Իվ Սեն Լորանի թանգարանը բացվել է Փարիզում

Փարիզի կենտրոնում իր աշխատանքն է սկսել հայտնի ֆրանսիացի կուտյուրե Իվ Սեն Լորանի կյանքին և ստեղծագործություններին նվիրված թանգարանը։ Այն գտնվում է  XIX դարի առանձնատանը, որտեղ 30 տարի ապրել ու աշխատել է մոդելյորը, որը գտնվում է   Avenue Marceau 5 հասցեում՝ Ալմա կամրջի (Pont de l’Alma) և Տրոկադերո այգիների (Jardins du Trocadéro) միջև։ Ցուցանմուշների թվում են մոդելյորի անձնական իրերը, …



Հայտնի է ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարանը․ Ծաղկաձորը տասնյակում է

ԱՊՀ-ի լավագույն լեռնադահուկային առողջարան է ճանաչվել ղազախական Շումբուլակը։ Այդ մասին նշվում է  «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության ուսումնասիրությունում, որն ուղարկվել է  «Ленты.ру»-ի խմբագրություն հոկտեմբերի  10-ին։ Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել համացանցում ռուս զբոսաշրջիկների կատարած վաղ ամրագրման տվյալները։ Նշվում է նաև, որ Շումբուլակում մեկ օր  հանգիստը կարժենա 100 դոլար։ Երկրորդ տեղում հայտնվել է Շահդագը (Ադրբեջան), երրորդում՝ Սիլիչին (Բելոռուս)։ …



Սիդնեյի օդանավակայանում կանցկացվի ուղևորների մոռացած իրերի վաճառք

Հայտնի դիզայներների հագուստներ, ոսկերչական իրեր, ժամացույցներ և գաջեթներ․ ահա իրերի փոքրիկ մի ցանկ միայն, որոնք ամեն տարի ավիաուղևորները թողնում են օդանավակայանում, հաճախ՝ սթրեսային վիճակում գտնվելու պատճառով։ Սիդնեյի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները, որոշել են օգուտ քաղել ուղևորների թափթփվածությունից և կազմակերպել գտնված իրերի մեծ վաճառք։ Հոկտեմբերի 11-ին վաճառքը կմեկնարկի և կտևի մեկ շաբաթ։ Մոռացված իրերի ցանկում են տարբեր ընկերությունների …



Քաղաքների ցանկը, որոնք իդեալական են ձմեռային հանգստի համար

Շատ ճանապարհորդներ նախընտրում են ձմեռային հանգիստն անցկացնել արևային ծովափերին կից քաղաքներում։ Սակայն տարվա հենց այս եղանակին կարելի է այցելել մի քանի քաղաք և ժամանակը տրամադրել դրանց ուսումնասիրմանը։ Ստորև ներկայացված են աշխարհի լավագույն քաղաքները ձմեռային հանգստի համար։ 1. Պրահա, Չեխիա; 2. Զալցբուրգ, Ավստրիա; 3. Թրոմսյո, Նորվեգիա; 4. Ամստերդամ, Նիդեռլանդներ; 5. Նագանո, Ճապոնիա; 6. Ռեյկյավիկ, Իսլանդիա; 7. …



Թոփ-10 ուրվականներով հյուրանոցները Հելոուինը նշելու համար

Հոկտեմբերի 31-ին՝ Սրբերի օրվա նախօրեին, մեր մոլորակի շատ բնակիչներ նշում են Հելոուինը։ Այս տոնը արմատներով գնում է դեպի Իռլանդիայի և Շոտլանդիայի հնագույն կելտերը, իսկ այսօր հանդիսանում է զվարճանալու և կերպարային հագուստ կրելու լավ առիթ։ Անկասկած, Հելոուինի անքակտելի մասն են կազմում ուրվականները, զոմբիներն ու սարսափելի պատմությունները։ Skyscanner պորտալի փորձագետները կազմել են ուրվականներով լավագույն հյուրանոցների ցանկը, որոնք …



Լոնդոնյան բարը ճանաչվել է լավագույնը աշխարհում

The World’s 50 Best Bars-ի վարկածով այս տարի աշխարհում լավագույն բար է դարձել  American Bar-ը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում շքեղ  Savoy հյուրանոցում։ Այս հաստատությունում կոկտեյլներ են պատրաստում արդեն ավելի քան 125 տարի։ 2017 թվականին երկրորդ տեղը բաժին է հասել ևս մեկ լոնդոնյան բարի՝ Dandelyan հաստատությանը, որը գործում է Mondrian հյուրանոցում․ գրում է  Lenta.ru-ն։ Երրորդ …



Կապան-Երևան չվերթի ավիատոմսերը 30-40 հազար դրամ կարժենան

Կապան-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռ է գնվել: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ 2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից սկսվել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց արժեքը 2 միլիոն դոլար է: «Պայմանագիր ենք կնքել չեխական ավիաընկերության հետ, գնել ենք L-410 մակնիշի ինքնաթիռ», – ասել է Հակոբյանը Սյունիքի մարզպետարանում լրագրողների հետ …



Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով

Ռուսական տուրիստական Tonkosti.ru կայքում օրերս տեղ է գտել հոդված Հայաստանի մասին։ Լրագրողը ներկայացնում է հինգ պատճառ, թե ինչու գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում Հայաստան այցելել։ Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև։ Ոչ, պատճառն այն չէ, որ նրանց գողանում են և տանում սարեր։ Երկու սեռի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքը այստեղ շատ հարգալից է։ Սակայն գեղեցիկ աղջիկներին, այնուամենայնիվ, խորհուրդ …



Լոնդոնում բացվել է թեմատիկ «բանտային բար»

Այս ձմռանը թեմատիկ հաստատությունների սիրահարները անպայման պետք է այցելեն Լոնդոն․ հենց այստեղ է իր դռները բացել «բանտային» կոկտեյլային բարը։ Այդ անսովոր հաստատությունը կրում է  Alcotraz անվանումը՝ «ալկոհոլ» և «Ալկատրաս»  (ԱՄՆ-ի ամենամեծ բանտերից մեկը) բառերի միաձուլումը։ Մթնոլորտը, որը լիովին համապատասխանում է այդ անվանը, զգացվում է հենց բարի մուտքից։ Աշխատակիցները այցելուներին տալիս են նարնջագույն համազգեստ և  համարներ, …



Չինաստանում 150 մետր բարձրության վրա կառուցվել է 300-մետրանոց ապակե կամուրջ, որն իրար է կապում երկու կղզի

Չինական Հունան նահանգում բացել են իր տեսակի մեջ առաջին ապակե կամուրջը, որը կապում է երկու կղզի Շիյան լճի վրա։ Կամուրջն ունի 300 մետր երկարություն և գտնվում է  150 մետր բարձրության վրա։ Ճարտարապետները վստահեցնում են, որ կոնստրուկցիան շատ ամուր է և կպահի մինչև 1200 մարդ միաժամանակ։ Կախովի կամուրջի հետիոտնային մասը պատրաստված է երեք շերտ ամուր ապակուց․ …



Նուդիստների ընտանիքը այցելել է յոթ երկիր՝ առանց հագուստի

Բելգիայից նուդիստների ընտանիքը ուղևորվել է աշխարհով ճանապարհորդության, որպեսզի գովազդի իր ապրելակերպը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  News.com.au կայքին։ Լինսն ու Նիկը արդեն եղել են Ավստրիայում, Բրազիլիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում և Մոնտենեգրոյում։ Ամեն երկրում նրանք փնտրել են այնպիսի վայրեր, որտեղ կարելի է մերկանալ։ Նուդիստները իրենց ճանապարհորդության մասին պատմում են բլոգում և սոցիալական ցանցերում։ …



Իսլանդիան հերթական անգամ ճանաչվել է աշխարհի ամենախաղաղասեր երկիրը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման համաձայն` սեպտեմբերի 21-ը համարվում է խաղաղության, համընդհանուր հրադադարի և բռնության մերժման  միջազգային օրը։ Այդ օրվա առթիվ բրիտանական  Telegraph պարբերականը հրապարակել է մեր մոլորակի ամենախաղաղասեր 15 երկրների ցանկը։ Հարկ է նշել, որ առաջին հորիզոնականը արդեն 7-րդ տարին անընդմեջ բաժին է հասնում Իսլանդիային։ Ստորև ներկայացված է 2017 Global Peace Index-ի ամբողջական ցանկը։ 1. …