Մեծ Բրիտանիա. 2012 թվականի լավագույն գետային ուղղությունները

Նավարկությունը  հիանալի հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին տեսնել նոր տեսարժան վայրեր, լինել հաճելի մթնոլորտում և ոչ պակաս կարևոր` ծանոթանալ նոր մարդկանց հետ: Daily Mail-ը ներկայացնում է 2012 թվականի լավագույն նավարկության վայրերը: Մյուս տարի զբոսաշրջիկներին առաջարկում են նավով նոր երթուղիներ նույնպես: Ի դեպ այդ ցուցակում Վոլգա գետով նավարկությունն  էլ կա:

Նորվեգիա. Օսլոյում կբացվեն ամանորյա տոնավաճառները

Օսլոյի  հրապարակում` քաղաքապետարանի առջև, նոյեմբերի 26-ին կբացվի ամանորյա տանավաճառը: Նորվեգիայում ձմռանը մութը շատ շուտ է ընկնում, բայց դա ունի իր առավելությունը.լույսերով զարդարված նորվեգական մայրաքաղաքի կենտրոնը դառնում է հեքիաթային: Ինչպես նաև նորվեգացիները իրենց բնակարանների պատուհանները զարդարելու ավանդույթ ունեն:

Դուբայի շատրվանը. ոգեցունց տեսարան (ֆոտո-շարք + տեսանյութ)

Այսօր Դուբայի շատրվանը վստահորեն կարելի է համարել ամենագեղեցիկ և ամենամեծ երաժշտական շատրվանը աշխարհում: Առաջարկում ենք միասին պարզել, թե ինչումն է նրա բացառիկությունը:

Մեքսիկայում գտել են Մայաների ժամանակի խոհանոց

Մերիդա մեքսիկական նահանգում հայտնաբերել են հին խոհանոցի բեկորներ, որտեղ պատրաստվել է ուտելիք մայաների կայսրության ղեկավարների համար: Ինչպես հայտնել են Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները` նախկինում այդ տեսակ արդյունքների չեն հասել:

Մեծ Բրիտանիա. Օլիմպիադա 2012-ի հյուրերին հրավիրում են բնակվելու թագավորական ամրոցում

Մեծ Բրիտանիայում 2012 թվականի Օլիպիադայի ընթացքում զբոսաշրջիկներին կընդունեն թագավորական  Սենտ-Ջեյմս նստավայրում և Լիդս ամրոցում (թագավորական նախկին նստավայրը): Ամրոցի հյուրերին կտրամադրվի շվեյցարի և վարորդի ծառայություններ: Ինչպես նաև այցելուներին հասանելի կլինի գոլֆի խաղադաշտը: Բացի այդ ամենից հյուրերը կարող են զբոսնել օդապարիկով, ձկնորսության կամ բազեի որսի գնալ:

Իսպանիա. հաջորդ տարի զբոսաշրջիկները կարող են զբոսնել XIX դարի շոգեքարշով

Ֆիգերասեում (Հյուսիսային Կատալոնիա, Իսպանիա) հին երկաթուղային կայարանում կայացավ XIX դարի վերանորոգված շոգեքարշի առաջին փորձնական շահագործումը: Գնացքը դուրս եկավ Պորտբոու կայարանից : 1877 թվականի վագոններով շոգեքարշը կթողարկվի «Կոստա-Բրավա» նախագծ շրջանակներում: Ինչպես հայտնի է մենեջերների հարցազրույցներից` այդ նախագծում ներդրել են արդեն 1 միլիոն եվրո գումար:

Գերմանիայում բացվում են ամանորյա տոնավաճառներ

Գերմանիան պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոնին. նոյեմբերի վերջին երկրում բացվելու են ամանորյա տոնավաճառները: Դա հիանալի հնարավորություն է ընձեռում մարդկանց ծանոթանալ գերմանական մշակույթին, վայելել հիասքանչ տոնական մթնոլորտ և ունենալ ձեռագործ որակյալ ապրանքներ: Գերմանիայում` ամանորյա տոնավաճառում, հնարավոր է գտնել ոչ միայն տոնական զարդարանքներ, այլև տան համար նախատեսված ապրանքներ` ստեղծված ավանդական ժողովրդական ոճով:

Հունգարիայում զարգանում է ատամնաբուժական տուրիզմը

Վերջին երկու տարիներին ատամները բուժելու նպատակով Հունգարիա մեկնած զբոսաշրջիկների քանակը ավելացել է երեք անգամ: Ատամնաբուժական զբոսաշրջության համար երկրի ամենահայտնի շրջաններն են Շոպրոնը, Բյուքը, Բուդապեշտը, ինչպես նաև` Հևիզ լճի ափին գտնվող առողջարանները: Ամեն տարի ատամները բուժելու նպատակով Հունգարիա են մեկնում ավելի քան 100  հազար զբոսաշրջիկ, որոնց մեծամասնությունը` ընտանիքի անդամների ուղեկցությամբ` երկիր բերելով,ընդհանուր առմամբ, ավելի քան  1  միլիոն նորեկ:

Իսպանիա. Բարսելոնի լավագույն բյուջետային հյուրանոցները

Բարսելոնը Իսպանիայի և Եվրոպայի ամենաայցելվող քաղաքներից մեկն է: Կատալոնյան մայրաքաղաքում տեղաբաշխված վայրերը բավականին շատ են, սակայն  The Telegraph-ը ներկայացնմում է Բարսելոնի լավագույն բյուջետային հյուրանոցների ցանկը:

Իսպանիա. Ամանորյա տոնավաճառը Մադրիդում կբացվի նոյեմբերի 22-ից

Մադրիդում` Պլասա Մայոր հրապարակում, նոյեմբերի 22-ից կբացվի ավանդական ամանորյա տոնավաճառը: Այս տարի հրապարակում կբացվի տոնական ապրանքների լայն տեսականիով 82 տոնական տաղավարներ` ավանդական քաղցրավենիք, ավանդական ու ազգային հագուստի համար նախատեսված զարդեր և այլ պարագաներ:

Լոնդոնը ճանաչվել է շոփինգի մայրաքաղաք

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչվել է գնումների համար լավագույն եվրոպական քաղաքը: Այսպիսին է Economist Intelligence Unit կազմակերպության կողմից անցկացրած ուսումնասիրության արդյունքները: Բրիտանական մայրաքաղաքին հետևում են Բարսելոնան ու Մադրիդը, Փարիզն ու Հռոմը: Շոփինգամոլների համար քաղաքների գրավչության աստիճանը սահմանվում է 38 չափանիշներով` բուտիկների և առևտրի կենտրոնների քանակով, դրանց տեղակայման հարմարավետությամբ, թեմատիկ բազմազանությամբ, հայտնի ապրանքանիշերի արտադրանքի առկայությամբ, գնային մակարդակով, զեղչերով …

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում բացվել է ամենամյա կիթառի փառատոնը

Ֆլորենցիայում մինչև դեկտեմբերի 12-ը տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Դասական կիթառի փառատոնին: Մեկ բեմի վրա  (Teatro dell’Affratellamento di Firenze, via Gian Paolo Orsini 73) կներկայանան մեծ վարպետները և երիտասարդ կատարողները, մեկ ամբողջություն կդառնան պատմականն ու արդիականը, կարգապահությունն ու տաղանդը: