Հայաստանն ու Իրանը վերացնում են վիզային ռեժիմը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: Այս համաձայնագրի ստորագրումը, ըստ կառավարության որոշման նախագծի, բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում …

Qatar Airways-ը շաբաթական 4 թռիչք կիրականացնի Երևանից. Հայաստանը կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ

Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հատման կետում, այդ իսկ պատճառով կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ: Այս մասին ավիաընկերության Երևան-Դոհա առաջին չվերթին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվին։ Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսել իրականացնել դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Երևան-Դոհա-Երևան կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթը 4 անգամ Airbus …

Երևանում առաջին անգամ կանցկացվի փողոցային երաժշտության օրը

Հայաստանում Լիտվայի դեսպանատունն առաջին անգամ Երևանում կկազմակերպի Փողոցային երաժշտության օրը: Մայիսի 21-ին բոլոր երաժշտասերներին դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Երաժշտության օրվա միջոցառումներին: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Փողոցային երաժշտության տոնի գաղափարը տեղ կգտնի հայերի սրտերում եւ կվերածվի երաժշտական գեղեցիկ ավանդույթի` նպաստելով Հայաստանում ստեղծագործական անհատականության արտահայտմանը եւ հրապարակայնացմանը: Ժամը 16:00-ից ելույթներ կլինեն Հյուսիսային …

Գյուղական բիզնես, որը չի վախենում կարկուտից. «Կենսոլորտ» (Լրատվական ռադիո)

Այն , ինչ մեր գյուղացին անում է զբոսաշրջիկի համար անվճար, արտասահմանցի ֆերմերը կամ չի անում, կամ անում է մեծ գումարներ վերցնելով: Մեր գյուղացին տանը տեղ է տալիս, առնվազն երեքանգամյա սնունդ ապահովում, գիդի դեր կատարում՝ ծանոթացնելով գյուղի պատմամշակութային կոթողներին, իսկ երբ զբոսաշրջիկը ձեռքը տանում է գրպանը, սկսում է գործել հին ու բարի հայկական մենթալիտետը՝ ստիպելով առավելագույնը …

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը $120,6 մլն կարժենա

ՀԱյաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: «Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան. ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ $120,6 մլն, որի արդյունքում կստեղծվի 400 նոր աշխատատեղ: Հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2019թ.: Հինգաստղանի հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, …

2015թ.-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 12-17%-ն է իջևանել հյուրանոցներում

2015 թվականին Հայաստան է այցելել 1  մլն 192 հազար 120  զբոսաշրջիկ։ Դա 1%-ով պակաս է 2014-ին այցելածների քանակից։ Իսկ միայն 2015-ի չորրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել  256 հազար 572 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա  նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3,2%-ով: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։ Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2015-ի …

Ի՞նչ են փնտրում տուրիստները՝ մինչև Հայաստան ժամանելը (ինֆոգրաֆիկա)

Տուրիստական վիճակագրությունը ոլորտի մասնագետներին շատ բան կարող է հուշել. ինչ են փնտրում Հայաստանի վերաբերյալ զբոսաշրջիկները, ովքեր նախատրամադրված են կամ արդեն պատրաստվում են այցելել Հայաստան:  TravelNews.am նորությունների պորտալը և SEOArmenia.net նախագիծը կազմել են ամենաորոնվող տուրիստական որոնման հարցումները՝ ըստ Google որոնման համակարգի վիճակագրական տվյալների * թվերը ներկայացված են ընդհանրացված արժեքներով

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Invest Armenia-2016 գործարար համաժողովն իր աշխատանքն է սկսել Երևանում ապրիլի 22-ին: Միջոցառման հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՏՄ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2016-2018 թթ.-ին Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումները: «Մենք ակնկալում …

2016-ի առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 8.6%-ով

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252.506 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով: 2016-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 227.499 մարդ, ինչը 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5.9%-ով ավելի է: 2015-ին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ: 2014-ին այդ թիվը եղել է 1 …

Հայաստանում էկոտուրիզմի առաջին փառատոն – 2016 հունիսի 4 և 5-ին

2016թ հունիսի 4-5, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում: Գոմք և Մարտիրոս համայնքները գտնվում են Երևանից 154 կմ հեռավորության վրա: Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել «Միօրյա» և «Երկօրյա» տարբերակներով: Միօրյա տարբերակի տեպքում Դուք հնարավորություն կունենաք մասնակցել միայն հունիսի …

Գործարկվել է Turistakan.com տուրերի և հյուրանոցների որոնման հայկական կայքը

Գործարկվել է www.turistakan.com տուրիստական որոնման համակարգը:  Որոնման համակարգը թույլ է տալիս փնտրել տուր փաթեթներ (տուրեր), հյուրանոցներ, ավիատոմսեր և այլ զբոսաշրջային տեղեկություններ հայկական վեբ-կայքերում: Համակարգի առավելությունը կայքերի ֆիլտրված ցանկն է, որոնց մեջ կատարվում է որոնման հարցումը և վերադարձվում համապատասխան արդյունքները օգտվողին: Turistakan.com որոնման համակարգը գործում է Google որոնման համակարգի հիման վրա, որը թույլ է տալիս հանրահայտ …

InTour Expo 2016 Yerevan – ապրիլի 15-17

InTour Expo 3-րդ ամենամյա ցուցահանդեսն այս տարի ապրիլի 15-ին կազդարարի հայկական զբոսաշրջային սեզոնի մեկնարկը: Միջազգային ֆորմատով անցկացվող տուրիստական ցուցահանդեսն այն հարթակն է, որտեղ տուրիստական ոլորտի մասնագետներ ու պոտենցիալ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն հանդիպել մեկմեկու ու փոխադարձ ուսումնասիրել ցանկություններն ու սպասելիքները: Այսպիսի միջոցառումները նաև հնարավորություն են տալիս տուրիստական ընկերություններին ստեծել նոր բիզնես կապեր, ստանալ վիճակագրական տվյալներ, ուսումնասիրել ոլորտին …