2012 թ. Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կարող է անցնել 800 հազարը

2010 թ. Հայաստան է այցելել 684 հազար զբոսաշրջիկ, 2011 թ.` 758 հազար (աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.3%), սպասվում է, որ 2012թ.-ին զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 800 հազարը: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Նախարարի տեղեկացմամբ` գլոբալ տուրիզմի աճը 2011թ-ին կազմել է4.4 %, իսկ միջազգայինն զբոսաշրջիկների …

Հայկական խաչքար և «Հայաստան» հրապարակ` Չիլիի ամենահարավային բնակավայրում

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվեց «Հայաստան» անվանումը կրող հրապարակ և զետեղվեց Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Միջոցառմանը մասնակցեցին այդ նպատակով Պուերտո Վիլյամս …

ABCNews.go.com. Արցախը` աշխարհի յոթ դիտարժան վայրերի շարքում

abcnews.go.com կայքը հրապարակել է աշխարհի յոթ դիտարժան վայրերի ցուցակը, ուր կարելի է այցելել 2012 թվականին: Կայքում տեղադրված հոդվածում Պորտուգալիայի, Թայլանդի, Չիլիի, Նիդերլանդների կողքին ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղը: Հոդվածի հեղինակը հայազգի Օլիվիա Կանտրանդջյանն է, ով Արցախի գեղեցկությունների մեջ նշում է թե ձյունապատ լեռները, թե կարմիր ու դեղին ծաղիկներով պատված դաշտերը, և թե 10-րդ դարում կառուցված …