Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաք – հյուրանոցներ և հանգստյան տներ (Tsaghkadzor resort, Armenia) Hotels and resorts guide

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս լեռան արևմտյան լանջին, ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրության վրա: Հայտնի է իր բազմաթիվ հանգստյան տներով, սպորտային համալիրներով:

Ծաղկաձորի անունն արդեն իսկ հուշում է, որ այն հնուց ի վեր գրավիչ է եղել որպես բնակավայր և հանգստավայր: «Ծաղիկների ձոր»-ում (ինչն էլ բառացի նշանակում է քաղաքի անունը) մարդը բնակություն է հաստատել դեռևս III-V դդ: Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում ընկած գեղատեսիլ հովտի անտառներում որսի են դուրս եկել հայոց արքաները և նախարարները (իշխանները): Արտոնյալ դասին տեղանքը հրապուրել է իր մեղմ, առողջարար կլիմայով:

Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան և հանգստավայր էլ ավելի աճեց, երբ այստեղ շահագործման հանձնվեց հերթական 3-րդ ճոպանուղին:

Ծաղկաձորի հյուրանոցներ և հանգստյան տներ.

Ծաղկահովիտ հյուրանոց, Ծաղկաձոր Splendor hotel in Tsaghkadzor

Դարեդար Ծաղկաձորը եղել է հայ իշխանների տիրապետության տակ: Վաղ միջնադարում (IV — Vդդ) այս հողերը պատկանել են հայոց արքայական կալվածքները տնօրինող Վարաժնունյաց տոհմին: VI դ հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի` Կարին-Պահլավունիներից: Կամսարական տոհմի հետնորդ, Պահլավունի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թ հրամայեց Ծաղկաձորում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այսպես հիմնվեց Կեչառիս վանական համալիրը` հովտի իրական գանձը:XVII դ սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձորը», տեղանքը կոչեցին Դարաչիչագ, սակայն քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947թ:

Ծաղկաձորի աշնանային բնությունը
Ծաղկաձորի աշնանային բնությունը

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության տիրապետության տակ անցնելուց հետո (1828 թ), Ծաղկաձորը մտավ Էրիվան նահանգի մեջ: Այդ տարիներին Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Այստեղ իր ամառային նստավայրերը սկսեց կառուցել արդեն նահանգային հասարակության սերուցքը: Քաղաքը պահպանեց իր հայտնի հանգստավայրի կարգավիճակը նաև խորհրդային իշխանության օրոք:

Ծաղկաձորում հանգստանում էին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ այստեղ գալիս էին ԽՍՀՄ ողջ տարածքից: Հովտում գործում էին երկու տասնյակ պիոներական ճամբարներ, հանգստյան տներ: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն:

Ծաղկաձորի ճոպանուղին
Ծաղկաձորի ճոպանուղին

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայանալիք` 1968 թ Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական սպորտային համալիրը: Այստեղ օլիմպիադաներին և աշխարհի առաջնություններին են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Իսկ երբ 1972 թ Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային հանգստավայր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքը արագ կերպով հաղթահարեց ճգնաժամը և դարձավ անկախ Հայաստանի և Հարավային Կովկասի առաջնակարգ տուրիստական կենտրոններից մեկը:

Page labels in caxkadzor cakhkadzor tsakhkadzor hotels and rest houses

Цахкадзор – горнолыный курорт в Армении (на русском)

Մեկնաբանություններ / կարծիքներ