Էստի համեցեք հաղորդման անդրադարձը հայկական տուրիզմին. Lratvakan Radio

Տուրի՛ստ, иди здэс! Մենք չենք խոսում զբոսաշրջիկին հասկանալի լեզվով, չենք ստեղծում էքսկլյուզիվ առաջարկներ, անում ենք առավելագույնը, որ զբոսաշրջիկը չսիրի Հայաստանը: Տաքսիները առավոտյան նույն ճանապարհը մի գնով են սպասարկում, երեկոյան 4 անգամ ավելի թանկ, խանութներում արգելում են իրանցի զբոսաշրջիկների մուտքը. չկա զբոսաշրջային մարքեթինգ, չկա տարրական բիզնես մտածողություն: Որքանով մենք պատրաստ չենք դառնալ զբոսաշրջային երկիր. «Էստի համեցեքի» …

Աշխարհի ամենագեղեցիկ փողոցները

Հոգնե՞լ եք շրջել արդեն ծանոթ փողոցներով։ Ձանձրացե՞լ եք միևնույն միանման շենքերից, մռայլությունից և խոնավությունից։ Առաջարկում ենք ձեզ վիրտուալ ճանապարհորդություն կատարել աշխարհի ամենագեղեցիկ և անսովոր փողոցներով, միգուցե, ձեզ մոտ ցանկություն առաջանա տեսնել դրանք նաև իրականում։ Բալենիների թունել, Գերմանիա Գերմանական Բոնն քաղաքում կա միանգամից երկու փողոց, որոնք գրավում են իրենց գեղեցկությամբ՝ Հերշտրասեն և Բրայտեշտրասեն։ Դրանք ամեն տարի …

10 հյուրանոց՝ «Օսկարի» արժանացած ֆիլմերից

Մինչ դիկապրիստները գուշակում են` կստանա արդյոք Լեոն այդքան ցանկալի արձանիկը, թե ոչ, դուք ժամանակը իզուր մի վատնեք։ Մեզ հետ մեկնեք հետաքրքիր ուղևորության դեպի այն հյուրանոցները, որոնք փայլել են օսկարակիր ֆիլմերում, որպեսզի հպվեք հոլիվուդյան կինոֆիլմերի մոգությանը։  «Ջազում միայն աղջիկներ են» Մրցանակ՝ լավագույն հագուստներ (1960) Հյուրանոցը՝ Hotel Del Coronado, Սան Դիեգո, ԱՄՆ Վիկտորիանական ոճի այս շքեղ հյուրանոցը, որը գտնվում է …

«Ընկերները» հասել են Եգիպտոս

Սրճարան, որն ամբողջովին կրկնում է «Ընկերներ» կուլտային սերիալի հերոսների սիրելի հանդիպման վայրի ինտերիերը, բացվել է Եգիպտոսի Պորտ Ֆուադ քաղաքում։ Սրճարանը կառուցելու համար սեփականատեր Աբդուլլահ Հասանը ծախսել է կես տարի ժամանակ։ Նրան օգնել է իր զարմիկը, ով զբաղվում է ինտերիերների դիզայնով։ Նախկին բանկիր Աբդուլլահը միշտ երազել է սեփական բիզնեսն ունենալու մասին։ Երեք տարի առաջ նրա կինը հուշել է …

Աշխարհի տանիքին․ Ամենատպավորիչ պատշգամբներով և բացօթիկներով բնակարաններն աշխարհում

Մենք էլ մեր շատ ընթերցողների նման բնակվում ենք բազմաբնակարան շենքի սովորական մի բնակարանում, որը նաև ունի հարմարավետ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մանկական խաղահրապարակ կամ մեկ այլ նման շենք։ Ե´վ տեսարանից, և´ պատշգամբից, և´ մեր բնակարանից բոլորս գոհ ենք, բայց, երբեմն երազելը հաճելի է․․․ Այս հավաքածուում ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենագեղեցիկ պաշտգամբներն ու բացօթիկները։ …

Բոլոր ժամանակների ու ազգերի ամենատարօրինակ հարկերը

Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր երկրներում կառավարությունը մշակել է անսովոր և, երբեմն, անհեթեթ միջոցներ պետական գանձարանը լցնելու համար։ Ահա, մի քանի օրինակ․  Հին Հռոմում գոյություն է  ունեցել  իրենց ազատությունը գնել ցանկացող ստրուկների հարկ։ Միջնադարում Եվրոպայում օճառը հաճախ դարձել է հարկման ենթակա։ Անգլիայում հարկի այդ տեսակը չի վերացել մինչև 1835 թվականը։ Նյու Յորքում հարկ են վերցնում պատրաստված ուտելիքի …

