Գերմանիայում զբոսաշրջիկներին առաջարկում են անվճար գիշերել ֆուտբոլային դաշտի մոտ

Բնակարանի վարձակալման  Airbnb ծառայությունը առաջարկել է զբոսաշրջիկներին մասնակցել մրցույթի, որպեսզի շահել Մյունխենի ֆուտբոլային դաշտում գիշերելու անվճար հնարավորություն։ Այդ մասին հայտնում է ընկերության կայքը։ Առավելագույնը չորս հոգուց բաղկացած ճանապարհորդների ընտանիքը հնարավորություն կստանա օգոստոսի 2-ի գիշերն անցկացնել  «Ալյանց Արենա» մարզադաշտի ֆուտբոլային խաղադաշտի եզրային մասում Audi Cup ֆուտբոլային առաջնության ընթացքում։ Այնտեղ հատուկ բաց հարթակի վրա, առանց տանիքի և …



Հայտնի են 2024 և 2028 թվականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները

2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում և Լոս Անջելեսում։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Reuters-ին։ Այս որոշումը կայացվել է հունիսի 11-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի  նիստին Լոզանում։ 2024 թվականի խաղերի անցկացման համար հավակնորդների թվում էին Համբուրգը, Բուդապեշտը, Հռոմը, Փարիզը և Լոս Անջելեսը, բայց միայն վերջին երկու քաղաքներն են հաստատել իրենց հայտը։ …



Ռոնալդու․ հյուրանոց, թանգարան, օդանավակայան

Մարտի 29-ից զբոսաշրջիկների շրջանում հայտնի իսպանական Մադեյրա կղզու օդանավակայանը կկրի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ Այդ մասին հայտնում է  footballhd.ru կայքը։ Սպորտային լրագրողները հղում են կատարում տեղական կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկին, ով օրերս հայտարարել է, որ օդանավակայանը կանվանափոխվի մարտի վերջին չորեքշաբթի օրը։ Հրաժարվել իրենց ընդունած որոշումից իշխանությունները չեն պատրաստվում՝ անկախ տեղաբնակների բողոքներից։ Օդանավակայանի նախկին անվան պահպանման …



Իսպանիա․ Պորտ Ավենտուրան հայտարարել է «Ferrari Land»-ի բացման ժամկետը

.Հայտնի է դարձել Իսպանիայի «Պորտ Ավենտուրայի» երկար սպասված  «Ferrari Land»-ի բացման ժամկետը։ Հանդիսավոր բացումը, ինչպես հայտնել են  «իսպանական Դիսնեյլենդի» ներկայացուցիչները, տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 7-ին։ Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները՝ 60  հազար քառակուսի մետր մակերեսով «Ferrari Land»-ում տեղ կգտնեն ութ ատրակցիոն, որոնց թվում կլինեն Եվրոպայի ամենամեծ  «ռուսական բլրակը», 112-մետրանոց ուղղահայաց արագացուցիչը, որի վրա կարելի է զգալ …



Հռոմում երկրորդ Կոլիզեյն է հայտնվել

Ազատ հողատարածքի որոնման և հոգնեցնող թղթաբանական իրարանցման մի քանի տարիներ անց որոշում է  կայացվել  Հավերժական քաղաքում կառուցել ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ։ Նախագծի հեղինակները հայտնում են, որ  Stadio del Roma-ն արտաքինից կհիշեցնի ժամանակակից մեկնաբանությամբ Կոլիզեյը։ Բացի ֆուտբոլային խաղերից, արենայում նախատեսվում է  անցկացնել նաև մշակութային և մարզական այլ միջոցառումներ։ Մասնավորապես, մարզադաշտը համերգային հարթակ կհանդիսանա համաշխարհային աստղերի համար։ 52 …



Կրիշտիանու Ռոնալդուի պատվին Պորտուգալիայում օդանավակայան կանվանակոչեն

Պորտուգալիայի հավաքականի ավագ և մադրիդյան «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի անունով կանվանակոչվի օդանավակայան ֆուտբոլիստի հարազատ Մադեյրա քաղաքում, որտեղ նա ծնվել է և ապրել մինչև 12 տարեկանը։ Այդ մասին հայտնել է Մադեյրայի տարածքային կառավարման ղեկավար Միգել Ալբուկերկեն հուլիսի 22-ին Ռոնալդուի ծննդավայր կատարած այցի ժամանակ։ Պաշտոնապես օդանավակայանը կկոչվի «Կրիշտիանու Ռոնալդուի Մադեյրայի օդանավակայան»։ Ի դեպ, օդանավակայանը Ռոնալդուի անվան հետ …



Ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսին Բարսելոնայում կբացի սեփական ռեստորանը

Ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա» ակումբում, Կատալոնիայի մայրաքաղաքում կբացի սեփական ռեստորանը։ Բարսելոնայի գլխավոր  Avenida Diagonal  փողոցին մոտ Carrer d’Enric Granados, 86 հասցեում գտնվող հաստատության համասեփականատերեր են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին և   հայտնի ռեստորատոր Իգլեսիաս  եղբայրները։ Հազար քառակուսի մետր մակերեսով  Bellavista del Jardin del Norte անունը կրող ռեստորանը  կհիշեցնի …



Եվրո-2016-ի եզրափակչից հետո Էյֆելյան աշտարակը փակ է այցելությունների համար

Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը փակվել է զբոսաշրջիկների համար Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո․ հայտնել է Էյֆելյան աշտարակի թվիվերյան էջը։ «Երեկվա #Euro2016-ի եզրափակիչ խաղից հետո ես փակ կլինեմ հանրության համար։ Շնորհակալ են ձեզ ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրությունում։ Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է անկարգությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Փարիզում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում, որի ժամանակ …



Կրիշտիանու Ռոնալդուն Մադեյրայում սեփական հյուրանոցն է բացել

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ և Պորտուգալիայի  ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հյուրանոցի սեփականատեր։ Պորտուգալական Մադեյրա կղզում սկսել է գործել  չորս հյուրանոցներից առաջինը, որոնք նախատեսում է բացել հանրահայտ ֆուտբոլիստը։ Pestana CR7 Hotel հյուրանոցը գտնվում է Ֆունշալ (Funchal) քաղաքի կենտրոնում՝ Plaza del Mar հրապարակում։ Հյուրերի տրամադրության տակ են  անհատական կլիմայական կարգավորումներով և սմարթ հեռուստացույցներով 49 համարները, ինչպես …



Մարսելում բացվել է ջրահարսների դպրոց

Հանս Քրիստիան Անդերսենի հանրահայտ «Ջրահարսը» հեքիաթը և համանուն լիամետրաժ մուտֆիլմը, որը նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի ստուդիայում, շարժում է  արդեն մի քանի սերնդի երեխաների երևակայությունը։ Բոլոր մեծահասակների համար, ովքեր շարունակում են երազել ստորջրյա կյանքի մասին, բացվել է հատուկ դպրոց ջրահարսների համար։ Պարուսույց և պիլատեսի մարզիչ Ջուլիա Սարդելլան 4 տարի շարունակ մասնակցել է Լաս Վեգասի ջրային շոուին։ …



Իսլանդիայում կարող է հայտնվել ֆուտբոլին նվիրված տոն

Եվրոպայի առաջնությանը Իսլանդիայի հավաքականի ելույթներով ոգևորված՝ կղզային հանրապետության իշխանությունները մտադիր են նոր տոն ստեղծել, որը նվիրված կլինի ֆուտբոլին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում Իսլանդիայի դեսպան Բերգլինդ Ասգեիրդոտտիրին։ Ակնկալվում է, որ տեղական կառավարությունը կբարձրացնի այդ հարցը առաջիկայում։ Տոնը նախատեսվում է նշել հունիսին։ Բայց դեռ որոշված չէ՝ Ֆուտբոլի օրը կլինի հանգստյան օր, թե ոչ։ 2016 թվականի …



Խորվաթիայում հայտնվել է առաջին եվրոպական զիփ-լայնը ծովի վրա

Եվրոպայի առաջին զիփ-լայնը (վայրէջք պողպատյա պարանից՝ հատուկ գոտուց ամրացված) ծովի վրա սկսել է գործել խորվաթական Ցրիկվենիցայի  (Crikvenica) «Ադրենալին պարկի» տարածքում, որը գտնվում է Կվարներ ծոցի ափին՝ Ռիեկայից (Rijeka) 37 կմ հեռավորության վրա։ Kacjak զիփ-լայնի երկարությոնը  500 մետր է․ գրում է  BalkanPro.ru-ն։ Զբոսաշրջիկները այն անցնում են կես րոպեում՝ իջնելով անմիջապես ծովի վրա  35 մետր բարձրությունից։ Ճանապարհին կարելի է հիանալ …