home ԹԵԺ, Տուրիզմ Հայաստանում Սուրճի և թեյի փառատոն — հոկտեմբերի 20 և 21-ին

Սուրճի և թեյի փառատոն — հոկտեմբերի 20 և 21-ին

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




2017թ. հոկտեմբերի 20-21- Երևանի Կարապի լճի տարածքում առաջին անգամ կանցկացվի Սուրճի և թեյի փառատոն, որն ամենամյա դառնալու միտում ունի:

Coffee and Tea festival in Yerevan

Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:

Coffee and Tea festival in Yerevan

Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում