Շվեդական հյուրանոցները վճարում են բաժանվել պատրաստվող այցելուներին

Բոլոր զույգերը, ովքեր պատրաստվում են խզել հարաբերությունները, կարող են իրենց հանգիստը անցկացնել Շվեդիայում։ Տեղական հյուրանոցները առաջարկում են իրենց այցելուներին փրկել ամուսնությունը, իսկ անհաջողության դեպքում փոխհատուցում են բնակության վճարը։ Countryside Hotels հյուրանոցային ցանցը ներդրել է նոր ծառայություն, որը կոչվում է «Հարաբերությունների երաշխիք»։ Այս ծառայության շրջանակներում յուրաքանչյուր հյուրանոցի ղեկավարություն առաջարկում է իր այցելուներին ժամանցի և զվարճանքների լայն …

Բենքսին Բեթղեհեմում հյուրանոց է բացել անվտանգության ցանկապատի տեսարանով

Աշխարհահռչակ  փողոցային նկարիչ Բենքսին բացել է իր հյուրանոցը Իսրայելի և Պաղեստինի  սահմանին՝ Բեթղեհեմի անվտանգության ցանկապատի մոտ։ Իր նոր նախագիծը նա անվանել է «Պատերից այն կողմ» (Walled off), որի բացումը տեղի է ունեցել մարտի  11-ին, գրում է  Associated Press-ը։ Ինչպես խոստովանում է բրիտանացին՝ նրա նպատակը շատ պրագմատիկ է․ օգնել Մերձավոր Արևելքի հակամարտության լուծմանը՝ դրդելով իսրայելցիներին և պաղեստինցիներին …

Ռոնալդու․ հյուրանոց, թանգարան, օդանավակայան

Մարտի 29-ից զբոսաշրջիկների շրջանում հայտնի իսպանական Մադեյրա կղզու օդանավակայանը կկրի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ Այդ մասին հայտնում է  footballhd.ru կայքը։ Սպորտային լրագրողները հղում են կատարում տեղական կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկին, ով օրերս հայտարարել է, որ օդանավակայանը կանվանափոխվի մարտի վերջին չորեքշաբթի օրը։ Հրաժարվել իրենց ընդունած որոշումից իշխանությունները չեն պատրաստվում՝ անկախ տեղաբնակների բողոքներից։ Օդանավակայանի նախկին անվան պահպանման …

Իսպանացիները ստեղծել են շարժական հյուրանոցային համար

Իսպանական դիզայներական  In-Tenta  ընկերությունը ստեղծել է շարժական հյուրանոցային համար, որը կարելի է տեղադրել գրեթե ամենուր։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։ Drop box անունը կրող կոնստրուկցիայի հեղինակները առաջարկում են այն երկու տարբերակով՝ մեկ կամ երկու ննջասենյակներով։ Առաջին դեպքում այնտեղ կարող է բնակվել զույգ, երկրորդում՝ չորս հոգուց բաղկացած ընտանիք։ Համարը ներառում է նաև …

Վրաստանում բեռնարկղերից բուտիկ-հյուրանոց են կառուցել

Վրաստանում լեռնադահուկային առողջարանում ծովային բեռնափոխադրումների համար նախատեսված  բեռնարկղերից բուտիկ-հյուրանոց են կառուցել։ Այդ մասին հայտնում է հյուրանոցի պաշտոնական կայքը։ Quadrum հյուրանոցը կառուցել են Կովկասյան լեռների Վերին Գուդաուրիի լեռնադահուկային առողջարանի տարածքում՝ ծովի մակերևույթից շուրջ  2,2 հազար մետր բարձրության վրա։ Բուրգաձև կառույցի ներսում (բեռնարկղերը դասավորված են մեկը մյուսի վրա) կան մեկտեղանի և ընտանեկան համարներ, ինչպես նաև՝ լյուքսեր։ Բացի …

Շվեյցարիայում հյուրանոց են բացել բաց երկնքի ներքո

Null Stern Hotel անունը կրող յուրօրինակ հյուրանոց են բացել երկու եղբայր՝ Ֆրենկ և Պատրիկ Պիկլինովները։ Առաջին open-air հյուրանոցը ունի աստղային կատեգորիա։ Այստեղ բնակությունն արժե  260 դոլար։ Համար կարելի է  ամրագրել վաղ գարունից մինչև ուշ աշուն։ Գիշերակացի այս վայրը նախատեսված է մարդկանց բնության հետ միասնության զգացում պարգևելու համար, բայց ավելի հարմարավետ պայմաններում,-հյուրանոցի մասին նշում են հեղինակները։ Ննջասենյակը գտնվում …

Դուբայում կբացվի ուրվականներով հյուրանոց

Դուբայի IMG Worlds of Adventure թեմատիկ այգում օգոստոսի 15-ին կբացվի հյուրանոց, որտեղ կարող են բնակվել ոչ թույլ նյարդեր ունեցող հյուրերը։ Անմոռանալի տպավորություններ կստանան Haunted Hotel-ի հյուրերը՝ շրջելով այս սարսափելի հյուրանոցի միջանցքներում ելք գտնելու հույսով։  Ինչպես գրում են «Ռուսական էմիրությունները»՝ մուտքի մոտ հյուրերին կդիմավորեն «օդը լցրած գարշահոտությունը» և «սարսափելի վանկարկումներով ձայները»։ IMG Worlds of Adventure-ի ադմինիստրացիան հուսով է, …

Մեծ Բրիտանիա․ Ծովակալության կամարը կվերածվի հյուրանոցի

Լոնդոնում սկսել են վերակառուցել Ծովակալության կամարը․ հայտնում է Вusiness traveller-ը։ Հյուրանոցի կառավարման պայմանագիրը, որին կվերածվի Կամարը, կստորագրվի  2017 թվականին, բայց արդեն հիմա  12 ընկերություն ցանկություն է հայտնել կառավարել հյուրանոցը, որը տեղ կգտնի պատմական կառույցում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը  Prime Investors Capital ընկերությանը տրամադրել է կամարը 250 տարով վարձակալելու իրավունքը այն 100 համարով և սպայով, ապարտամենտներով և …

Նյու Յորքի կենտրոնում գտնվող հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին գիշերել վրանում

Հնարավո՞ր է, արդյոք, ռոմանտիկ երեկո անցկացնել աստղային երկնքի ներքո այնպիսի մեծ և ժամանակակից քաղաքում, ինչպիսին Նյու Յորքն է։  Տեղական W New York հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին նոր համար, որը հնարավորություն է տալիս գիշեր անցկացնել վրանում։ Հյուրանոցի գլխավոր գործընկերներից մեկը ինտերիեր մշակող Laurel & Wolf ընկերությունն է, որն էլ հենց զբաղվել է նոր լյուքս դասի համարի …

Առաջին հինգաստղանի հյուրանոցը բացվեց Երևանում

Ըստ հյուրանոցի տերերի մտահղացման` հյուրանոցի առավելությունը, որով այն կարող է մարդկանց գրավել, նաև հիանալի տեսարան է դեպի Արարատ լեռը: Հայաստանի նախագահը մասնակցեց Radisson Blu ցանցի Երևանում առաջին հինգաստղանի Radisson Blu Hotel Yerevan հյուրանոցի բացմանը։ Նախագահը շրջեց Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած Radisson Blu Hotel Yerevan-ում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և …

Կրիշտիանու Ռոնալդուն Մադեյրայում սեփական հյուրանոցն է բացել

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ և Պորտուգալիայի  ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է հյուրանոցի սեփականատեր։ Պորտուգալական Մադեյրա կղզում սկսել է գործել  չորս հյուրանոցներից առաջինը, որոնք նախատեսում է բացել հանրահայտ ֆուտբոլիստը։ Pestana CR7 Hotel հյուրանոցը գտնվում է Ֆունշալ (Funchal) քաղաքի կենտրոնում՝ Plaza del Mar հրապարակում։ Հյուրերի տրամադրության տակ են  անհատական կլիմայական կարգավորումներով և սմարթ հեռուստացույցներով 49 համարները, ինչպես …

Աշխարհի 7 լավագույն լողացող հյուրանոցների ցանկը

Հնարավո՞ր է, արդյոք, հանգիստ անցկացնել ալիքների օրորող հնչյունների ներքո և, միևնույն ժամանակ, չբնակվել կռուիզային նավերի նեղ նավախցիկներում։ Skyscanner  զբոսաշրջային պորտալի խմբագիրները պատասխանել են այս հարցին՝ ստեղծելով 7 լավագույն լողացող հյուրանոցների ցանկն աշխարհում։ 1. Liveaboard Dive & Spa, Մալդիվյան կղզիներ (մեկ հոգու համար սկսած  $2,420 դոլարից); 2. River Kwai Jungle Rafts, Քվայ գետ, Թայլանդ (երկու հոգանոց …