Ավտոմեքենայով ճամփորդելիս բավական է 23 րոպե, որպեսզի երեխաները ձանձրանան

Ավտոմեքենայով ճամփորդելիս երեխաները սկսում են ձանձրանալ մեկնարկից արդեն  23 րոպե հետո: Անկախ ուսումնասիրություն է անցկացվել աշխարհի տասը երկրներում, որի արդյունքում պարզվել է, որ Ավստրալիայի երեխաները «ամենաանհանգիստն»  են, նրանք ձանձրանում են արդեն  23 րոպեից, իսկ բրիտանացի երեխաները` 24 րոպեից. հայտնում է  TravelDailyNews-ը: Իսպանացի, իտալացի, հոլանդացի, ամերիկացի, ֆրանսիացի և գերմանացի երեխաները, պարզվել է, ավելի համբերատար են: Ուսումնասիրությունները անցկացրել …



Մեծ Բրիտանիա. British Airways-ը նյարդային ուղևորների համար տեսանյութ կցուցադրի

British Airways-ը ուղևորներին առաջարկում է նոր «հանգստացնող» ծառայություն: Սեպտմբերի մեկից թռիչքի ժամանակ շատ անհանգստացող ուղևորներին կցուցադրվի ուսուցանող տեսաֆիլմ:   British Airways-ի նկարահանած ֆիլմում օդաչու և խմբի ղեկավար Կապիտան Սթիվ Օլռայթը (Captain Steve Allright) ներկայացնում են «Վստահության դասընթացներ  British Airways Flying-ից». հայտնում է  BreakingTravelNews-ը:



Մեծ Բրիտանիա. լոնդոնյան հյուրանոցներում անգլիական ամբողջական նախաճաշը թանկացել է

Ավանդական անգլիական նախաճաշի միջին արժեքը հինգաստղանի հյուրանոցներում հասել է  £27 ֆունտ ստերլինգի: Լոնդոնի որոշ շքեղ հյուրանոցներում ավանդական անգլիական նախաճաշի համար` բեկոն, նրբերշիկ և հավկիթ, պետք է վճարել  £39 ֆունտ ստերլինգ. հայտնում է The Telegraph -ը: Ամենաթանկարժեք նախաճաշը հյուրերին առաջարկում է Jumeirah Carlton Hotel  հյուրանոցը (£39), հյուրանոցում`  £36: Լոնդոնի ոչ մի հինգաստղանի հյուրանոց չի տրամադրում նախաճաշ  £20 ֆունտ ստերլինգից ցածր գնով. …



Իտալիա. Հռոմում շոգին անցորդներին ջուր են բաժանում

Հռոմում շարունակվում է շոգ եղանակը: Աֆրիկյան անտիցիկլոնը չի զիջում իր դիրքերը, իսկ տեղաբնակներին և զբոսաշրջիկնրին օգնության են գալիս քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, ովքեր  մարդաշատ վայրերում բաժանում են 50 հազար հատ ջրի շիշ: Մասնավորապես ջուր բաժանում են մետրոպոլիտենի «Piramide» և «Anagnina» կայարաններում, Վատիկանի և Կապիտոլյան թանգարանների մուտքի մոտ:



Չինական լողափերում կրում են «ֆեյսկինի»

Չինական որոշ լողափերում բիկինիներով աղջիկների տեսնել հնարավոր չէ: Չինուհիները նախընտրում են «Facekini» (ֆեյսկինի): «Նինձյա կրիաների» հագուստ  հիշեցնող լողազգեստները մեծ տարածում են գտել Շանդուն նահանգի  Ցինդաոյի Դեղին ծովի  ծովափերում: Ցինդաոյի բնակչուհիները լողափ են դուրս գալիս գունավոր հագուստներով, որը ամբողջովին ծածկում է  մարմինն ու, ամենակարևորը, դեմքը:  



Հյուրանոցները տեսախցիկներ են տեղադրում խոհանոցներում հատուկ զբոսաշրջիկների համար

Հնդկաստանի հյուրանոցների սեփականատերերը պատրաստվում են  հյուրանոցների խոհանոցների ներսում վիդեոդիտողականության նոր համակարգի տեղադրմանը` փորձելով վերադարձնել  մատակարարվող սննդի որակի հանդեպ  հյուրերի վստահությունը: Օգտագործվող պարենային սննդամթերքների հիգիենայի և անվտանգության նոր անկախ ստուգումը երկրի տարբեր ռեստորաններում և սրճարաններում բարձրացրել է ռեստորանային և հյուրանոցային ոլորտի վարկանիշային հարցերը: Հիմա հյուրանոցները ակտիվորեն փորձում են ապացուցել իրենց հյուրերին, որ ոչինչ չունեն թաքցնելու իրենց …



Շրի Լանկայի դատարանը պատժել է զբոսաշրջիկներին Բուդդայի արձանի հետ անպարկեշտ լուսանկարվելու համար

Շրի Լանկայում ֆրանսիացի երեք զբոսաշրջիկ դատապարտվել են վեց ամիս պայմանական  ազատազրկման Բուդդայի արձանի հետ վիրավորական լուսանկարների համար: Նրանք նաև պետք է տուգանք վճարեն: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այդ չարաբաստիկ լուսանկարներում կին զբոսաշրջիկներից մեկը համբուրում է Բուդդայի արձանի շուրթերը, իսկ տղամարդը փորձում է նմանակել նրա կեցվածքը: Երբ զբոսաշրջիկները գնացել են ֆոտոստուդիա լուսանկարեները տպելու համար, սրա սեփականատերը դրանք համարել …



Մեծ Բրիտանիայում ինքնաթիռով թռչելը ավելի մատչելի է, քան գնացքով ճանապարհորդելը

Շատ հետաքրքիր «բացահայտում» են արել Մեծ Բրիտանիայում. պարզվում է ավելի մատչելի է ճանապարհորդել ինքնաթիռով, քան գնացքով: The Telegraph-ը ներկայացնում է հետազոտություն, որի  արդյունքում պարզվել է, որ դեպի Մեծ Բրիտանիայի ամենահայտնի երթուղիներ գնացքով ուղևորությունը 50%-ով ավելի թանկ է արժենում, քան ինքնաթիռով:  Telegraph Travel-ի տվյալներով` այս շաբաթ Բրիտանիայում  5-10 տոկոսով աճել են գնացքի հարկերը:



ԱՄՆ. Լոս Անջելեսի ռեստորանում առանց հեռախոսի այցելուներին կտրվեն զեղչեր

Լոս Անջելոսի Eva ռեստորանում այցելուներին տրվում են զեղչեր, եթե նրանք համաձայնվեն անջատել բջջային հեռախոսը և թողնել այն մուտքի մետ: 5%  զեղչի մասին այցելուներին մատուցողները  տեղեկացնում են մուտքի մոտ: Մոտենալով և պատվերն ընդունելով` նրանք այցելուներին առաջարկում են հավաքել բջջային հեռախոսները և տանել մուտքի մոտ, որտեղ դրանց կհետևի հյուրընկալուհին:



Նյու Յորքի բնակիչները դեմ են զբոսաշրջիկներին բնակարան տալուն

Մինչ շատ զբոսաշրջիկներ ամբողջությամբ օգտվում են մատչելի բնակարանների վարձակալության Airbnb կայքի ընձեռած հնարավորություններից` Նյու Յորքի բնակիչները խիստ դժգոհություն են հայտնում այդ ծառայությանը: Նրանց դժգոհության հիմնական պատճառը այն է, որ Airbnb-ի օգտվողները օգտվում են  տնտեսության փոխանակումից: Այսինքն, նրանք կարիք չունեն գումար ծախսել, բայց պատրաստ են օգտվել ուրիշների բարիքներից: Մի կողմից սա օգնում է գումար խնայել, բայց մյուս կողմից …



Ապրելու համար լավագույն քաղաքը Մելբուռնն է

Ավստրալիայի Մելբուռնը գլխավորել է ապրելու համար լավագույն քաղաքների վարկանիշային աղյուսակը: Ըստ  The Economist Intelligence Unit-ի անցկացրած վերջին հետազոտությունների ( Economist բրիտանական ամսագրի վերլուծական բաժինը)` կյանքի համար լավագույն քաղաքը արդեն երկրորդ տարին ճանաչվում է Մելբուռնը: Ինչպես  անցած տարի` այս տարի ևս լավագույն քաղաքների ցուցակում գերակշռում են Ավստրալիայի եւ Կանադայի քաղաքները: Լավագույնների թվում հարուստ երկրների միջին մեծության և քիչ բնակչությամբ …



Ամենահամեղ փողոցային ուտեստները Բանգկոկում և Սինգապուրում են

Ամենահամեղ փողոցային սնունդը պատրաստում են Բանգկոկում. այդպիսին է  Virtualtourist.com-ի անցկացրած ուսումնասիրության արդյունքը: Այս պորտալի փորձագետները կազմել են ամենահամեղ փողոցային սնունդ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում են Ասիայի մեգապոլիսները: