Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Երկիրը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, China

Մայրաքաղաքը` Պեկին (Բեյջինգ), բնակչությունը` 15 մլն. մարդ

Չինաստանի վերաբերյալ թարմ տուրիստական նորությունները >

Չինաստանի բնակչությունը. Չինաստանում ապրում է 1 միլիարդ 273 միլիոն 110 հազար մարդ, որն հավասար է Երկիր մոլորակի բնակչության թվի 22%-ին։ Չինաստանը  աշխարհի ամենաբնակեցված երկիրն է (շուրջ 1.3 միլիարդ մարդ): Բնակչության միջին  խտությունը կազմում է 140 մարդ 1  քառ. կմ-ի վրա, քաղաքային բնակչությունը՝  36.22%, գյուղական՝ 63.78%:

Չինաստանի պետական դրոշը             Չինաստանի պետական զինանշանը

Տես Չինաստանի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >

Չինաստանի դրոշը. Պետական դրոշը նախագծվել է 1949թ.-ին, Շանհայում, Ցզեն Լյանսունի կողմից: Դրոշը կարմիր գույն է, վերին ձախ անկյունում` մեկ մեծ, չորս փոքր դեղին հնգաթեւ աստղ: Կարմիր գույնը խորհրդանշում է հեղափոխություն, աստղերի դեղին գույնը` լույս: Կարմիր աստղը մարմնավորում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, իսկ չորս փոքր աստղերը` չին ժողովրդին (բանվոր, գյուղացի, մանր ձեռներեցներ եւ ազգային բուրժուազիա):

Աշխարհագրական դիրքը.Չինաստանն իր տարածքով  չորրորդն է աշխարհում և ամենամեծ երկիրը՝ Ասիայում: Չինաստանի տարածքը 9.596.960 քառակուսի կմ է, ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը   22 117 կմ,  ափամերձ գոտու՝ 14.500 կմ: Արևելքից Չինաստանի ափերը ողողում են Արևելա – Չինական, Կորեական և Դեղին ծովերը: Թայվան նեղուցներով Չինաստանի մայրցամաքային մասը բաժանվում է Թայվան կղզուց: Չինաստանը սահմանակից է  14 երկրների` Աֆղանստանի, Բութանի, Մյանմարի (Բիրմա), Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նեպալի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Վիետնամի հետ:

Պետական համակարգը. Համաձայն ՉԺՀ  Սահմանադրության (Դեկտեմբեր 1982)՝ Չինաստանը համարվում է «Ժողովրդի դեմոկրատական դիկտատուրայի  սոցիալիստական ​​պետություն»: Պետության բարձրագույն մարմինը Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովն է: 1949 թվականին Ժողովրդական Հանրապետություն հռչակումից ի վեր  երկրում իշխում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը: Գրանցված են նաև ութ քաղաքական այլ կուսակցություններ, որոնք, փաստացի կախված են ՉԿԿ-ից:

Վարչական բաժանումը. 22 նահանգների, 5 ինքնավար մարզերի և կենտրոնական ենթակայության 4 քաղաքների վարչատարածքային բաժանումը  տարածվում է միայն  մայրցամաքային Չինաստանի վրա և չի ներառում  Հոնգ Կոնգը, Մակաոն և Թայվանը:

Պետական լեզուն. Թեև Չինաստանում ապրում է շուրջ 55 տարբեր ազգություններ, ՉԺՀ պետական լեզուն չինարենն է: Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文, Փինյին,  Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén)  լեզուն  պատկանում է Չին-տիբեթական լեզվաընտանիքին: Չինարեն խոսում են աշխարհում 1.3 միլիարդ մարդ: Չինարենը պետական լեզու է  Չինաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Մալազիայում:  Ըստ աշխարհի լեզուների դասակարգման` չինարենը խոսողների թվով աշխարհում առաջին լեզուն է:

Պետական կրոնը. Չինաստանը բազմակրոնն երկիր է: Բացի հիմնական  երեք կրոններից՝ բուդդայականությունից, իսլամից և քրիստոնեությունից՝ Չինաստանում տարածում է գտել նաև  յուրահատուկ մի ավանդական կրոնական ուսմունք` Դաոսիզմ: Բացի այդ, որոշ էթնիկական փոքրամասնությունների մոտ դեռևս պահմանվում են նախնադարյան պարզունակ պաշտամունքի տարրեր, ինչպես նաև բազմաստվածություն: Ավանդաբար չինական կրոնի և փիլիսոփայության մեջ միահյուսվում են կոնֆուցիզմը, դաոսիզմն ու բուդդիզմը:«Մշակութային հեղափոխության» (1965-1976թթ) տարիներին կրոնը իսպառ արգելվել էր: Արգելքը մասնակի հանվել է 90-ականներին: Մահմեդականների թիվը Չինաստանում    ոչ պաշտոնական տվյալներով 18-23 մլն է,քրիստոնյաների՝  շուրջ 10 – 15 մլն.:

Դրամական միավորը. Յուան (CNY)

Կլիման. Չինաստանի կլիման շատ բազմազան է. սկսած հարավային մերձարևադարձայինից, մինչև` հյուսիսային բարեխառնը: Ամռանը խոնավ է, իսկ ձմռանը բավականին չոր:

Մշակույթը. Չինաստանի մշակույթը աշխարհի ամենահին ու աչքի ընկնող մշակույթներից մեկն է: Այն մեծ ազդեցություն է ունեցել հարևան ազգերի մշակույթի վրա: Ֆեն-շուն («քամի և ջուր») հիմնվում է տիեզերական ցի էներգիայի գաղափարների վրա: Օրինակ` տան ճիշտ նախագծումը, դռների դասավորությունը ազդում է սենյակում  ցի էներգիայի շրաջանառության վրա և, հետևաբար, նրա բնակիչների բարեկեցության վրա: Չինական փիլիսոփայական տիեզերական ցի հասկացությունը կամ էներգիան (ուժը), որը արտահայտում Տիեզերքը,  բաժանվում է երկու դարաշրջանի` Շան և Չժոու: Չինացիները հավատում են այն բանին, որ ցին ծնել է տիեզերքը և Երկիրը և երկու սկիզբը` «բացասական» և «դրական» սկզբունքները` ինը և յանը, որոնք էլ իրենց հերթին ծնել են բոլոր «մութ բաները»: Յուրաքանչյուր ֆիզիկական փոփոխություն, որը լինում է աշխարհում, չինացիների կարծիքով ցի էներգիայի արդյունքն է: Գոյություն ունի հատուկ մեթոդիկա` ցիգուն (տառացի «ցիով աշխատանք»), որը նախատեսված է օրգանիզմում ցի էներգիայի շարժման, ընդհանուր առողջանալու և անգամ պարանորմալ հատկություններ ձեռք բերելու համար: Չինական վայելչագրությունը չինական նամակները բարձրացրել է արվեստի գեղագիտական մակարդակի և ավանդաբար հավասարվում է նկարչությանը և պոեզիային` որպես ինքնարտահայտման մեթոդ: Քանի որ հիերոգլիֆային պատկերները սահմանափակվում են ութ տողերով, նկարչի անհատական ոճը որոշում է դրանց հաստությունը, ճկման անկյունը և նկարների դինամիզմը: Փորձագետները բարձր են  գնահատում դրանց հավասարակշռությունը, գծերի միասնական լինելը, հիերոգլիֆների կոմպոզիցիոն կառուցվածքը, ամբողջականությունը և ներդաշնակությունը: Վայելչագրության հիմնական տարրերը, որոնք չինացիները անվանում են «չորս գանձերով իմացություն», թանաքե ձողերը ու քարը, վրձինը և թուղթն են: Չնայած այն բանին, որ կերամիկան Չինաստանում հայտնի է վաղ դարերից, միայն բրոնզե դարում (1500—400 մ.թ. ա.) չինացիները սովորեցին պատրաստել հատուկ ամուր սոսինձներ և դրանցով պատրաստել ջերմակայուն վառարաններ, որում էլ նրանք պատրաստում էին ավելի ամուր կավե իրեր: Իսկական  ճենապակին արդեն հայտնվել է Սույի դարաշրջանում: Այն ավելի նուրբ է, հարթ և փայլուն: Չինական մարտարվեստը արևմուտքում սովորաբար ասոցացվում է քունգ ֆուի կամ գուն ֆուի հետ: Գուն ֆուն չինարենից թարգմանաբար նշանակում է վարպետություն կամ քրտնաջան աշխատանք և կարող է օգտագործվել բնորոշելու համար մարտիկի ձեռքբերումները: Բրինձը միշտ մեծ նշանակություն է ունեցել չինացիների համար. և որպես հիմնական մթերք և որպես տեխնիկական մշակույթ: Համարվում է, որ բրինձի մշակումը Հարավային Չինաստանում սկսվել է դեռևս 1000 տարի առաջ մ.թ.ա., չնայած ոռոգվող դաշտերի մեթոդը, որը պահանջում է զանգվածային ոռոգման աշխատանքներ, կատարելության է հասել վերջին հազարամյակում: Այսօր Չինաստանում բրինձ աճեցնում են գրեթե ամենուր: Չինաստանի բրինձը կազմում է համաշխարհային արտադրության 35 %-ը:

Տեսարժան վայրերը. Չինական Մեծ Պատը. Մեծ Պատը կամ ինչպես որ չինացիներն են անվանում Երկար Պատը ձգվում է ողջ Հյուսիսային Չինաստանով և ունի  8851.8 կմ երկարություն: Դրանից 6260 կմը կառուցված է աղյուսից, իսկ 2232.5 կմը բնական լեռնային զանգվածից: Մոտ 360 կմը ընդհանրապես պատ չէ այլ ջրային խրամատներ: Պատի շինարարությունը սկսվել է դեռևս IV—III  մ.թ.ա. դարերում, երբ առանձին չինական պետությունները ստիպված են եղել ստեղծել պաշտպանական միջոց Կենտրոնական Ասիայի քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար: Մ.թ.ա.  221 թվականին Չինաստանի` Ցին դինաստիայի իշխանության տակ անցնելուց հետո Շի Հուանդի կայսրը հրամայել է  միավորել պաշտպանական գծերը մեկ պատով: Հաջորդ` Հան դինաստիայի օրոք Մեծ Պատի շինարարությունը շարունակվել և ավարտվել է մ.թ. III դարում: Պատի պահպանված մասի լայնությունը շուրջ  9 մետր է, գագաթում`  6 մետր, իսկ պատի բարձրությունը 10 մետր: Պատի վերևամասը սալիկապատված է, որն իրենից ներկայացնում է լայն պաշտպանական ճանապարհ, որով զորքը  կարող էր արագ տեղաշարժվել: Ներկայումս այս ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է և օգտագործվում է որպես ավտոմոբիլային ճանապարհ: Պատը շրջակա բնապատկերի անբաժանելի մասն է դարձել:

Կայսերական պալատը. Պեկինի հենց կենտրոնում գտնվում է Կայսերական պալատը, որը հայտնի է նաև ինչպես արգելված քաղաք, քանի որ իր պատմության 500 տարիների ընթացքում այդտեղ բացի կայսրից և իր ընտանիքից ոչ ոք չէր կարող ապրել, իսկ պալատականները և պաշտոնյանները ապրել են պալատից դուրս և մինչև 1925 թվականը սովորական մահկանացուների մուտքը այդտեղ արգելված է եղել: Պալատը 1987 թվականին ընդգրկվել  է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային մշակութային  ժառանգության ցանկում: Պալատը կառուցվել է 1406—1420 թվականներին և եղել է 24 չինացի կայսրերի նստավայրը: Ընդհանուր մակերեսը 720 հազար քառ. կմ է և իր մեջ ներառում է 9999 հատ սենյակներ:  Այն շրջապատված է 3400 մերտ երկարությամբ պատով և ջրային խրամատով, որը կոչվում է «Ոսկե ջուր»: Համալիրը բաժանված է արտաքին և ներքին պալատների: Արտաքին պալատի հիմնական տարածքը, որտեղ կայսրը կատարում էր իր պետական պարտականությունները. բարձրագույն հարմոնիայի սրահ, լիակատար հարմոնիայի և պահպանման հարմոնիայի: Ներքին պալատում գտնվում էին բնակելի տարածքները, որտեղ ապրել, խաղացել, աստծուն են խոնհարվել կայսրը, կայսրուհին, սպասավորները, արքայազները և արքայադուստրերը: Արգելված քաղաքի հիմնական բաժիններն են Երկնային մաքրության, Միավորման և Խաղաղության սրահները: Այստեղ է նաև գտնվում երեք կայսերական այգիները` Երկարակեցության, բարության և հանգստության այգիները, ինչպես նաև Կայսերական այգին:

Ցին Շիհուանդիի դամբարանը և «թրծակավ բանակը». Շենսի նահանգի Սիան քաղաքը ևս 1987 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ մշակութային ժառանգության ցուցակում: Գտնվում է Սիանյա քաղաքից 35 կմ հեռավորության վրա և կառուցվել է մ.թ.ա. 221—210 թվականներին, միացյալ Չինաստանի առաջին կայսեր համար: Նրա կառուցման վրա աշխատել են 700 հազար հոգի: Ստորգետնյա պալատում տեղավորվում է ավելի քան  400 հանգուցյալներ, մակերեսը կազմում է 56.25  քառ. կմ: Համալիրի գլխավոր ցուցանմուշը թրծակավ բանակն է, որը պատահաբար հայտնաբերվել է 1974 թվականին տեղի գյուղացիների կողմից: Երեք ստորգետնյա պալատներում գտնվում են ընդհանուր առմամբ   7400 զինվորներ և ձիեր, որն էլ կայսերական բանակի անդամներն են եղել:

Քաղաքները. Շանհայը (չին. 上海,  Shanghai) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է։ Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19.21 միլիոն մարդ, իսկ բուն քաղաքի բնակչությունը` 13,9 միլիոն է։ «Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից` 上 Շանգ – բարձր, վերևի, և 海 -հայ – Ծով, այսինքն` «Քաղաք ծովի» վրա կամ «Քաղաք ծովի վերևում»։ Քաղաքի միջով հոսում է Հուանգպու գետը։

Շանհայի թատրոնը. Շանհայի ժողովրդական հրապարակում (Rénmín guangchang), որը դեռևս գաղութային տարիներին ծառայում էր, որպես ձիարշավարան, քաղաքի հայրերը կառուցում են էքստրավագանդ օպերային թատրոն` շուրջ 40 մետր բարձրությամբ Շանհայի մեծ թատրոնը։ Շինարարական աշխատանքները սկսվում են 1994-ին, իսկ հանդիսավոր բացումը կայանում է 1998-ին։ Թատրոնի շենքում գտվում է երեք դահլիճ. հիմնական և ամենամեծ դահլիճը (1800 տեղ), միջին չափի դահլիճը` (600 տեղ) և 250 տեղանցող փոքր դահլիճը` նախատեսված կամերային երաժշտության համար։ Շինության դիզայներներն էին France’s Arte Jean-Marie Charpentier & Associates-ը։ Գերժամանակակից ակուստիկան և կենտրոնական մեծ համերգասրահը նախագծված է այնպես, որ հնարավորություն է ընձեռում ներկայացնել բոլոր հնարավոր ֆորմատի ներկայացումներ, սկսած արևմտյան թատերական ներկայացումներից, օպերաներից, կամերային երաժշտության համերգներից մինչև չինական օպերա և դասական գրական ստեղծագործությունների ընթերցումներ։ Nanjing Xi Lu-ում գտնվող Շանհայի կենտրոնը միջազգային չափանիշների հսկայական մարզահամերգային համալիր է` համերգների, բալետների, օպերաների, ակրոբատիկ ցուցադրումների համար։ Շանհայում ակրոբատիկական խմբերի ամենօրյա ելույթները ներկայացնում են ակրոբատիկայի, ձեռնածության, Clowneinlagen, հրաշագործ կախարդների և կենդանիներով համարների ներկայացումներ։ Այդ համարներից մի քանիսը, (օրինակ` թուր կուլ տալը, հավասարակշռության ակտերը, կրակով վարժությունները) զարգացել են դեռևս Հան դինաստիայի ժամանակ (206-220թթ.)։ Changle Lu-ի Lan Xin թատրոնը ծագում է դեռևս կայսերական ժամանակներից և ցույց է տալիս ինչպես արևմտյան, այնպես էլ չինական օպերաներ։ Այնտեղ տեղի են ունենում նաև մոգության ցուցադրություններ։ Որպես Բրիտանական սիրողական դրամատիկական հասարկության (British Amateur Dramatic Society)գաղութային արվեստի արտասահմանյան նստավայր, մինչև 1933 թվականը այս թատրոնը ամենուրեք հայտնի Ռեվյուների ներկայացման վայրն էր:

Թանգարաններ. Շանհայը հարուստ է թանգարաններով։ «Պատմության և արվեստի թանգարանը» ներկայացնում է չինական պատմական և գեղարվեստական հարուստ հավաքածուներ (կերամիկա, հաղճապակի, գեղանկարչություն ևն), իսկ «Բնական գիտությունների թանգարանը» ցուցադրում է բազմապիսի կենդանաբանական ցուցանմուշներ։ Շանհայի թանգարանը քաղաքի մշակութային գլխավոր կենտրոններից է։ Ստեղծվել է 1952թ., իսկ 1992 թ.-ից տեղափոխվել է Շանհայի կենտրոնում գտնվող Ժողովրդական հրապարակի նոր շենք։ Շանհայի հիմնական տեսաժան վայրերից են համարվում նաև խեցեգործության վարպետների ամեն օր 7 անգամ ցուցադրվող շոուերը, Գիժու-ի գույնզգույն լաքապատ օպերային դիմակների հավաքածուն, չինական ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև սաղմոնի ձկան կաշվից կարված կոստյումները, ինչպիսին որ հագել ենԴոնգբա-ի Օրոքեն ժողովրդի ներկայացուցիչները։ Չինական կերպարվեստի պատմության պատկերասրահում ցուցադրվում են մարտնչող թագավորության ժամանակաշրջանից սկսած, Սոնգ-դարաշրջանով անցած, մինչև Քինգ-ի դարաշրջանի արևմտյան ազդեցությունների կերպարվեստը։

Շանհայի հարավ-արևմուտքում է գտնվում անմեղ նահատակների Լոնգհուագերեզմանոցը, որը հավերժացնում է չինական կոմունիզմի համար տասնյակ տարիներ տևած և 1949-ին հաղթանակով պսակված պայքարի զոհերի, մասնավորապես աշխատավորների, ակտիվիստների և ուսանողների հիշատակը, որոնք 1920-ական թթ. կոտորվում են Չիան Kaisheks-ի զորքերի կողմից։ Գերեզմանատան տարածքը համարվում է դատավճռի իրականացման կենտրոնական վայրը։

Մեջտեղում` բրգաձև ապակեպատ ցուցասրահում է գտնվում Չիանգի զինվորների դեմ ելած 250 կոմունիստ նահատակների հուշակոթողը։ Որպես զոհվածների հիշատակ` այգով մեկ կանգնեցված են անհամար քարե քանդակներ, որոնցից շատերի վրա կան լուսանկարներ ու նշված են անունները։ Իսկ ցուցասրահի ետևում վառվում է հիշատակի անմար կրակը։ Ամեն օր բերվող թարմ ծաղիկները վկայում են այն նշանակության մասին, որ այդ իրադարձություններն առ այսօր ունեն Չինաստանում։

 Պեկինը  (չինարեն՝ Բեյցզին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) գտնվում է Չինական մեծ հարթավայրում՝ Սիշանյան լեռների ստորոտում՝ Յունդիհե գետի ավազանում: Կլիման բարեխառն է, մուսոնային: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,5օC է, օգոստոսինը՝ 26 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 630–640 մմ: Պեկինն իր հարակից շրջաններով առանձնացված է որպես կենտրոնի ենթակայության ինքնուրույն վարչական միավոր. կազմված է 18 նահանգային ու 273 գավառական միավորներից: Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ: Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թ-ից): Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին: Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թ.), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին, գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ: Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է: Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից: Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (XV դարի 1-ին կես): Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թ., վերակառուցվել է 1544 թ-ին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ: Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թթ., վերակառուցվել է XVIII–XIX դարերում): 1949 թ-ին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը. ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր: Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը: Պեկինում են անցկացվել XXIX օլիմպիական խաղերը (2008 թ.):

Չունցինը  (չին. 重庆) Չինաստանի կենտրոնական մասի կենտրոնական իշխանության քաղաք է: Բնակչությունը  7.5 միլիոն մարդ է (32.75 միլիոն մարդ Չունցին վարչական միավորում (2009 թ. տվյալներով): Նրանց մեծ մասը ապրում է ոչ քաղաքային գոտում:

Չինաստանի պաշտոնական տոներն են.

  • Նոր տարին (հունվարի 1),
  • Գարնան տոնը (Նոր տարի` ըստ լուսնային օրացույցի),
  • Կանանց միջազգային օրը (մարտի 8),
  • Աշխատավորների միջազգային համերաշխության օրը (մայիսի 1),
  • Չինաստանի երիտասարդության օրը (մայիսի 4),
  • Երեխաների պաշտպանության միջազգային օրը (հունիսի 1),
  • Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ստեղծման օրը (օգոստոսի 1),
  • Ուսուցչի օրը (սեպտեմբերի 10),
  • ՉԺՀ ազգային տոնը (հոկտեմբերի 1):

Ավանդույթներ. Չինաստանը հայտնի է իր երկար և հին պատմությամբ: Չինացիները համերաշխ և աշխատասեր ժողովուրդ են: Նրանք հարգում են մեծերին, սիրում են փոքրերին և շատ համբերատար են այլազգիների նկատմամբ: Չինացիներն էությամբ համեստ են և երբեք կոնֆլիկտների չեն հանդիպում: Տարիների ընտացքում Չինաստանի ավանդույթները չեն փոխվել կամ մոռացվել, դրանք պահպանվել են մինչ օրս:

Ազգային խոհանոցը. Չինական ազգային կերակրատեսակներից են բանջարեղենը,  մուսուլմանական ուտեստները: Բուսական կերակուրները սննդարարն են այն առումով, որ պահպանում են օրգանիզմը քաղցկեղի առաջացումից: Դրանք նաև շատ ախորժելի են: Իսկ ուտեստների մեծ մասը պատրաստվում են բրինձից:

Չինական գյուտերը. Տպագիր գրքերը, ճենապակին, մետաքսը, հայելին, անձրևանոցը. սրանք չինացիների կողմից հայտնագործված գյուտերի մի փոքր մասն է, որը մենք օգտագործում ենք մեր առօրյայում և մարդիկ օգտագործում են ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ չինացիները ստեղծել են ճենապակու մշակման տեխնոլոգիան ավելի վաղ, քան եվրոպացիները:

Կարդացեք նաև Չինաստանի վերաբերյալ թարմ տուրիստական նորությունները >

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

 

Մեկնաբանություններ / կարծիքներ