Տուրիստական նորություններ և հոդվածներ

Բրազիլական լոուքոսթերը թույլատրել է անձնագրի փոխարեն օգտագործել սելֆի

Բրազիլական Gol լոուքոսթերը թույլատրել է իր հաճախորդներին սելֆին օգտագործել անձնագրի փոխարեն թռիչքի համար գրանցվելիս։ Ավիաընկերությունը ստեղծել է հատուկ հավելված՝ Gol Selfie Check-In։ Ինչպես հայտնում է IDGNOW-ն՝ ծառայությունը հասանելի կլինի ուղևորներին հունիսից։

Ակնկալվում է, որ դեմքի ճանաչման տեխնոլոգիան թույլ կտա ուղևորներին ժամանակ խնայել։ Նշվում է, որ ծառայությունը կգործի ներքին և միջազգային չվերթների համար։

Ավելի վաղ  Gol-ը թույլատրել էր գրանցվել թռիչքի համար Twitter-ում անձնական հաղորդագրության միջոցով։ Բացի այդ, ուղևորները կարող են անցնել այդ գործընթացը ավիաընկերության կայքում, ինչպես նաև՝ հեռախոսների, համակարգիչների և պլանշետների համար նախատեսված հավելվածի օգնությամբ։

Booking.com
Booking.com