Ամենագեղեցիկ գետերն աշխարհում

Ծիածանային գույներ, խճճված ուղիներ և ջրուղիների արտասովոր հետագծեր․․․ Ձեզ ենք ներկայացնում ամենագեղեցիկ գետերն աշխարհում։ Լի, Չինաստան Լի (Լիցզյան) գետի այն հատվածը, որը գտնվում է Գույլին և Յանշո չինական քաղաքների միջև, ոգեշնչում է գրողներին և նկարիչներին արդեն  1300 տարի։ Հեքիաթային բնապատկերներ, նրբագեղ բամբուկե պուրակներ, կորալյան քարանձավներ, հայելային մակերես․ տպավորություն է ստեղծվում, թե սա ոչ թե բնական արգելանոց է, …

Աղանդերային աշխարհագրություն․ 25 անսովոր քաղցրավենիք աշխարհի տարբեր անկյուններից

Բոլորը սիրում են աղանդեր, այնպես չէ՞։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել ընթրիքն առանց համեղ ավարտի։ Մենք՝ ոչ։ Բայց ի՞նչ կանեիք դուք բեկոնով կամ ծղրիդներով աղանդերի հետ։ Մենք ցանկանում ենք ծանոթացնել ձեզ 25 տարօրինակ աղանդերներին, սկսած՝ բեկոնով փքաբլիթներից, մինչև՝ մսային տորթերը (այո, դրանք տորթեր են, որոնք իրականում պատրաստված են մսից)։ Ալետրիա Դոսե(Պորտուգալիա) Դա գրեթե նույն բրնձային պուդինգն է, …

Ինչպե՞ս են բնական կարիքները հոգում աշխարհի տարբեր երկրներում

Այցելությունը զուգարան ցանկացած մարդու բնական պահանջն է՝ անկախ սեռից, հավատքից, ռասային և ազգային պատկանելությունից։ Սակայն, եթե դուք կարծում եք, որ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ դա նույն կերպ են անում, ապա սխալվում եք։ Ճապոնիա  Ճապոնիայի հասարակական զուգարաններում բացակայում են թղթյա սրբիչները։ Սովորաբար, ճապոնացիները իրենց հետ ունենում են հատուկ սրբիչ ձեռքերի համար և օգտվում են դրանից զուգարան գնալուց …

Ամենաանսովոր և տարօրինակ ուսումնական հաստատություններն աշխարհում (Մաս 2)

Մեզնից շատերի համար կրթությունը կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը զարգացնում է  մեր ունակությունները և ընդլայնում  հնարավորությունները։ Սակայն մանկավարժական ավանդական մեթոդները շատերն համարում են մի փոքր հնացած և պահանջում ավելի ստեղագործական մոտեցում կրթական գործընթացին։ Ձեզ ենք ներկայացնում ամենազարմանալի դպրոցների հավաքածուն, որոնց գոյության մասին դուք անգամ չգիտեիք։   Անտառային մանկապարտեզ Անտառային մանկապարտեզը իրենից ներկայացնում է նախադպրոցական …

Ամենաանսովոր և տարօրինակ ուսումնական հաստատություններն աշխարհում (Մաս 1)

Մեզնից շատերի համար կրթությունը կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը զարգացնում է  մեր ունակությունները և ընդլայնում  հնարավորությունները։ Սակայն մանկավարժական ավանդական մեթոդները շատերն համարում են մի փոքր հնացած և պահանջում ավելի ստեղագործական մոտեցում կրթական գործընթացին։ Ձեզ ենք ներկայացնում ամենազարմանալի դպրոցների հավաքածուն, որոնց գոյության մասին դուք անգամ չգիտեիք։   Վալդորֆյան դպրոց Կրթության վալդորֆյան համակարգը հիմնված է  անտրոպոսոֆիայի …

Բիզնես ճանապարհորդության կանոնները․ ինչպես ճիշտ կազմակերպել գործնական ուղևորությունը

Գործարար մարդու ուղևորությունը  ժամաբաշխված է բառացիորեն րոպեներով․ այսօր Մոսկվա, վաղը՝ Երևան։ Նման խիտ գրաֆիկի դեպքում ազատ ժամանակ գրեթե չի մնում։ Բայց նույնիսկ գործուղման ժամանակ կարելի է լինել զբոսաշրջիկ և հանգստանալ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես ճիշտ կազմակերպել գործնական ուղևորությունը։ Պլանավորեք ուղևորությունը նախապես Ուղևորությունից մի քանի օր առաջ կողմնորոշվեք երթուղու հարցում։ Նշեք քարտեզի …