Խորվաթիայի հանրապետություն (Խորվաթիա)

Երկիրը` Խորվաթիայի հանրապետություն, Croatia, Republika Hrvatska

Մայրաքաղաքը` Զագրեբ, բնակչությունը` 792.875 մարդ (2007 թվականի տվյալներով)

                        

 

Տարածքը` 56 538 քառ. կմ

Բնակչությունը` 4 մլն. 700 հազար մարդ, 89.6%`  խորվաթներ, 4.5%`  սերբեր, 5.9%`  այլ ազգեր

Պետական լեզուն` Խորվաթերեն

Պետական կրոնը`  Քրիստոնեություն, հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են:

Արտարժույթը` Կունան և Լիպան

Աշխարհագրական դիրքը` Խորվաթիան ձգվում է Ադրիատիկ ծովի հյուսիս-արևելյան երկայնքով: Հյուսիսում այն սահմանակից է Սլովենիային, արևելքում` Հունգարիային և Սերբիային, իսկ հարավ-արևելքում` Բոսնիա և Հերցեգովինային, հարավում` Չեռնոգորիային:

Վարչական բաժանումը` Երկիրը բաժանված է 21 ժուպանիի (շրջանների), 122 քաղաքների և  424 համայնքների: Ժուպանիի կարգավիճակ ունի նաև Զագրեբը` մայրաքաղաքը:

Կառավարման համակարգը` Խորհրդարանական հանրապետություն: Երկրի ղեկավարը` նախահագ Ստիպե Մեսիչն է: Կառավարության ղեկավարը վարչապետն է` Իվիցա Ռաչան: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը Խորվաթիայի հանրապետության խորհրդարանն է (երկպալատ խորհրդարան), որը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Ժուպանիի պալատից` 4 տարի ժամկետով: Խորվաթիայի սահմանադրության համաձայն` Ներկայացուցիչների պալատի պատգամավորների թիվը կարող է փոփոխվել (100-160): Ժուպանիի պալատը կազմված է  68 պատգամավորից: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Տեսարժան վայրերը` Խորվաթիայի մշակույթում սերտորեն միահյուսված են Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական Եվրոպայի ավանդույթները: Խորվաթիայում պահպանվել են բազմաթիվ հնագույն և միջնադարյան քաղաքներ: Այսպիսով, Պուլայում պահպանվել և մեզ է հասել հին հռոմեական ամֆիթատրոնը, Սերգիևացի կամարը և Օգոստոսի տաճարը: Սպլիտում է գտնվում IV դարում կառուցված Դիոկղետիանոսի մոնումենտալ պալատը: Խորվաթիայում պահպանվել են IX-XII դարի` թագավորական շրջանի հնագույն տաճարներ և եկեղեցիներ: Խորվաթիայի տարածքում են գտնվում համաշխարհային նշանակության բազում հուշարձաններ: Ամռան ամիսներին պալատներն ու հնագույն քաղաքային հրապարակները դառնում են բեմահարթակներ միջազգային կինոփառատոնների համար: Խորվաթիայում տեղի են ունենում ամենամյա փառատոններ` Դուբրովնիկի ամառային փառատոնը, կինոյի փառատոն Պուլաում, «Սպլիտյան ամառ», «Երաժշտական երեկոներ Զադարում», «Զագրեբյան երեկոներ» և այլն:

Քաղաքներն ու առողջարանները` Խորվաթիայի խոշոր քաղաքներն են Զագրեբը, Սպլիտը, Ռիեկան: Նրանց ճարտարապետությունը շատ բազմազան է: Առևտրային քաղաքները գտնվում են ռոմանական ոճում, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ պահպանել են գոթական դիմագիծը: Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ և պալատներ պահպանվել են XV–XVIII դարերից: Խորվաթիայի կղզիներում և ափամերձ տարածքում տեղակայված են համաշխարհային ճանաչում ունեցող առողջարաններ: Դրանցից ամենախոշորներն են Դուբրովնիկն ու Օպատիան: Դուբրովնիկը կառուցվել է  XIII դարում: Վենածննդի դարաշրջանից պահպանված հուշահամալիրների  (ամրոցների և աշտարակների,հասարակական կառույցների, եկեղեցիների և պալատների) թվով այն Եվրոպայում կարող է համեմատվել միայն  Վենետիկի կամ Ամստերդամի հետ: Մալինսկա առողջարանը տեղակայված է Կրկ կղզու արևմտյան ափին: Արևելյան քամիներից պաշտպանված այս քաղաքը բնորոշ է իր միջերկրածովյան հարուստ բուսականությամբ, որն էլ մեծ հնարավորություն է տալիս զբոսնելու: Հալուդովո առողջարանային քաղաքը այցելուներին կառաջարկի սպորտի բազմազան տեսականի, բարեր, պարահրապարակներ և հիանալի լողափեր: Ընտանեկան հանգստի համար կատարյալ վայր է Լովրան քաղաքը: Ընդլայնված ժամանցային գիշերային ծրագիր է առաջարկում Վոդիցե քաղաքը: Նեում քաղաքը հայտնի է հարուստ բուսականությամբ: // Խորվաթիայի մասին տուրիստական մանրամասները` այստեղ >

Տոները` Հունվարի 1` Նոր տարի

Մայիսի 1` Աշխատանքի օր

Մայիսի 30` Պետականության օր

Հունիսի 22`   Խորվաթիայի Ազգային ապստամբության օր

Նոյեմբերի 1`  Սրբերի օր

Դեկտեմբերի 25-26`  Սուրբ Ծնունդ

Ազգային խոհանոցը` Դալմաթիայում և Իստրիայում շատ տարածված են իտալական պիցցան և պաստան: Ադրիատիկի ափը հայտնի է իր սննդով` պատրաստված ծովի բարիքներից` ոստրե, ծովախեցգետին, ինչպես նաև` ձկնեղենի ասորտի: Իստրիայում սովորաբար ամեն ինչ պատրաստում են ձիթապտղի յուղով և մատուցում  խաշած բանջարեղենով և սնկով: Խորվաթիայի ներքին շրջաններում անպայման համտեսեք լոբով և եգիպտացորենով  ապուր և պանրով ռուլետ: Զագրեբում ամենալավը պատրաստում են պանրով պիրոգ: Սովորության համաձայն` ճաշից առաջ խմում են մեկ բաժակ կոնյակ, իսկ ճաշին խորվաթական գինի: Անպայման խնդրեք տեղական գինի: Խորվաթիան հայտնի է սալորի կոնյակով և լիկյորներով: Հայտնի են բալի և դեղաբույսերի լիկյորները: Համեղ է նաև խորվաթական գարեջուրը: Խորվաթիայում տարածված է նաև իտալական ոճով էքսպրեսսո սուրճը: Սնունդը Զագրեբում թանկ չէ: Թանկարժեք ռեստորաններից է «Սլավիան»: Ազգային ուտեստները կարելի է համտեսել Տկալչիչևա փողոցի փոքրիկ ռեստորաններում:  «Մեդիլուց» ռեստորանը առաջարկում է բանջարեղենային սննդի լայն տեսականի: Այն ունի անգլերեն ճաշացանկ:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Խորվաթիայի մասին տուրիստական մանրամասները` այստեղ >
Խորվաթիայի վերաբերյալ տուրիստական նորությունները կարդացեք այստեղ >

Մեկնաբանություններ / կարծիքներ