home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ, Քաղաքներ Չինաստանում կբացեն ապակե կամուրջ 300 մետր բարձրությամբ անդունդի վրա

Չինաստանում կբացեն ապակե կամուրջ 300 մետր բարձրությամբ անդունդի վրա

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ապակե հատակով կամուրջ են կառուցել չինական հարավարևելյան Հունան  նահանգում։ 99 տոկոսով պատրաստ կառույցը գտնվում է   300 մետր բարձրության վրա։ Կամուրջը կբացեն այս ամռանը․ հայտնում է  High Snobiety պորտալը։

Աշխարհի ամենաբարձր կամուրջներից մեկը գտնվում է Չժանցզյացզե  (Zhangjiajie) անդունդի վրա։ Նրա երկարությունը կազմում է  430 մետր, լայնությունը՝ վեց մետր։e3b021e8c8f1412084b8f9e182af697bԿառույցի հատակը պատրաստված է շուրջ հինգ սանտիմետր հաստությամբ ապակե վահանակներից։ Կամուրջն ունի բանջի-ջամփինգի (մարմնին ամրացված պարանով թռիչքների) հարթակ, ինչպես նաև՝ երեք բարձր ճոճանակ։

Կառույցը նախագծել է իսրայելցի ճարտարապետ Հաիմ Դոտանը (Haim Dotan)։ Շինարարությունը  սկսվել է 2014 թվականի նոյեմբերին։ Կամուրջը հանրության համար պետք է բացվեր մայիսին, սակայն անձրևների պատճառով  միջոցառումը հետաձգվել է։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա հունիսին կամ հուլիսին։

7221091_100-women-perform-yoga-on-a-new-300-meter_tb06087c2

Աշխարհի ամենաբարձր կամուրջը գտնվում է Ֆրանսիայում։ Միյո քաղաքի մոտ Տարն գետի վրա կառուցված կամուրջը գերազանցում է 340 մետրը։ Նրա երկարությունը շուրջ  2,5 հազար մետր է։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում