Աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը կբացվի Հայաստանում

Հայաստանում կբացվի գրեթե 2,7 կմ երկարություն ունեցող աշխարհի ամենաերկար զիփլայն ատրակցիոնը, ասաց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը: «Վաղն Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում սկսում ենք զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը: Զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Չիբուխչյանը: -0- Զիփլայնը թույլ է տալիս էքստրիմի սիրահարներին մի կետից մյուսը …

Pegasus ավիաընկերությունը հունիսի 1-ից Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի

Հունիսի 1-ից, «Պեգասուս» ավիաընկերությունը շաբաթը 3 անգամ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Ինչպես գրում է ԹԵՐԹ.am−ը` այս մասին հայտնել են «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուս» ավիաընկերությունը տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:

Սոչիի ռեստորանի այցելուներին ուտեստը կմատուցվի ամերիկյան բլրակներից

Ամերիկյան բլրակներով՝ Ռուսաստանի միակ ռեստորանը կբացվի հունիսի 1-ին Սոչիում։ Նրա գլխավոր ատրակցիոնը կդառնա ուտեստների անսովոր մատուցումը․ սեղաններին առկա ինտերակտիվ էկրաններով պատվիրված ուտեստները կմատուցվեն հյուրերին անմիջապես խոհանոցից բլրակների համակարգով։ Այդպիսով, ոչ միայն մատուցողների կարիք չի զգացվում, այլև՝ ուտեստների մատուցումը վերածվում է յուրօրինակ շոուի, որը հատկապես դուր կգա երեխաներին։ Միաժամանակ ռեստորան կարող է այցելել 168 մարդ։ Նրանց …

Ռոնալդու․ հյուրանոց, թանգարան, օդանավակայան

Մարտի 29-ից զբոսաշրջիկների շրջանում հայտնի իսպանական Մադեյրա կղզու օդանավակայանը կկրի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ Այդ մասին հայտնում է  footballhd.ru կայքը։ Սպորտային լրագրողները հղում են կատարում տեղական կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկին, ով օրերս հայտարարել է, որ օդանավակայանը կանվանափոխվի մարտի վերջին չորեքշաբթի օրը։ Հրաժարվել իրենց ընդունած որոշումից իշխանությունները չեն պատրաստվում՝ անկախ տեղաբնակների բողոքներից։ Օդանավակայանի նախկին անվան պահպանման …

AUA 🌿 Ecotourism Conference 2017, Armenia Yerevan

Հայաստանում Ամերիկյան Համալսարանը 2017թ. ապրիլի 15-ին կազմակերպում է 2-րդ Էկոտուրիզմի կոնֆերանսը 🌿: Նպատակը. Խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: Կոնֆերանսի մասին մանրամասներ կհրապարակվեն շուտով 📆 Հղումներ` կապված էկո ոտւրիզմի կոնֆերանսի հետ` Գրանցվել 2017թ. համաժողովի թարմացումներ ստանալու համար  Օրակարգ, համաժողովի ձայնագրություններ, զեկույցներ (կտեղադրվի 2017թ. մարտի 1-ից հետո) …

Բաքվում Trump Hotel չի բացվի − Թրամփի ընկերությունը խզել է Ադրբեջանի հետ պայմանագիրը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը վերջերս, այսպես կոչված, «housecleaning»-ի (տան մաքրման աշխատանքներ) շրջանակում խզել է օտարերկրյա 3 պայմանագիր՝ այդ թվում մեկն Ադրբեջանի հետ: Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտնել է ընկերության իրավաբան Ալան Գարթենը՝ հստակեցնելով, որ պայմանագրերից 2-ը վերաբերում էին Բրազիլիայում, իսկ 3-րդը՝ Ադրբեջանում Թրամփի անունը կրող լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը: …

Որ ուղղությամբ են առավել հաճախ ավիատոմսեր որոնում Երևանից – 2016թ նոյեմբերի վիաճակգրություն

Երևանից որ ուղղությամբ են առավել հաճախ ավիատոմսեր որոնում: Վիճակագրությունը ներկայացնում է Երևանից առավել հաճախ որոնվող ավիատոմսերի ընդհանուր քանակը 2016թ. նոյեմբեր ամսվա տվյլաներով: Վիճակագրությունը կազմվել է Aviatomser.com և Airtickets.am կայքերի որոնումների տվյալների հիման վրա: Here was a frame Aviatomser.com և Airtickets.am կայքերը հնարավորություն են տալիս որոնել ավիատոմսեր աշխարհի գրեթե բոլոր օնլայն ամրագրման համակարգերում և ձեռք բերել …

Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Երևան-Ռոստով ուղղությամբ

Նոյեմբերի 7-ից Ural Airlines-ն ամենօրյա չվերթներ կիրականացնի Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ: Թռիչքը Դոնի Ռոստովից կլինի 13:10-ին, հետադարձը Երևանից`16:35-ին, ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: «Ural Airlines ընկերությունը բոլոր թռիչքներն իրականացնում է Airbus օդանավերով, որոնք ունեն «Բիզնես» և «Էկոնոմ» դասի սրահներ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ ավիափոխադրողի ներկայացուցիչների, ձմռանը չվերթից կարող են օգտվել ձմեռային հանգստի …

Լանսարոտե կղզում գտնվող ռեստորանը առաջարկում է ուտեստներ՝ պատրաստված հրաբխի խառնարանի վրա

Օտար երկիր այցելող զբոսաշրջիկները միշտ ցանկանում են ծանոթանալ տեղական խոհանոցին կամ այցելել այդ երկրի անսովոր ռեստորանները։ Խոհարարության բոլոր սիրահարների համար իսպանական Լանսարոտե կղզում բացվել է ռեստորան, որը գտնվում է հանգած հրաբուխի գագաթին։ El Diablo հաստատությունը առաջարկում է իր հաճախորդներին համտեսել ուտեստներ՝ պատրաստված խառնարանից մի քանի մետր բարձրության վրա։ Գրիլի փոխարեն ռեստորանի աշխատակիցները օգտագործում են հրաբխի …

Ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսին Բարսելոնայում կբացի սեփական ռեստորանը

Ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա» ակումբում, Կատալոնիայի մայրաքաղաքում կբացի սեփական ռեստորանը։ Բարսելոնայի գլխավոր  Avenida Diagonal  փողոցին մոտ Carrer d’Enric Granados, 86 հասցեում գտնվող հաստատության համասեփականատերեր են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին և   հայտնի ռեստորատոր Իգլեսիաս  եղբայրները։ Հազար քառակուսի մետր մակերեսով  Bellavista del Jardin del Norte անունը կրող ռեստորանը  կհիշեցնի …

Թայլանդի իշխանությունները որոշել են արմատախիլ անել սեքս-տուրիզմը երկրում

Թայլանդի իշխանությունները խոստացել են վերջ դնել սեքս-տուրիզմին երկրում։ Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է   Տուրիզմի նախարար Կոբկան Վատտաբավրանգկալը (Kobkarn Wattanavrangkul)։ Կոբկանի խոսքերով՝ երկիրը պետք է օտարերկրացիների շրջանում ասոցացվի որակյան զբոսաշրջության հետ։  «Մենք ցանկանում ենք, որ սեքս-արդյունաբերոթյունը վերանա։ Զբոսաշրջիկները Թայլանդ չեն գալիս նման բաների համար, նրանք գալիս են մեր հրաշալի մշակույթի համար», —նշել է …

Նոր կյանք ինքնաթիռների հին պատյաններին

Բրիտանացի դիզայներներ Բեն և Հարրի Թակերները ներկայացրել են նոր  Plane ապրանքանիշի հայեցակարգը, որի ներքո կվաճառվեն լյուքսային պայուսակներ՝ պատրաստված ինքնաթիռային նստատեղերի պատյաններից։ Իրենց նախագծի իրականացման համար մոդելյորները օգտագործել են նստատեղերի շահագործումից դուրս եկած կտորները։ Նրանք ընտրել են լավագույն նմուշները, իսկ կտորը քիմմաքրման է ենթարկվել։ Դեբյուտային շարքում տեղ են գտել պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաև՝ հեռախոսների և նոութբուքերի …