Դուբայում այս տարի կներդրվեն անօդաչու օդային տաքսիներ (տեսանյութ)

Դուբայի Էմիրության իշանությունները հայտարարել են, որ այս տարի պլանավորվում է Դուբայ քաղաքում ներդնել օդային փոխադրման նոր տեսակ` անդաչու տաքսիներ: Անօդաչու տաքսիներն առաջին անգամ կկիրառվեն աշխարհում, և այն ամենանորարարականը կլինի քաղաքային տրանսպորտի տեսակներում: It’s traffic-busting technology worthy of cult 1960s cartoon family The Jetsons. The United Arab Emirates city of Dubai is set to become the …

Երևանում նախատեսվում է կառուցել «Նոյ» էթնո-թաղամասը, որը կարժենա $100 մլն

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $ 100 մլն: Ներդրումային ծրագրի մանրամասները Մեդիամաքսը պարզել էˋ զրուցելով վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ: Ծրագրով նախատեսվում է «Դալմա …

Բաքվում Trump Hotel չի բացվի − Թրամփի ընկերությունը խզել է Ադրբեջանի հետ պայմանագիրը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը վերջերս, այսպես կոչված, «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակում խզել է օտարերկրյա 3 պայմանագիր՝ այդ թվում մեկն Ադրբեջանի հետ: Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտնել է ընկերության իրավաբան Ալան Գարթենը՝ հստակեցնելով, որ պայմանագրերից 2-ը վերաբերում էին Բրազիլիայում, իսկ 3-րդը՝ Ադրբեջանում Թրամփի անունը կրող լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը: …

Կաննում մեծ լողափնյա պայուսակները արգելված են

Ֆրանսիական առողջարանային Կանն քաղաքի իշխանությունները հանգստացողների անվտանգության ապահովման նպատակով արգելել են լողափ բերել մեծ պայուսակներ։ Արգելքի տակ է հայտնվել ցանկացած ուղեբեռ (ճամպրուկ, ուսապարկ և այլն), որի չափերը թույլ կտա ներսում թաքցնել զենք և պայթուցիկ նյութեր։ Այս միջոցները նաև թույլ կտան պայքարել ապօրինի առևտրականների դեմ, ովքեր շրջում են լողափերում իրենց ապրանքներով։ Լողափում մեծ պայուսակների արգելքը կտևի մինչև …

Դուբայում կբացվի առաջին օպերային թատրոնը

2016 թվականի ամռան վերջին օրը կնշվի մեծ պրեմիերայով․ Դուբայում կբացվի Դուբայի օպերա կատարողական արվեստի բազմաֆունկցիոնալ թատրոն։ Գտնվելով հեղինակավոր Դաունթաուն թաղամասում՝ նոր թատրոնը սկիզբ կդնի The Opera District տարածքին, որը կդառնա քաղաքի մշակութային կյանքի էպիկենտրոնը և միջազգային մակարդակի գեղարվեստական միջոցառումներ անցկացնելու վայր։ Դուբայի օպերայի շենքը կարելի է  իրավամբ համարել ժամանակակից դիզայնի գլուխգործոց։ Նախագծի հեղինակը շենքը նախագծել է …

Թոփ-10 տուրիստական ուղղությունները 2016 թվականի սեպտեմբերին ճանապարհորդելու համար

Սեպտեմբերը ճանապարհորդության համար տարվա ամենաբարենպաստ շրջաններից մեկն է․ էժանանում են ավիատոմսերը, հյուրանոցում բնակության գները, նվազում է զբոսաշրջային հոսքը, տաք և արևոտ եղանակը դառնում են ճանապարհորդության համար իդեալական գործոններ։ Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են իդեալական տուրիստական ուղղությունների ցանկ  2016 թվականի սեպտեմբերին ճանապարհորդելու համար։ 1. Վենետիկ, Իտալիա; 2. Բորդո, Ֆրանսիա; 3. Թբիլիսի, Վրաստան; 4. Սեուլ, Հարավային Կորեա; 5. Իկարիա …

Զբոսաշրջիկներին Թայլանդում թողել են կոկորդիլոսներով լի լճակը

Թայլանդի Չոնբուրի նահանգի ղեկավարությունը ժամանակավոր փակել է կոկորդիլոսի ֆերման, երբ այնտեղ հայտնաբերել է զբոսաշրջիկների համար վտանգավոր ատրակցիոն։ Պարզվել է, որ օտարերկրացիներին թույլատրել են լողալ կոկորդիլոսներով լի լճակում և նրանց միս կերակրել։ Այդ մասին հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով  The Mirror-ի հաղորդագրությանը։ Ճանապարհորդները փայտին ամրացված միսը իջեցրել են ցած, իսկ կոկորդիլոսները՝ կերել այն։ Ատրակցիոնը, որը գործել է արդեն …

ԱՄԷ-ն ներկայացրել է շների ցեղատեսակների ցուցակը, որոնց արգելված է ներմուծել երկիր

Այս տարվա մայիսին ԱՄԷ-ի իշխանությունները քննարկել են երկիր շների տարատեսակ ցեղատեսակների ներմուծման կանոնները։ Օրերս Ազգային դաշնային խորհուրդը  (FNC) ներկայացրել է շների 12 ցեղատեսակների ցանկ, որոնց արգելված է տանել Էմիրություններ։ Ինչպես գրում է eturbonews-ը՝ շների տերերը պետք է ուշադրություն դարձնեն նրան, որ ներմուծման արգելքը վերաբերվում է ոչ միայն մաքուր ցեղատեսակներին, այլև՝ արգելված ցեղատեսակների խառնուրդներին։ 1. Պիտբուլ 3. Տոսա (ճապոնական …

«Խաչապուրիի ինդեքսով» Բաթումին ամենաթանկ քաղաքն է Վրաստանում

Թբիլիսիի պետական համալսարանին (ISET) առընթեր Տնտեսագիտության միջազգային համալսարանը, գնահատելով Վրաստանում տարբեր ապրանքների գների աճի դինամիկան, հրապարակել է խաչապուրիի ամենամսյա ազգային ինդեքսը, որը ցույց է տալիս գների աճը կամ նվազումը։ Հունիսին մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրի պատրաստելն արժեր 3,12 լարի  (ավելի քան 1,3 դոլար), ինչը 1,5%-ով ավելին է, քան մայիսին։ 2015 թվականի հունիսի համեմատ՝ մեկ ստանդարտ խաչապուրու պատրաստումը թանկացել է  9,6%-ով՝ …

Ո՞ր քաղաքն է ճանաչվել ամենաթանկն աշխարհում

Mercer Human Resource խորհրդատվական գրուպը կազմել է 2016 թվականի օտարերկրացիների համար ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Հոնգկոնգը, որն այդ ցուցանիշով առաջ է անցել Անգոլայի մայրաքաղաք  Լուանդայից, որն առաջատար էր  2013 թվականից։ Լուանդան տեղաշարժվել է 2-րդ հորիզոնական, փորձագետների կարծիքով, տեղական արժույթի թուլացման պատճառով․ գրում է Ինտերֆաքսը։ Ցյուրիխը և Սինգապուրը պահպանել են իրենց անցյալ տարվա դիրքերը  և զբաղեցնում …

Ահաբեկչություն Նիսում․ ավելի քան 200 տուժած, այդ թվում՝ հայեր

Նիսում հուլիսի 15-ին զբոսաշրջիկները չեն կարող հայտնվել Անգլիական ափում, ինչպես նաև՝ քաղաքային և մասնավոր լողափերին։ Չեղյալ են համարվել զանգվածային միջոցառումները, որոնք նախատեսված էին առաջիկա հանգստյան օրերին։ Ֆրանսիայում ևս երեք ամսով երկարաձգվել է  «արտակարգ իրավիճակը»։ Հուլիսի 14-ին Անգլիական ափին Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված՝  չեղյալ են հայտարարվել Ռիհաննայի համերգը, ջազային փառատոնը, ինչպես …

Զագրեբում զբոսաշրջիկների համար բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռմբապաստարան

Խորվաթիայի մայրաքաղաքում գտնվող 350-մետրանոց թունելը պաշտոնապես բացվել է զբոսաշրջիկների համար։ Ի դեպ, նախկին ռմբապաստարան բոլոր ցանկացողները կարող են այցելել անվճար։ «Գրիչ» թունելը  (խորվաթ․ Grič) միավորում է քաղաքի հին մասի  Ռադիչևա և Մելիչկա փողոցները։ Ռմբապաստարանի մեծ մասի լայնությունը կազմում է  ընդամենը 3 մետր, սակայն ընդարձակ կենտրոնական հատվածում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և զանազան միջոցառումներ՝ նվիրված քաղաքի պատմությանն ու նրա …