home Ճանապարհորդ, Տուրիստական խորհուրդներ CNN-ը հրապարակել է աշխարհի լավագույն շուկաների ցանկը

CNN-ը հրապարակել է աշխարհի լավագույն շուկաների ցանկը

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Աշխարհի լավագույն շուկաների վարկանիշային աղյուսակը հրապարակել է CNN-ի պաշտոնական կայքը։ Փորձագետները ընտրել են 10 առևտրային վայր տարբեր երկրներից, որտեղ, նրանց կարծիքով, վաճառում են ամենաբարձրորակ և թարմ մթերքները։

Ցանկը գլխավորում է Բոկերիա շուկան (Mercat de la Boqueria) Բարսելոնայում։ Բոկերիայի շենքը հիացնում է իր անկրկնելի ճարտարապետական ոճով, իսկ շուկան՝ թարմ ծովամթերքով և մսով։ Բացի այդ, այստեղ դուք կգտնեք բանջարեղենի ու կանաչեղենի մեծ տեսականի, ինչպես նաև՝ տասնյակ երշիկեղենի բաժիններ, որոնք մասնագիտակացած են իսպանական երշիկի ու խոզապուխտի գործում։ Բոկերիան հայտնի է ինչպես համադամասերների, այնպես էլ՝ փոքրիկ ռեստորանատերերի ու բոլոր նրանց շրջանում, ովքեր որոշել են այստեղ ճաշել։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Ցուկիջի ձկնային շուկան է (Tsukiji) Տոկիոյում։ Այստեղ մեկ օրվա ընթացքում մշակում են շուրջ  3 000 տոննա ձուկ, իսկ գնորդները միշտ կարող են գտնել ծովամթերքի հարուստ  տեսականի․ սկսած մատչելի ջրիմուռներից, մինչև՝ մի քանի հարյուր դոլար արժողությամբ ծովային ոզնի ու ձկնկիթ։ Ցուկիջին թարմ ձկնեղեն է մատակարարում աշխարհի մեծ թվով ռեստորանների։ Այս վայրը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, ովքեր գալիս են դիտելու թունա ձկան աճուրդը։

Առաջատարների եռյակը եզրափակում է Նյու Յորքի Յունիոն Սքուեր շուկան։ Ամենապիկ օրերին այստեղ սպասարկում են շուրջ  60 000 գնորդի։ Բացի 140 ֆերմերային տնտեսության թարմ մթերքների վաճառքից՝ այստեղ անցկացվում են հայտնի խոհարարների վարպետության դասեր, ինչպես նաև՝ դպրոցական էքսկուրսիաներ։

Աշխարհի լավագույն առևտրային կետերի ցանկում են հայտնվել նաև Բանգկոկի Օր Տոր Կորը, Տորոնտոյի Սենտ Լոուրենսը, Լոնդոնի Բորոն, Սինգապուրի Կրետա Այեր Վետը, Փենսիլվանիայի Լանկաստեր կենտրոնական շուկան,  ֆրանսիական Անտիբեի Մարշ Պրովանսալը, Հոնգկոնգի Կոուլուն Սիթի Վետը։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում