Դանիա. Կոպենհագենում կհայտնվի հյուրանոց մեկ անձի համար

Աշխարհի ամենափոքրիկ հյուրանոց-սրճարան «Central»-ը կբացվի գարնանը Կոպենհագենի հին Վեստերբրո թաղամասում: Հյուրանոցը նախատեսված է մեկ հյուրի համար, որին կառաջարկեն 12 քառակուսի մետր տարածք` հարմարավետ մահճակալով, սանհանգույցով, բաղնիքով  և  լվացարանով: «Ըստ էության` այստեղ հնարավոր  է միայն  հանգստանալ անկողնում և ջրային վարժանքներ կատարել,  մեկ այլ զբաղմունքի համար պարզապես տեղ չկա»,-ժպիտով ասում են հյուրանոցի սեփականատերեր Լեյֆ Թինգտվեդը և Յակոբ Կամպ …

Որտե՞ղ անցկացնել Ամանորը. Ծաղկաձորում գներն ավելի բարձր են, քան` Դուբայում

Մի շարք տուրգործակալություններում արդեն սպառվել են Ամանորը Հայաստանի տարբեր վայրերում անցկացնելու փաթեթները, կամ էլ մնացել են ամենաթանկերը: Այս են ցույց տալիս News.am-ի անցկացրած հարցումները տուրգործակալությունների շրջաններում: Օրինակ՝ «Ռիմա թրավելի» տնօրեն Ռիմա Խաչատրյանը News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում` հյուրանոցների փաթեթների գները ավելի բարձր են, քան  արտերկրում, օրինակ`  Եգիպտոսում եւ Դուբայում: «Հյուրանոցներում մեկ անձի համար …

Պրահայի հյուրանոցը օգնում է լուսանկարիչ-զբոսաշրջիկներին

Պրահայի Four Seasons հյուրանոցում դռնապահի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքի  քարտեզը լուսանկարիչների համար: Զբոսաշրջիկները սպասարկող անձնակազմից այնքան հաճախ են  հարցնում, թե երբ է ավելի հարմար գալ Պրահա, որպեսզի գեղեցիկ լուսանկարներ ստանալ, որ հյուրանոցի աշխատակիցները որոշել են ստեղծել քարտեզ, որը կընդգրկեր ճանապարհորդների հարցերի պատասխանները և օգտակար խորհուրդներ:

Համարներ կանաց համար` Լոնդոնի էլիտար հյուրանոցում

Լոնդոնի էլիտար Dukes հյուրանոցում բացվել  են համարներ միայն կանանց համար: Դրանք ստացել են Duchess Rooms անունը («Դքսուհու սենյակներ»), ինչը կապվում է հյուրանոցի անվան հետ, որը թարգմանվում է «Դուքսեր»:

Նոր շքեղ հյուրանոց Մալդիվյան կղզիներում

Մալդիվյան կղզիներում բացվել է նոր առողջարանային հյուրանոցային համալիր  Jumeirah-ը: Գտնվում  է Մալե օդանավակայինց 20 կմ հեռավորության վրա:  Jumeirah Vittaveli հյուրանոցը իդեալական վայր է սիրահար զույգերի, ընտանիքի և ընկերական խմբերի համար: Հյուրանոցը առաջարկում է 184-ից մինչև  800 քառակուսի մետր տարածքով 91 վիլլաներ  կղզու կամ ջրի վրա, և դրանցից յուրաքանչյուրն ունի հարմարավետ լողավազան:

Իսպանիա. Բարսելոնը Ամանորի նախաշեմին առաջարկում է մի շարք միջոցառումներ

Իսպանիայի Բարսելոն քաղաքում Սուրբ Ծննդյան նախաշեմին զբոսաշրջիկներին առաջարկում են միջոցառումների լայն ընտրանի: Այսպես` երաժշտության սիրահարներին դեկտեմբերին սպասվում է լայնածավալ երաժշտական ծրագիր, իսկ հունվարի 3-ին Լիսեո համերգասրահում տեղի կունենա համաշխարհային  օպերային աստղ Մոնսարատ Կոբալիեի համերգը: Նախատոնական օրերին հաճելի և հարմար է գնումներ կատարել Բարսելոնի  նորաձև բուտիկներում և հանրախանութներում, հայտնում է  Catalán Tourist Board-ը:

Hyatt-ը թողարկել է ծրագիր iPhone-ի համար

Hyatt հյուրանոցային ցանցը ամանորյա արձակուրդներին ընդառաջ թողարկել է հատուկ ծրագիր iPhone-ի համար, ինչի շնորհիվ ճանապարհորդության ընթացքում ցանցի հյուրանոցներում համար ամրագրելը դարձել է ավելի դյուրին:

Զբոսաշրջիկների գրեթե կեսը հյուրանոցում իրենց զգում են ինչպես սեփական տանը

eResult հետազոտական խումբը HRS հյուրանոցի ամրագրման ծառայության պատվերով վերջերս անցկացրել է ինտերնետ-օգտվողների հարցում, որի նպատակն էր պարզել, թե արդյոք զբոսաշրջիկները հյուրանոցներում զգում են իրենց ինչպես սեփական տանը:

Վիեննա. 2011 թվականի լավագույն քաղաքը ապրելու համար

Mercer խորհրդակցական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Վիեննան ճանաչվել է 2011 թվականի ապրելու համար նախատեսված լավագույն քաղաքը: Ավստրիական մայրաքաղաքը գերազանց ենթակառուցվածք ունի, փողոցներում անվտանգ է և առողջության բնագավառում որակյալ ծառայություններ են մատուցվում:

Գերմանիա. Բեռլինում զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել աչքերը կապած

Բեռլինում զբոսաշրջիկներին առաջարկում են բավականին հետաքրքիր զբոսանք տեսարժան վայրերով: Էքսկուրսիայի սկզբից զբոսաշրջիկների աչքերը կապում են` առաջարկելով ղեկավարվել բացառապես ձայների, հոտերի և շոշափելու օգնությամբ: Էքսկուրսիաների կազմակերպիչների կարծիքով այն մարդիկ, ովքեր քաղաքը մի ծայրից մյուս ծայրն են անցել, հետաքրքիր կլինի նորովի բացահայտել քաղաքը այդ կերպ: Այն ամենը, ինչ որ հարկավոր է Բեռլինում կույր զբոսնելու համար, աչքերը փակելու …

Հունաստան. Դիմակահանդեսների օրացույց

Հունաստանում ձմեռային դիմակահանդեսների օրացույցը սկսվում է հունվար ամսից: Հունվարի 6-ից մինչև 8-ը Կաստորիում կանցկացվի «Ռագուցարիա» դիմակահանդեսը: Այդ օրերին քաղաքի բնակիչները և հյուրերը փողոց են դուրս գալիս և երգերի ու պարերի օգնությամբ վտարում են չար հոգիներին: Շատերը հագնվում են չար հոգիների պես, վախեցնում են հանդիսականին իրենց չար դիմակներով և փոքրիկ գումար են խնդրում, որպեսզի  թողնեն հանգիստ …

Շոտլանդիա. Էդինբուրգում կրկին կբացվի Շոտլանդիայի Ազգային պատկերասրահը

17.6 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերանորոգումից հետո դեկտեմբերին Էդինբուրգում կրկին իր դռները կբացի Շոտլանդիայի դիմանկարների ազգային պատկերասրահը, հայտնում է VisitBritain-ը: