Մեծ Բրիտանիայում սկսվել է Թեմզա գետում կարապների ավանդական հաշվարկը

Մեծ Բրիտանիայում սկսվել է Թեմզա գետում կարապների հաշվարկի գեղեցիկ ծիսակարգը։ Այս ավանդույթը արմատներով գալիս է ХII դարից։ Այս ազնվազարմ թռչունները արդեն բազում հարյուրամյակներ համարվում են բրիտանական միապետության սեփականությունը։ Ժամանակին դրանց հաշվարկը շատ կարևոր էր, որպեսզի կանխվեր արքայական սեղանի աղքատացումը։ Ծիսակարգը շարունակվում է մինչ օրս և համարվում բնության պահպանման միջոց։ Ըստ ավանդույթի՝ Թեմզայի ջրերում ապրող համր …

Միլանի կենտրոնում արգելել են փողոցային սնունդն ու սելֆիի ձողերը

Բարձր զբոսաշրջային սեզոնի ընթացքում Միլանի քաղաքապետարանը սահմանել է մի շարք արգելքներ, որպեսզի կարգ ու կանոն պահպանի փողոցներում։ Մասնավորապես, քաղաքի կենտրոնում արգելված է օգտագործել սելֆիի ձողեր, ինչպես նաև՝ խմել ապակե և մետաղական  տարաներից հասարակական վայրերում։ Darsena թաղամասի խանութներում նույնիսկ արգելված է ապակե և մետաղական տարայով ըմպելիքների վաճառքը։ Այդ կերպ իշխանությունները հույս ունեն սովորեցնել տեղաբնակներին և զբոսաշրջիկներին …

Tinder ծանոթությունների կայքը իր օգտատերերին առաջին ժամադրության համար նվիրել է անվճար ճանապարհորդություն

Tinder հայտնի ծանոթությունների կայքը համարվում է ծանոթության և զույգ գտնելու ամենաարագ տարբերակը։ Իսկ օրերս  երկու երիտասարդ, ովքեր չեն ցանկանում ռոմանտիկ հարաբերություններ հաստատել և իրենց շփումը վերածել են զվարճալի խաղի, կայքի հեղինակներից ստացել են շատ անսպասելի նվեր։ 21-ամյա Միշել Արենդասը և 22-ամյա Ջոշ Ավսեկը ամերիկյան Օհայո նահանգի Քենթի համալսարանի ուսանողներ են։ Նրանք երկար ժամանակ հաղորդակցվում են …

Լոնդոնում մետրոյի քարտեզ են ստեղծել կլաուստրաֆոբների համար

Լոնդոնյան մետրոպոլիտենի նոր քարտեզը ստեղծվել է կլաուստրաֆոբիայով տառապող ուղևորների՝  ստորգետնյա փոխադրամիջոցով երթևեկությունը հեշտացնելու համար։ Այս նախագիծը մշակվել է Transport for London հասարակական-իրավական կորպորացիայի կողմից։ Նոր քարտեզում նշված են այն գծերը, որոնք անցնում են գետնի վրայով։ Լոնդոնյան մետրոյի կայարանների կեսը գտնվում են գետնից վերև, և միայն  Victoria-ն և  Waterloo & City-ն են գտնվում խորը գետնի տակ։ …

Հնդկաստանը ճանաչվել է սելֆիի ժամանակ գրանցված մահերի թվով առաջատարը

2014 թվականի մարտից մինչև 2016 թվականի սեպտեմբերը ամբողջ շխարհում  127 մարդ մահացել է սելֆի անելիս։ Ընդ որում,  այդ դժբախտ պատահարներից 76-ը տեղի է ունեցել Հնդկաստանում․ այս եզրահանգմանն են եկել Պիտսբուրգի Կարնեգի-Մելլոն համալսարանի փորձագետները։ Ամերիկյան հետազոտական ընկերության աշխատակիցները կազմել են այս վիճակագրությունը հնդկական Ինդրապրաստհա քաղաքի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ։ Հետազոտության ժամանակահատվածում Հնդկաստանում տեղ են ունեցել …

Բրիտանական ռեստորանը ճաշացանկ է թողարկել foodporn-ի սիրահարների համար

Լոնդոնյան Dirty Bones (Կեղտոտ ոսկորներ) ռեստորանը թողարկել է հատուկ ճաշացանկ ֆուդպորնի սիրահարների համար․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Mashable-ին։ Այս ենթատեքստում «պոռնոգրաֆիա» բառը չի կիրառվում իր լայն նշանակությամբ, այլ՝ փոխարինում է գրավող, գրգռող, ցանկություն առաջացնող իմաստով։ Այդպիսով, եթե food-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է սնունդ, ապա  foodporn-ը խոհարարական գլուխգործոցն է, որը կարող է մարդու մեջ արթնացնել ամենաջերմ զգացողությունները և …

Բեռլինում ներկայացրել են ծխախոտի հոտով պաղպաղակ

Հուլիսի 7-ին Բեռլինում սկսվել է Gelato World Tour՝ պաղպաղակի ամենամյա փառատոնը։ Այդ մասին հայտնել է Berliner Morgenpost-ը։ Գերմանիայի լավագույն պաղպաղակ արտադրողները հավաքվել են Պոտսդամի հրապարակում, որպեսզի երեք օրվա ընթացքում ուրախացնեն բնակիչներին և քաղաքի հյուրերին սառը քաղցրավենիքի հսկա տեսականիով։ Տոնին բոլոր ցանկացողները  համտեսել են ավելի քան 30 տեսակի պաղպաղակ։ Անսովոր աղանդերների թվում եղել են սպագետիի տեսքով …

Ավիաընկերությունը պատմել է ուղևորների՝ լոգակոնք ու կով ինքնաթիռ բարձրացնելու փորձի մասին

Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը ուսումնասիրության ընթացքում պարզել է ամենատարօրինակ իրերի մասին, որոնք ուղևորները փորձել են հանձնել որպես ուղեբեռ կամ տեղափոխել ձեռքի ուղեբեռում։ Այդ մասին գրում է The Independent թերթը․ հայտնում է Lenta-ն։ Այսպիսով, Նյու Յորքից Լոնդոն թռչող մի ճանապարհորդ փորձել է ինքնաթիռ բարձրացնել կովի ամբողջական մարմին՝ փաթաթված տոպրակի մեջ։ Մեկ այլ ուղևոր, ով բրիտանական մայրաքաղաքից …

Լոուքոսթերը ցանկանում է ներդնել կանգնած տեղեր

Կոլումբիական  «ՎիվաԿոլումբիա» (VivaColumbia) լոուքոսթերի ղեկավարությունը մտադիր է իր չվերթներում ներդնել կանգնած տեղեր։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին։ Բյուջետային ավիափոխադրողը քննարկում է բարձր թիկնակով և անվտանգության գոտիով հատուկ նստատեղերի տեղադրման հարցը։ Այդ քայլը կօգնի զգալիորեն նվազեցնել թռիչքի արժեքը և մեծացնել ուղևորների քանակը։ Վերջին մի քանի տարիներին շատ դիսքաունթերներ են քննարկում ինքնաթիռներում կանգնած …

Վիրտուալ մարզիչը կօգնի Թուրինի օդանավակայանի ուղևորներին

Իտալական Թուրինի միջազգային օդանավակայանում  (Turin-Caselle Airport) հայտնվել է ֆիթնեսի վիրտուալ մարզիչ, որը կօգնի ուղևորներին պատրաստել մարմինը թռիչքին․ կատարել վարժություններ մկանները թուլացնելու համար։ Վերականգնողական ծրագրերով հագեցած համակարգչային ֆիթնես մարզիչը տեղադրված է թռիչքի գոտում։  Կատարելով վարժությունները՝ ուղևորները կարող են նվազեցնել մկանային լարվածությունը, թուլանալ և կարգավորել արյան շրջանառությունն ու շնչառությունը։  

Օրիգինալ հուշանվերներ ամբողջ աշխարհից, որոնք կարող են փոխարինել ձանձրալի մագնիսներին

Շատ զբոսաշրջիկների կարծիքով՝ լավագույն հուշանվերները իրենց այցելած երկրի գլխավոր խորհրդանիշներով կախազարդերը, բաժակներն ու մագնիսներն են։ Սակայն, ավելի ուշադիր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց հարազատներին օրիգինալ նվերներ անել, միշտ կանգնում են յուրահատուկ հուշանվերի որոնման խնդրի առջև։ Այդ խնդրի լուծման հարցում ձեզ կարող են օգնել Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները։ Նրանք կիսվել են իրենց ընթերցողների հետ 15 օրիգինալ …

Հետաքրքիր փաստեր կռուիզային հանգստի մասին

Մեր օրերում ծովային և գետային կռուիզները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհի զբոսաշրջիկների շրջանում։ Ժամանակները, երբ հանգստի այս տեսակը միայն հարուստների համար էր և նավում բնակության պայմանները այնքան էլ իդեալական չէին, մնացել են հեռվում։ Ժամանակակից զբոսաշրջիկներին առաջարկվում է հարմարավետ նավերով  ճանապարհորդության զանազան տարբերակներ՝ ցանկացած բյուջեի և ճաշակի համար։ Հաշվի առնելով տուրիզմի այս տեսակի պոպուլյարությունը՝ բրիտանական Telegraph …