Food Fest Yerevan 2017 – սեպտեմբերի 14-16

Սեպտեմբերի 14-16-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի Սննդի փառատոն՝ Food Fest: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում հայտնել է «Հարթակ ֆուդ ֆեսթի» ղեկավար Աննա Մազմանյանը: Միջոցառումն անցկացվում է «Հարթակ» փառատոնի շրջանակում, որի մի հատվածը տեղի է ունեցել հունիսի 10-11-ին Գյումրիում: «Հարթակն» անցկացվում է 2015-ից եւ իրենից ներկայացնում է փորձի փոխանակման փառատոն 4 ոլորտներում՝ ՏՏ, արվեստ, առողջ ապրելակերպ …



«Թաքնված գանձ». Սևանա լիճը հայտնվել է Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում

Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը: Ինչպես գրում է Business Insider-ը, ցանկը մեծ օգնություն կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկանց մեծ կուտակումներից: 44 թոփ թաքնված գանձերի ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և …



Երևան-Հուրգադա առաջին կանոնավոր ուղիղ թռիչքը

2017թ․ հունիսի 20-ի վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել եգիպտական «Air Cairo» ավիաընկերության՝ Հուրգադա-Երևան ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթ իրականացրած օդանավը: Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, Հուրգադայից Երևան չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: …



Հունիսի 14-ից կգործի Երևան-Զվարթնոց օդանավակայան ավտոբուսային երթուղի

Երևան – «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից: Օդանավակայան տեղափոխող տրանսպորտը կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Երևան-Զվարթնոց օդանավակայան ավտոբուսներն ու միկրոավտոբուսները կուղևորվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից։ …



AirFest – օդային փառատոն Արցախում, հունիսի 17-ին

2017թ․ հունիսի 17-ին երեկոյան 17:00-ից 19:00 Ստեփանակերտի օդանավակայանում տեղի կունենա AirFest Արցախ միջոցառումը երեկոյան 17:00-ից 19:00-ն Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ (SKY CLUB – Paragliding in Armenia), օդապարիկ (Skyball) և ինքաթիռ (Ազատ Թռիչք Ազատ Արցախում): Այսպես ասած՝ Օդային փառատոն Արցախում: Իսկ եթե երկար ժամանակ ցանկացել եք թռչել պարապլանով, օդապարիկով կամ երկտեղանի ինքնաթիռով, ապա կարող …



Առաջին փորձնական վայրէջքը Սյունիքի (Կապան) օդանավակայանում (տեսանյութ)

Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում հրապարկել է տեսանյութ և գրել. «Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում»։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտին Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել Կապանի օդանավակայանը վերականգնել և վերագործարկել: «Մեծ հույսեր ունեմ, որ մենք …



Աստանա-Երևան-Աստանա ուղիղ թռիչքները մեկնարկել են

Ղազախական Scat ավիաընկերության Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրվել: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է մեկնարկել մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Տոմսի արժեքը միջինում կազմում է $230: Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով: Ուղիղ չվերթներ կան նաև Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ: Աղբյուրը՝ Panarmenian.net Ավիատոմսերի …



Սևանում կկառուցվի լճափնյա «Sevan Old Town» զբոսաշրջային քաղաք

Տեքստը հրապարակվել է ԹԵՐԹ․am-ում։ Գործարար Վիկտոր Մնացականյանի նախագիծը միտված է զբոսաշրջային ճանաչված ուղղություն դարձնել Սևանը. հեղինակը Tert.am -ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ մասնավորի գրագետ քայլերի և մասնավոր-պետություն համագործակցության միջոցով հնարավոր է զբոսաշրջային համաշխարհային քարտեզում Սևանա լճի ավազանը դարձնել նոր և հայտնի ուղղություն: Վիկտոր Մնացականյանը, ով նախկինում եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի կոմիսարը, մանրամասնեց, …



Հայկական առաջին տուրիստական արևային ավտոբուսը երթուղի դուրս կգա (վիդեո)

Հայաստանում արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը շուտով երթևեկության դուրս կգա: «Մենք վերցրել ենք հին «ПАЗ» ավտոբուսը, ամբողջովին ձևափոխել ենք 6 ամսում՝ դարձնելով ակերով հուշանվերների խանութ: Սովետական հին պազիկը կլինի երկրի ամենահայտնի տուրիստական կանգառներում: Ավտաբուսն ամբողջովին ապակուց է և ինքնուրույն հոսանք ունի. աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով», – պատմում է գործարար Գուրգեն Վարդանյանը, …



Tatler պարբերական. Հայաստանը՝ ամառվա ամենանորաձև ուղղություն

Օտարերկրացիներից շատերին Հայաստան ժամանելիս թվում է, թե նրանք հայտնվելու են Մերձավոր Արևելքում, սակայն, հայտնվելով իր ճարտարապետությամբ և կենսակերպով միանգամայն եվրոպական Երևանում, հաճելիորեն զարմանում են: Այս մասին ասվում է Tatler ռուսական պարբերականի «Հայաստանը՝ ամառվա ամենանորաձև ուղղություն» հոդվածում, որի հեղինակն է հայտնի գործարար Վերոնիկա Զոնաբենդը (նա հայտնի բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանի կինն է): Ներկայացնելով Հայաստանը՝ Զոնաբենդը …



Սևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի 5-յակում է

Սևանը հայտնվել է 2017-ի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ հանգստավայրերի թոփ 5-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը` վերջին վերլուծության արդյունքների հիման վրա: ԱՊՀ երկրների առաջին հնգյակում են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանգստավայրերը: Սևանից բացի ԱՊՀ երկրների առավել պահանջված հանգստավայրերի թվում նշվել են ղազախական Բորովոեն, ղրղզական Իսիկ Կուլը, բելառուսական Նարոչն ու ադրբեջանական Լենկորանը: …