Տուրիստական նորություններ և հոդվածներ

Բիզնես-ճանապարհորդներին խորհուրդ է տրվում հետևել առողջությանը

Մարդիկ,  որոնք ստիպված են հաճախ կատարել գործնական ճանապարհորդություններ, պետք է մտածեն սեփական կառուցվածքը պահպանելու մասին, որովհետև ամենից շատ հենց աշխատանքային ճանապարհորդություններն են նպաստում վատ սովորությունների առաջացմանը և քաշի ավելացմանը:

Կոլումբիայի համալսարանի գիտնականները անցկացրել են տարեկան ուսումնասիրություններ, որին մասնակցել են շուրջ 13 հազար մարդ, որոնք միշտ գտնվում են աշխատանքային ուղևորությունների մեջ: Ուսումնասիրությունների արդյունքներում`  կյանքի նման ռիթմը ամենամեծ հավանականությամբ բերում է ավելորդ քաշի: Բիզնես-ճանապարհորդները, որոնք ներգրավված էին փորձի մեջ, ամեն դեպքում հաճախ են շրջանցել առողջ ապրելակերպը: Իսկ վերադարձից հետո գիտնականները հայտնաբերել են ամբողջ օրգանիզմի տոնուսի նվազում:

Այսպիսով`  պարզ է դառնում, որ գործնական ճանապարհորդությունները բացասական ազդեցություն են ունենում`  ի տարբերություն զբոսաշրջային ճանապարհորդության: Ուսումնասիրությունների ավարտին բիզնես-ճանապարհորդներին խորհուրդ է տրվել պահել մարմնի տոնուսը, որի մեջ մտնում է հյուրանոցների, ֆիթնես-ակումբների առկայությունը, ճիշտ և առողջ սնունդը և զբոսանքը մաքուր օդում:

Booking.com
Booking.com
You might also like