Երևանում կբացվի Մշո Ճառընտիրի արձանը

Երևանը գրքի 2012թ. մայրաքաղաք հռչակելու, և հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Մատենադարանի հարևանությամբ բացվելու է Մշո ճառընտիրի արձանը: Այդ մասին մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվելու ապրիլի 22-ին: Գրքի ներկայիս մայրաքաղաքի` Բուենոս Այրեսի քաղաքապետը հանդիսավոր կերպով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնելու մայրաքաղաքային «բանալին»: Երևանը գրքի …

Զատիկը Տաթևում (ֆոտո-պատմություն)

Ապրիլի 8-ին մի խումբ ճանապարհորդներով լեցուն ավտոբուսը Երևանից շարժվեց դեպի Տաթև, ովքեր ուղևորվում էին Տաթևի վանքում նշելու սուրբ զատիկի օրը: Ճանապարհը կարճ չէր, սակայն խմբի համար չկար որևէ խոչընդոտող հանգամանք՝ ժամանակի մեջ ճանապարհորդելու և 9-րդ դարում հայտնվելու համար: Հալիձորը հյուրերին դիմավորեց գարնանային ամպամած եղանակով, սակայն քամին շուտով հանդարտվեց և նրանք կարողացան «Տաթևեր» ճոպանուղով հասնել Տաթևի …

Երևանում առաջին հեծանվային կայանատեղին է բացվել

ԵՊՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ամբիոնի տարածքում, այսօր` ապրիլի 7-ին, բացվել է Հայաստանում առաջին մասնագիտացված 17 տեղանոց հեծանվակայանատեղին: Հեծանվային կայանատեղու կառուցումն իրականացվել է «Հեծանիվ պլյուս Էկո» մարզական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրագործման համար ծախսվել է 300 հազար դրամ: Ըստ «Հեծանիվ պլյուս Էկո» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանի, հաջորդ հեծանվակայանատեղին նախատեսվում Է …

Սայաթ-Նովայի անվան երգի փառատոնը` որպես հայկական տուրիզմի լավագույն պրոպագանդա

Հայ զբոսաշրջության խնդրով մտահոգված, հուշարձանների վերկանգնմամբ ու պահպանմամբ զբաղվող ճարտարապետ Գագիկ Սողոմոնյանը  առաջարկում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն: “Փառատոնը հայաստանյան տուրիզմի լավագույն պրոպագանդան կլինի”,- հավաստիացնում է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահը: Համաշխարհային ժամանակակից հասարակությունը անըդմեջ ուշադրության է արժանացնում իր մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը: Բոլոր քաղաքակիրթ երկրները բացի հուշարձանների վերականգնումից, …

Ստեփանակերտ-Երեւան երթուղում նոր ավտոբուսներ են աշխատում

Ապրիլի 1-ից Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղուց օգտվողներն արդեն նոր ու հարմարավետ ավտոբուսներով են երթեւեկում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այս երթուղու սպասարկման մրցույթը մի քանի անգամ չէր կայացել մասնակիցներ չունենալու պատճառով, սակայն մարտի 27-ի մրցույթում իր հայտն էր ներկայացրել «Գլոբալ տրանս սերվիս» ՍՊԸ-ն, որն էլ ապրիլի 1-ից սպասարկում է երթուղին։ Ներկայումս երթուղում գործում է 30 տեղանոց 2 …

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի այս ամռանը

Տուրիստական նորություններին այժմ կարող եք բաժանորդագրվել այստեղ և օրական 1 նյութի տեսքով ստանալ բոլոր նորությունների անոնսները: ——————————— Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ներկայումս ինքնաթիռներ են ձեռք բերվում եւ հավաքագրվում է օդանավակայանի անձնակազմը. ըստ novostink.ru-ի` հայտարարել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վալերի Ադբաշյանը: Ըստ նրա` երբ նախապատրաստական փուլն ավարտվի, կսկսվեն թռիչքները: Առաջին օդանավը, …

Հեծանվային կայանատեղի կբացվի ԵՊՀ տարածքում

Ապրիլի 7-ին ԵՊՀ-ում կբացվի հեծանվային կայանատեղի: Այն իր ուժերով կառուցում է «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է «Հեծանիվ+» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: «Այստեղ կարող են տեղավորվել միանգամից 18 հեծանիվ: Այդ հեծանիվների անվտանգությունը հնարավորինս ապահովված է:  Տեղադրելու ենք առաջիկայում տեսախցիկներ և այն գտնվելու է պահակի վերահսկողության տակ»,-ասաց նա և ավելացրեց, որ տեսախցիկները …

Հայաստանում գրանցվել է ներքին զբոսաշրջության աճ

Հայաստանում 7.2 %-ով ներքին զբոսաշրջության աճ է գրանցվել 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ազգային վիճակագրական վարչությունից, զբոսաշրջիկների խմբային եւ անհատական տեղավորման կացարաններում,  2011-ին տեղավորվել են 489.419  զբոսաշրջիկներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 456.432-ի փոխարեն: Հայաստանի տարածքում հանգիստն ու ժամանցը կազմակերպած զբոսաշրջիկների թիվն աճել է` 312.567, նախորդ տարվա` 258.872-ի փոխարեն: Աճել է նաեւ գործնական նպատակով ներքին …

Վայրի բնության այգի կհիմնվի Իրանի ու Հայաստանի սահմանին

Իրանն ու Հայաստանը սահմանային Նուրդուզ գոտում վայրի բնության միջազգային պուրակ կհիմնեն, հայտնել է իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին: Իրանական «IRNA» գործակալության համաձայն` նախագիծը կիրականացվի տարածաշրջանում վայրի բնության պահպանման քարոզչության նպատակով: «Նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում: Հայաստանի ու Իրանի տարածքում հիմնված այգում կպահվեն բուսական ու կենդանական աշխարհի տեղական տեսակները», – ասել է Նաջաֆին: …

Մշակվել է Տաթև գյուղական համայնքի զարգացման ծրագիր

2012 թ. հունվարին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համատեղ մշակել են Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագիր, որը ներառում է տասներեք ենթածրագրեր՝ կենտրոնանալով համայնքային ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և եկամուտների ստեղծման վրա: Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի …

Արցախում ամենատուրիստականը Գանձասարն է

Համագործակցություն տուրիստական կազմակերպությունների հետ` շուկայի ընդլայնման և առաջխաղացման առաջարկներով – TravelPartner Project > Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. Արցախ են այցելել 11362 օտարերկրյա քաղաքացիներ, դա ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները: Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է եւ տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ են …