեսքով , քաբաբը, դոլման, տովասը, բակլագասը, կադայֆը` քաղցր  մակարոն: Կիպրոսի գինին լայն ճանաչում է ունեցել դեռևս հնագույն ժամանակներում: Կարելի է համարձակորեն պնդել, որ Կիպրոսի ժամանակակից գինեգործները չեն զիջում իրենց նախնիներին. գինին այստեղ անկրկնելի է: Այստեղ ստեղծվում է գինու բազում տեսականի, և ամեն ոք կարող է գտնել ցանկալին:

 

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Կիպրոսի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

Մեկնաբանություններ / կարծիքներ