Հունաստան. Կրետեի ամրոցը և Մինոտավրների լաբիրինթոսը կհանձնեն Չինաստանի վարձակալությանը

Տուրիզմ և հանգիստ Հունաստանի լավագույն հյուրանոցներում և հանգստավայրերում Hot Tours տուր-օպերատորի հետ > Հունական կառավարությունը որոշում է կայացրել վարձակալության հանձնել Կրետեի Քնոսսկիյ ամրոցը: Այս միջոցով հույները ցանկանում  են խթանել  գանձարանի հարստացմանը,  վճարել  իրենց  պարտատերերին և ֆինանսավորել մի շարք սոցիալական ծրագրեր: Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը  հայտարարել էր, որ, չնայած ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից տրամադրվող երկրորդ …

Real Madrid-ի ակադեմիա կբացվի Չինաստանում

Real Madrid ֆուտբոլային ակումբը և չինական «Գուանչժոու Էվերգրանդ» (Guanchzhou Evergarde) ակումբները պայմանավորվածություն են ձեռք բերել Չինաստանի Գուանդուն նահանգում հիմնել Ռեալի ֆուտբոլային ակադեմիայի հիմնման մասին: Նախագծի տեխնիկական տնօրեն կդառնա «Ռեալ»-ի երիտասարդական թիմի մարզիչ Սանչես Կիպիտրիան (Sanchez Cipitria): Ռեալի ֆուտբոլային ակադեմիան կբացվի 2012թ. սեպտեմբերին: Այստեղ կկարողանան սովորել մինչև 3150 երեխաներ, իսկ տարեկան վարձը կկազմի $5500: / 1in.am

Մեծ Բրիտանիա. ֆիլմ Լոնդոնի երկնքի ներքո

Լոնդոնի բացօթյա Film4 Summer Screen կինոթատրոնը կբացվի օգոստոսին համաշխարհային դասականի, կուլտային և ժամանակակից ֆիլմերի  ծրագրով. հայտնում է  VisitBritain-ը: Էկրանը, ինչպես միշտ, կտեղադրվի Սոմերսեթ-հաուսի (Somerset House) ներսի բակում` Ստրենդի (Strand) և Թեմզայի (Thames) միջև:

Իսպանիա. Բարսելոնում ապրիլին կանցկացվի «Ռեստորանների շաբաթ»

Բարսելոնում ապրիլի 13-ից 22-ը կանցկացվի «Ռեստորանների շաբաթ», որին կմասնակցեն բարձրակարգ խոհանոցի  34 ռեստորան: Բարսելոնի 34 լավագույն ռեստորանները, ներառյալ Միշլեն աստղի տիտղոսակիրները, 10  օրվա ընթացքում կառաջարկեն հատուկ մենյու բավականին ցածր գումարով` 24 1 եվրո:

Աշխարհի 15 լավագույն էկո-տնակները

Այն ճանապարհորդերի համար, ովքեր ցանկանում են հանգստանալ մեգապոլիսից հեռու` բնության գրկում, CNN-ը ներկայացնում է աշխարհի 15 լավագույն էկո-տնակները: Հանգստանալով էկո-տնակում` զբոսաշրջիկները իրենց փոքրիկ ներդնումը կունենան բնության պահպանման հարցում: Իսկական էկո-տնակում հանգիստը կազմակերպված է այնպես, որ բնությանը ոչ մի վնաս չպաճառվի:

Prora ֆաշիստական հանգստավայրը կդառնա լյուքս հյուրանոց

Հիտլերի կողմից 1930-ական թվականներին Գերմանիայում կառուցված «Prora» հսկայական հանգստյան կենտրոնը կվերածվի շքեղ 400 տեղանոց հյուրանոցի, տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը: 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին ֆաշիստական զինվորների կողմից կառուցված շինությունը վաճառվել է 2.2 մլն ֆունտ սթեռլինգով Բեռլինում կայացած աճուրդի ժամանակ: Այն կառուցվել է 6 տարվա ընթացքում և ունի մոտ 5 կմ առափնյա տարածք: Շինությունը նախատեսված է …

Աշխարհի ամենաանճոռնի տեսարժան շինությունները

Անգլիական «The Telegraph» պարբերականը կազմել է աշխարի ամենաանճոռնի շինությունների թոփ-քսանյակը: Քսանյակի ցուցակը գլխավորում է Միլանի 1950-ականներին կառուցված Torre Velasca աշտարակը, 2-րդ հորիզոնականում Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Փհենյանի 105 հարկանի Ryugyong հյուրանոցն է, իսկ գլխավոր եռյակը եզրափակում է Սերբիայից անջատված Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի ազգային գրադարանի շենքը: Ներկայացնում ենք աշխարհի անճոռնի շինությունների քսանյակը. Torre Velasca, Իտալիա, քաղաք Միլան …

10 փաստ Էյֆելյան աշտարակի մասին (ֆոտո-պատմություն)

1889թ. մարտի 31-ին մեծ հանդիսությամբ բացվեց Էյֆելյան աշխատարակը: Երբ հսկայական աշտարակը բացվեց 1889թ.-ին, այն աշխարհի ամենամեծ շինությունն էր: Սակայն արդեն 1930-ին այդ տիտղոսը անցավ «Քրայսլեր» (Chrysler) ընկերության երկնաքերին` անցնելով Էյֆելյան աշտարակի բարձրությանը 18 մետրով: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք նաև աշտարակի 24 մետրանոց անտենայի երկարությունը, ապա այն մինչ այսօր էլ բարձր է «Քրայսլերի» շենքից: Էյֆելյան աշտարակը արտաքինից …

«Տիտանիկի» վերջին ընթրիքի մենյուն վաճառվել է $120.000-ով

1912թ. խորտակված «Տիտանիկ» նավի ընթրիքի ճաշացանկը, որի վրա գրված է «1912թ. ապրիլի 4», բրիտանական Ուոլթշիր կոմսությունում աճուրդով վաճառվել է 76 հազար ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը` հիմնվելով Henry Aldridge & Son աճուրդի տան տեղեկության վրա: Ճաշացանկում կա մոտ 40 ուտեստի անուն: Գնորդի անունը չի հրապարակվել: Հայտնի է, որ ճաշացանկը գտնվել է …

2012-ի աշխարհի ժամը ռեկորդային է եղել

Տուրիստական նորությունների մասին արդեն կարող եք տեղեկանալ` բաժանորդագրվելով մեր խմբում > www.groups.google.com/group/armtravel > Մասնակից երկրների թվով «Աշխարհի ժամը» (Earth Hour) համաշխարհային ակցիան 2012թ.-ին գերազանցել է անցյալ տարվա ռեկորդը: Այս տարի լույսերը մեկ ժամով անջատվել է աշխարհի 147 երկրի ավելի քան 5000 քաղաքներում, ասված է Վայրի բնության համաշխարհային (WWF) ֆոնդի հաղորդագրության մեջ: Այս տարի «Աշխարհի ժամը» …

Ուտոթնուկ Պաուլի եղբայրը կշարունակի նրա գործը EURO-2012-ին

2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ անվրեպ կանխագուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլի հարազատ եղբայրը իր գուշակություններով հանդես կգա EURO-2012-ի ընթացքում: Ութոտնուկի ծառայություններին կդիմի Պորտուգալիայի հավաքականը, որը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Լվովում եւ Խարկովում: Ութոտնուկը գտնվում է Պորտուի  «Sea Life» ծովային կենտրոնում: Գերմանիայի Օբերհազուն քաղաքից տեղափոխված ութոտնուկը մինչեւ տարեվերջ կմասնակցի «Պաուլամանիա» ներկայացմանը: Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլն առնաց …

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի այս ամռանը

Տուրիստական նորություններին այժմ կարող եք բաժանորդագրվել այստեղ և օրական 1 նյութի տեսքով ստանալ բոլոր նորությունների անոնսները: ——————————— Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ներկայումս ինքնաթիռներ են ձեռք բերվում եւ հավաքագրվում է օդանավակայանի անձնակազմը. ըստ novostink.ru-ի` հայտարարել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վալերի Ադբաշյանը: Ըստ նրա` երբ նախապատրաստական փուլն ավարտվի, կսկսվեն թռիչքները: Առաջին օդանավը, …