Չցանկանալով վճարել համարի համար՝ զբոսաշրջիկը փախչել է հյուրանոցից լարերի վրայով (Վիդեո)

Զբոսաշրջիկը փորձել է լքել հյուրանոցը հեռախոսային լարերի վրայով, երբ իմացել է, թե որքան պետք է վճարի հյուրանոցին։ Միջադեպը տեղի է ունեցել չինական Գույչժոու նահանգի Պանժոու քաղաքում։ Տղամարդը մտադրվել է դուրս գալ  հյուրանոցի պատուհանից, անցնել 19-րդ հարկի բարձրության լարերի վրայով դեպի կողքի շենքը և այնտեղ թաքնվել։ Բնականաբար, նրան նկատել են անցորդները և սկսել հեռախոսով տեսանկարահանել։ Բարեբախտաբար, …

Աշխարհի լավագույն յոթաստղանի հյուրանոցները

Հյուրանոցի մակարդակի առավելագույն գնահատականը կարող է պարունակել միայն  5 աստղ։ Սակայն Դուբայի  Burj Al Arab այցելած լրագրողներից մեկը, իր հիացմունքը արտահայտելով նրա հանդեպ, նրան վերագրել է ևս երկու լրացուցիչ աստղ, որոնք գոյություն չունեն աստղերի բաշխման պաշտոնական ռեգիստրում։  Այդ պահից սկսած իրենց շքեղությամբ և ծառայությունների լայն ընտրանիով  հիացնող հյուրանոցները ԶԼՄ-ների կողմից սկսեցին դասվել  7-աստղանիների շարքում։ Ստորև ներկայացված է  …

Դոմինիկյան Հանրապետությունում կրկին կանցկացվի «Ամուրիների շաբաթ»

Հոկտեմբերի 8-ից  15-ին Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա հանգստավայրի հյուրանոցներից մեկը կրկին հրավիրում է բոլոր ամուրիներին «Ամուրիների շաբաթվան»։ Մեծահասակների  Barceló Bávaro Beach հյուրանոցը ամուսնական կապով չկապվածների համար պատրաստել է հատուկ ժամանցային ծրագիր, որը հնարավորություն է տալիս նոր ծանոթություններ հաստատել, և միգուցե, գտնել երկրորդ կեսին։ Ինչպես հայտնում է Դոմինիկյան Հանրապետության Տուրիզմի նախարարությունը՝ այս տարի հյուրանոցի ադմինիստրացիան պատրաստել է …

Թայվանում բացվել է հյուրանոց գեյմերների համար

Տանը չգտնվելով՝ բոլոր գեյմերները կցանկանային ձեռքի տակ ունենալ համակարգիչ և սիրելի կոնսոլները։ Այդ պատճառով Թայվանում նոր հյուրանոցի սեփականատերերը որոշել են բոլոր գեյմերներին այդ հնարավորությունը տալ։ i Hotel հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին ավելի լայն ծառայությունների ընտրանի, քան՝ գիշերակացն ու սնունդն են։ Միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցի յուրաքանչյուր համարում տեղադրված են i5-7400 պրոցեսորով 2 համակարգիչ և հատուկ  …

Շենքում, որտեղ նախագծվել է Տիտանիկը, բացվել է համանուն հյուրանոց

Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիա) մայրաքաղաքում իր առաջին հյուրերին է ընդունել  Titanic հյուրանոցը։ Այն գտնվում է Բելֆաստի կենտրոնում՝  Harland & Wolff ընկերության գրասենյակի շենքում, որտեղ  ժամանակին ստեղծել են լեգենդար տրանսատլանտյան «Տիտանիկ» նավի նախագիծը։ Չորսհարկանի հյուրանոցը հյուրերին առաջարկում է ար-դեկո ոճով ձևավորված 119 համար։ Այն սրահներում, որտեղ աշխատել են Տիտանիկի կոնստրուկտորները, այժմ գտնվում են բարը և կոնֆերանս սրահը։ …

Համացանցում հայտնվել է Դի Կապրիոյի նոր էկոառողջարանը

Համացանցում հրապարակվել են Բելիզի Blackadore Caye կղզում գտնվող համանուն էկոառողջարանի նախագծի նկարները, որը պատկանում է Լեոնարդո Դի Կապրիոյին։ Ինչպես հայտնում է  Lenta-ն՝ հյուրանոցային համալիրը մտադիր են բացել  2018 թվականին։ Առողջարանն ունի  68 վիլլա և  48 մասնավոր տուն։ Յուրաքանչյուր օբյեկտի արժեքը կազմում է հինգից 15 միլիոն դոլար։ Ինչպես նշվում է նախագծի կայքում՝ առողջարանը կգործի ամբողջությամբ վերականգնվող էներգիայի …

Թոփ-10 հյուրանոցները արվեստը գնահատողների համար

Եթե անծանոթ քաղաք մեկնելիս ձեր  պլաններում առաջին հերթին տեղի թանգարաններ և պատկերասրահներ այցելելն է, ապա ձեզ, իրավամբ, կարելի է դասել համաշխարհային մշակութային ժառանգությունը գնահատողների շարքում։ Հենց նման ճանապարհորդների համար  Elle Décor ամսագիրը կազմել է աշխարհի լավագույն հյուրանոցների ցանկը, որտեղ հավաքված են արվեստի գործեր։ 1. Kimpton Hotel Born (Դենվեր, ԱՄՆ); 2. 21C Museum Hotels ցանց (ԱՄՆ); …

Եվրոպայում հյուրանոցային ցանցը առաջարկում է կանանց առանձին համարներ

Տաքսի ծառայություններից հետո հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները նաև սկսել են առաջարկել հատուկ ծառայություններ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այսպիսով, Եվրոպայի Leonardo Hotels հյուրանոցային ցանցը առաջարկում է կանանց ամրագրել հատուկ իրենց համար նախատեսված համարներ և հանգիստն անցկացնել լիարժեք անվտանգության մեջ: Բիզնես ճանապարհորդների համար նախատեսված հյուրանոցները առաջարկում են իրենց հաճախորդներին զբաղեցնել այն համարները, որոնք սպասարկում են միայն կանայք: Հարկ է …

Ավստրալիայում զբոսաշրջիկներին առաջարկում են բնակվել ավազե հոսթելում

Ավստրալիայի ափամերձ հատվածում՝ Բրիսբենից ոչ շատ հեռու, բացվել է հոսթել, որն ամբողջովին պատրաստված է Ոսկե լողափի  ավազից: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: Փոքրիկ հյուրանոցի կառուցման համար օգտագործվել է   24 տոննա նյութ: Հոսթելում կառուցվել են  երկտեղանոց և ութտեղանոց  սենյակներ, ինչպես նաև՝ լաունջ գոտի, բար և վոլեյբոլի հրապարակ: Այս հոսթելում բնակության արժեքը սկսվում է  գիշերվա …

2017 թվականի 15 լավագույն հյուրանոցային ցանցերի ցանկը

Ամեն տարի հայտնի  Travel+Leisure պարբերականը թողարկում է աշխարհի լավագույն հյուրանոցների, ավիաընկերությունների և տուրիստական ընկերությունների  կատալոգը։ Բոլոր տվյալները հիմնվում են հարցումների վրա, որոնք անցկացվում են տարբեր երկրների հազարավոր զբոսաշրջիկների շրջանում։ Ստորև ներկայացված են «2017 թվականի լավագույն հյուրանոցային ցանցեր» կատալոգի գլխավոր կատեգորիաներից մեկի հաղթողները։ 1. Six Senses; 2. Oetker Collection; 3. Auberge Resorts; 4. Alila Hotels & …

Դանիայում բեռնատար վերամբարձ կռունկը վերածել են սպա սրահով հյուրանոցի

Կոպենհագենում բեռնատար վերամբարձ կռունկը վերափոխել են մինի հյուրանոցի: The Krane անունը կրող բնակության վայրը գրավել է  New York Post և Mirror պարբերականների ուշադրությունը: 15 մետր բարձրության վրա գտնվող խցիկը կարող է միաժամանակ ընդունել երկու հոգու: Ննջասենյակից բացի այստեղ կա ջակուզիով սպա գոտի: Բնակության արժեքը կազմում է մեկ գիշերվա համար 2,9 հազար դոլար: Բացի այդ, մինի …

Շվեյցարիայում հայտնվել է հյուրանոց՝ բաց երկնքի ներքո

Շատ ճանապարհորդների դուր է գալիս քեմփինգի կոնցեպտը․ գիշեր անցկացնել աստղալից երկնքի ներքո, մաքուր օդ շնչել  և քնել բնության ձայների ներքո։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ հանգստանալ այդ պայմաններում, հրաժարվել հարմարավետությունից և քնել հատակին։ Շվեյցարիայի այս հյուրանոցի սեփականատերերը  գտել են այդ խնդրի լուծումը։ Null Stern Hotel հյուրանոցը, որը գտնվում է Գրիզոն գավառի լեռներում, չունի ոչ պատեր, …