Չիչխանի գեղեցկուհին` թռչկան ջրվեժը

«Թռչկան» ջրվեժը հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի վրա: «Թռչկան» ջրվեժն իր բարձրությամբ առաջինն է Հայաստանում: Ջրվեժի բարձրությունը 25.5 մ է: Ջրվեժներից միջինը մեկ վայրկյանում 1,18 տոննա ջուր է թափվում «Թռչկան» ջրվեժից: Այս ցուցանիշով նույնպես Թռչկանն առաջինն է Հայաստանում: Trchkan waterfall and …

Փորձագետները անվանել են 2012 թվականի 10 լավագույն տեսարժան վայրերը

Լոնդոնի պատմական  Գրինվիչ արվարձանը ընդգրկվել է աշխարհի լավագույն 10 տեսարժան վայրերի ցուցակում, որտեղ հարկավոր է այցելել 2012 թվականին, հայտնում է  DailyMail-ը: Frommer’s  ձեռնարկը  տասնյակում նաև ներառել է  Լոնդոնի 18-րդ դարի հարավային դարպասները: Ամենահին թագավորական այգիներից մեկում` Գրինվիչի այգում,  2012 թվականին կանցկացվի ձիարշավներ, ժամանակակից հնգամարտեր և Լոնդոնի Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի հրաձգության մրցույթներ, ինչպես նաև` բասկետբոլ և գեղարվեստական …

ԱՄՆ. Լաս Վեգասում կբացվի գլամուր ատրճանակային ակումբ

Լաս Վեգասում այժմ կարելի է ոչ միայն խաղատանը վտանգել  կարողությունը, այլև կրակել: «Մեղքերի քաղաքի» հյուրերը կարող են վարժվել ավտոմատ զենքով կրակելուն Machine Guns Vegas հյուրանոցի ակումբում, հայտնում է  DailyMail-ը: Ակումբի բացման գաղափարը պատկանում է Գենհիս Քոենին (Genghis Cohen): Machine Guns Vegas-ը կբացվի դեկտեմբերի 15-ին:

Մալդիվյան կղզիներ. հարսանեկան միջոցառումներ Shangri-La’s Villingili-ում

Մալդիվյան Shangri-La’s Villingili Resort և  Spa առողջարանը իր հյուրերին առաջարկում է  հարսանեկան միջոցառման անցկացման վեց թեմատիկ  ձևեր, որոնք ծնունդ են առել աշխարհի տարբեր անկյուններում` Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Արաբական Էմիրություններում կամ էլ հենց Մալդիվյան կղզու ավանդույթներով: Տոնի ժամանակ  սիրահարներին սպասվում է ռոմանտիկ ընթրիք, սպա արարողություն, պրոֆեսիոնալ լուսանկարում և հարսանեկան միջոցառման կազմակերպիչի ծառայությունները:

Ֆրանսիա. փարիզյան բարում այցելուներին առաջարկում են քնել

Փարիզում ստեղծվել է բար, որտեղ այցելուները կարող են հանգստանալ և մի փոքր քնել: Z ZZZen  բարում  չկա բարձր երաժշտություն և թունդ սուրճ, այստեղ մարդիկ քնում են: Դրա համար հաստատությունն ունի բոլոր հարմարությունները: Բարի սեփականատերերը փորձել են ստեղծել գեղեցկության սրահի, թեյարանի և մերսման կենտրոնի միջև ընկած որևէ մի հաստատություն, որտեղ տեղադրված են լավագույն մերսման աթոռները և բազկաթոռները. …

ԱՄՆ-ն պատրաստվում է Հելոուինին

ԱՄՆ-ում ակտիվորեն պատրաստվում են «դդումի» տոնին: Ողջ երկրով անցկացվում է բոլոր հնարավոր միջոցառումները, որի ժամանակ ընտրում են խոշորագույն մրգերը, համտեսում են դդումից պատրաստված կարկանդակները և անգամ լողում են դդումե նավակներով:

Իտալիա. Հարրի Փոթերի հյուրերին սպասում են Lucca Comics&Games-ում

Մոտակա հանգստյան օրերին Հարրի Փոթերի արկածների սիրահարներին սպասում են Հոգվարց ամրոցում: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի  1-ը Հոգվարց ամրոցում  կբացվի  Lucca Comics&Games-ը: Իհարկե, բոլոր ցանկացողները  շփման մեջ կմտնեն  կախարդական աշխարհի հետ, որի մասին խոսվում է Հարրի Փոթերի մասին պատմող սագայում:

ԱՄՆ. Նյու Մեքսիկոյում պատրաստվում են բերքի փառատոնին

Սանտա-Ֆե բերքի փառատոնը (Նյու Մեքսիկո նահանգ, ԱՄՆ) շուտով կսկսվի: Տարածաշրջանում նոյեմբեր ամիսը կդառնա գինու և սննդի  ամիս: Նախատեսված է բազմաթիվ շոո- ծրագրեր և ուրախ մրցույթներ, բայց դա դեռ վերջը չէ: Բերքի փառատոնը, անշուշտ, համարվում է երկրի խոհանոցային ամենաշքեղ տոներից մեկը:

Էկվադորում պատմական գերեզմանոցը կվերածեն տեսարժան վայրի

Էկվադորի Գուայակիլ քաղաքում զբոսաշրջիկներին կտանեն գերեզմանատուն ուղևորության: Պատմական գերեզմանատունը, որտեղ վերջին 170 տարիների ընթացքում  թաղել են արվեստի գործիչների, հերոսների և երկրի նախագահների, շնորհիվ   գեղարվեստական  բարձր  մակարդակի` դարձել է Լատինական Ամերիկայի ամենագեղեցիկ  գերեզմանատներից մեկը:

Մեծ Բրիտանիա. Լոնդոնում վերանորոգումից հետո բացվել է «The Mercer Street» հյուրանոցը

Հոկտեմբերին Քովենտ-գարդեն ( Covent Garden) թաղամասում այցելուների համար իր դռները կրկին կբացի լոնդոնյան վերանորոգված  «The Mercer Street» հյուրանոցը, որը արժեցավ 15 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է VisitBritain-ը:

Նորվեգիա. Օսլոյում քանդակների այգի կբացվի

2014 թվականին Օսլոյում կբացվի մեծ այգի, որտեղ կլինեն 80 քանդակ: Նախագծի հեղինակը Քրիստիան Ռինգենսն է (Christian Ringnes), որը մեկ տարի առաջ դարձել է անշարժ գույքի ներդնող և կոլեկցիոներ: 

Ճապոնիան անվանել են գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն երկիրը

Ճապոնիան գերազանցել է Ֆրանսիային գուռմաններին գրավող ռեստորանների թվով, նշում է  «Michelin» ուղեցույցը: Ներկայումս Ճապոնիայում հաշվվում է 29  երեքաստղանի ռեստորան, որոնք էլ հենց ընդգրկված են եղել ուղեցույցում: Ֆրանսիայում, որի խոհանոցը ավանդաբար համարվել է լավագույնը ամբողջ աշխարհում, այդ դասի ռեստորանները ընդամենը 25 են: