Ռոմանտիկ ընթրիք` մոմերի լույսի ներքո Շվեյցարիայի լեռան գագաթում

Շվեյցարիան հրավիրում է բոլոր ցանկացողներին «բարձրադիր ընթրիքի` մոմերի լույսի ներքո»: Խոսքը  Տիտլիս լեռան գագաթին երեկոյան ակցիայի մասին է, որի բարձրությունը կազմում է ավելի քան երեք հազար մետր: Հաճախորդներին տանում են վերև և կոկտեյլ հյուրասիրում բացօթիկում, որտեղից հնարավորություն կա հիանալու Ալպերի գեղատեսիլ մայրամուտով:



15 ամենառոմանտիկ ամրոց-հյուրանոցները Եվրոպայում

CNN-ը ներկայացնում է Եվրոպայի 15 ամենառոմանտիկ ամրոցները, որոնք վերածվել են հարմարավետ հյուրանոցների: Եվ չնայած ամրոց գնել կամ կառուցել ամեն մի սիրահար չի կարող, բայց ապրել իրական ամրոցում` թագավորական հարմարավետություններով, յուրաքանչյուր սիրահար զույգ կարող է իրեն թույլ տալ: 



Շուշիում բացվել է հնագույն և ժամանակակից գորգերի ցուցահանդես-թանգարան

ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը: Ցուցադրությունը ներառում է տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից: Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում: Ղարաբաղյան գորգերին բնորոշ են հագեցած գույները, նախշերի նրբությունն ու բազմազանությունը, որոնք գալիս են դեռևս վաղ …



Նյու Յորքը պատրաստվում է Հելոուինին

Զբոսաշրջիկները, որոնք ծրագրում են այցելել Նյու Յորք (ԱՄՆ) հոկտեմբերի վերջին, ունեն բացառիկ հնարավորություն մասնակցելու Հելոուինի տոնակատարություններին: Տեղաբնակներին և քաղաքի հյուրերին սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնք կանցկացվեն քաղաքի հինգ տարբեր թաղամասերում: Կազմակերպիչները խոստանում են, որ բոլորը գոհ կմնան` սկսած ընտանեկան հանգստի սիրահարներից, մինչև խենթության սիրահարները: Գլխավոր իրադարձություններից մեկը կլինի հայտնի նյույորքյան շքերթը` նվիրված Հելոուինին: Յուրաքանչյուր …



Փարիզից «Ուղեւորություն դեպի ազգային ժառանգություն»

Սեպտեմբերի 17-ին և  18-ին Ֆրանսիայում տեղի կունենա Ազգային ժառանգության օրեր, որի շրջանակներում Փարիզի բնակիչներն ու հյուրերը կարող են տեսնել սովորաբար անհասանելի տեսարժան վայրերը: 2011 թվականին միջոցառումը կստանա  «Ուղեւորություն դեպի ազգային ժառանգությունը» անվանումը:



Մկները դուրս են եկել Nepal Airlines-ի ուղևորների դեմ

Սեպտեմբերի 7-ին Nepal Airlines-ի Boeing 757 ինքնաթիռի Բանգկոկից Քաթմանդու թռիչքը հետաձգվել է օդանավակայանում, այն բանից հետո երբ օդաչուների սրահում նկատել են  մկանը: Ինչպես նշում են փորձագետները` մուկը իրենից վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է կրծել էլեկտրալարերը, հայտնում է BBC News-ը: 



ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հիշեցրել է պոտենցիալ վտանգի մասին

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10 տարվա նախաշեմին ԱՄՆ Պետական դեպարտամենտը զբոսաշրջիկներին կոչ է արել զգույշ լինել: Դիվանագետները նշում են, որ կոնկրետ վտանգի մասին խոսք չի գնում, միառժամանակ հիշեցնելով , որ «Ալ-Քաիդան» «կարող» է կարևորագույն ամսաթվերին մտադրություն և հնարավորություն ունենալ գրոհել ԱՄՆ-ի վրա:



Ռեյկյավիկը անվանվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի գրականության քաղաքը

Իսլանդական Ռեյկյավիկը պաշտոնապես անվանվել է գրականության քաղաք ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից: Կազմակերպությունը քաղաքին արժանացրել է այդքան մեծ պատվի` շնորհիվ հայտնի միջնադարյան պատմությունների- սաագաների: Այդ լեգենդները վաղուց արդեն համաշխարհային գրականության պատմության մի մասն են դարձել:



Բարսելոնայի նոր հուշանվերները. նշաններ մարմնավաճառների և գողերի տեսքով

Զբոսաշրջիկները այցելելով իսպանական Բարսելոնա` միշտ հիշելու համար գնում են ինչ-որ իր, օրինակ, Սալվադոր Դալիի կամ Պաբլո Պիկասոյի վերարտադրած գլուխգործոցներից: Սակայն, «Ռոսբալտը» տեղեկացնում է, որ բնիկ առևտրականները ակտիվ վաստակում են ոչ միայն Իսպանիայի մշակութային ժառանգության հաշվին: 



Նեապոլում կրակել են զբոսաշրջիկների վրա

Նեապոլում բռնել են երիտասարդ մարդկանց, որոնք հաճույքի համար օդային ատրճանակից կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ: Երիտասարդները տեղավորվել էին «Դանթե» մետրոյի կայարանի ելքի մոտ և ուշադիր ընտրել են իրենց զոհերին: Հետո նրանք կրակել են նրանց վրա օդային ատրճանակից: Որոնումների արդյունքում ոստիկանները նրանց մոտից հայտնաբերել են 21 օդային ատրճանակ:



Կիլիմանջարոյի գագաթին գտել են խորհրդավոր շուն

Չորս արշավականներ, բարձրանալով Կիլիմանջարոյի գագաթը (Տանզանիա), եղել են խիստ զարմացած, երբ այնտեղ գտել են շանը: Զբոսաշրջիկները երկար և դժվար ճանապարհ էին անցել և ընդհանրապես չեն կարծել, որ շունն էլ կարող է նույն բանը անել:



Սննդի և գինու տոն` Պրահայում

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Չեխիայի մայրաքաղաքում տեղի կունենա Սննդի շքերթ, որին մասնակցելու են քաղաքի ամենահայտնի ավագ-խոհարարները և լավագույն ռեստորանները: Զբոսաշրջիկների համար այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս համտեսելու յուրօրինակ ուտեստները, նրբահամ խորտիկներ և ըմպելիքները, այդ թվում չեխական գարեջուրը, որը կներկայանա իր բազմաթիվ տեսականիով: