home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ, Տուր հոդվածներ Ինքնաթիռ №1․ ինչո՞վ են թռչում համաշխարհային լիդերները

Ինքնաթիռ №1․ ինչո՞վ են թռչում համաշխարհային լիդերները

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Պետությունների լիդերների մեծամասնությունը օգտվում է հատուկ ինքնաթիռներից, երբ շրջագայում է աշխարհով։ Մեկին բավարար է մեկ ինքնաթիռը, մյուսն ունի ժամանակակից ինքնաթիռների մի ամբողջ պարկ։ Չարտերային թռիչքներ իրականացնող համաշխարհային առաջատար Air Charter Service-ը ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե ինչպիսի ինքնաթիռներով են թռչում Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և այլ երկրների ղեկավարներ։

Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտին

Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի սկանդալային հայտնի նախագահ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր ռուս կոլեգայի, օգտագործում է միայն երկու օդանավ։ Նրա սիրելի ինքնաթիռը՝  Air Force One-ը,  Boeing 747-200B է, սակայն ԱՄՆ նախագահը ոչ միշտ է կարող դրանով թռչել։ Բանն այն է, որ Boeing 747-200B-ը շատ մեծ է, և որոշ երկրների օդանավակայաններ չեն կարող նրան ընդունել։ Նման դեպքերի համար Դոնալդ Թրամփը օգտվում է  ավելի կոմպակտ  Boeing С-32-ից։

Դոնալդ Թրամփ

Սի Ցզինպին

Սի Ցզինպին

Ի տարբերություն իր կոլեգաների՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավար Սի Ցզինպինը հասանելիություն չունի  «միջուկային կոճակին»։ Այդ պատճառով անհրաժեշտ տեխնիկայով համալրված անձնական  «№ 1 ինքնաթիռ» նա չունի։

Սի Ցզինպինը որպես օդային փոխադրամիջոց օգտագործում է երկու ինքնաթիռ՝ Boeing 747-400 (B-2447 և B-2472 բորտային համարով) Air China ավիաընկերությունից։ Պետական պաշտոնյայի անվտանգությունը ապահովելու նպատակով ինքնաթիռները թռիչքի համար սկսում են պատրաստել երկու շաբաթ առաջ․ ընտրված ինքնաթիռը մանրամասնորեն զննվում է անվտանգության աշխատակիցների կողմից, այնուհետև՝ ուղարկվում տեխնիկական ստուգման։ Որից հետո ինքնաթիռից հեռացվում են մի քանի նստատեղեր, որպեսզի դրանց տեղում հավաքեն հատուկ գրասենյակ։

Սի Ցզինպին

Անգելա Մերկել

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այլ երկրներ պաշտոնական այցերի համար օգտվում է Բունդեսվերի հատուկ ստորաբաժանումի օդային տեխնիկայից, որը մասնագիտացած է Գերմանիայի  բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխման գործում։ Ֆրաու Կանցլերի օդանավերի պարկը բավականին ընդարձակ է․ կարճ թռիչքների համար նա օգտվում է հատուկ կահավորված Eurocopter AS 532 երեք ուղղաթիռներից մեկից, իսկ երկար թռիչքների համար Մերկելի տրամադրության տակ են 4  Bombardier Global 5000 բիզնես ջեթերը։ Բացի այդ, Գերմանիայի կառավարության օդանավերի պարկում առկա են նաև  երկու  Airbus («Կոնրադ Ադենաուեր» և «Թեոդոր Հոյս») երկար թռիչքների համար։

Անգելա Մերկել

Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը աշխարհում շրջագայելու համար օգտագործում էր Airbus A330-200 ինքնաթիռը․ այն պատրաստված է այնպես, որ թույլ է տալիս նախագահին ակտիվորեն աշխատել հենց օդում։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, Airbus A330-200-ն ունի մեծ չափեր, այդ պատճառով ոչ բոլոր օդանավակայաններն են կարողանում նրան ընդունել։ Այդ պատճառով ֆրանսիական կառավարությունը ձեռք է բերել ևս երկու ինքնաթիռ՝ Falcon 7X, որոնք հարմար են ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար թռիչքների համար։ Հետաքրքիր է, որ երկու ինքնաթիռներից մեկը ստացել է սեփական անվանումը, իսկ մյուսը՝ երկրի առաջին տիկին Կարլա Բրունիի անունը։ Իհարկե, Օլանդը կարող էր փոխել նրա անվանումը, բայց չի արել դա։

Ֆրանսուա Օլանդ

Ելիզավետա II

Ելիզավետա II

Անգլիայի թագուհի Ելիզավետա  II-ի պաշտոնական տեղափոխմամբ զբաղվում է Միացյալ Թագավորության օդուժի 32-րդ գումարտակը։ Նորին գերազանցության տրամադրության տակ են BAe-125 տեսակի 6 ինքանթիռ և Airbus A330-ը, որի գլխավոր առավելությունը օդում վերալիցքավորելու հնարավորությունն է։ Այս ինքնաթիռը նախատեսված է, մասնավորապես, երկրի վարչապետ Թերեզա Մեյին տեղափոխելու համար։ Կարելի է ասել, որ Անգլիայի գլխավոր դեմքերը դրանում սովորական ուղևորներ են, քանի որ ինքնաթիռը գրեթե չի տարբերվում ստանդարտից։

Ելիզավետա II

Հասսանալ Բոլկիահ

Հասսանալ Բոլկիահ

Բրունեյի լեգենդար սուլթան Հասսանալ Բոլկիահը որպես «№ 1 ինքնաթիռ» օգտագործում է գրեթե թռչող պալատներ։  Նա մանկուց լողացել է ոսկու մեջ, այդ պատճառով սովոր է շքեղության։ Գրեթե բոլոր գործնական և քաղաքացիական ուղևորությունների ժամանակ նրան ուղեկցում է մի մեծ խումբ՝ բաղկացած  1000 մարդուց (նրանք Սուլթանի հարազատներն ու աշխատակիցներն են)։ Բնականաբար, նրանք բոլորը չեն տեղավորվի մի ինքնաթիռում, այդ պատճառով օգտագործվում են մի քանիսը։

Նրա ներկայիս ինքնաթիռի՝ Airbus A340-212-ի արժեքը կազմել է  100 միլիոն դոլար։ Եվս  120 միլիոն ծախսվել է այն մոդեռնիզացնելու և վերանորոգելու վրա։ Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվել սրահի կահավորմանը, օգտագործվել են թանկարժեք մետաղներ, քարեր և փայտանյութեր։ Տեղադրվել են հավելյալ վառելիքային բաքեր, որն էլ երկարացրել է առանց վայրէջքի  ուղևորության ժամանակը։

Հասսանալ Բոլկիահ

Իհարկե, այս հոդվածը չի ընդգրկում բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր ինքնաթիռները (ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Air Charter Service-ի պաշտոնական կայքում), սակայն թվարկածներից էլ պարզ է դառնում, որ առաջին դեմքերի մասնավոր ինքանթիռները ոչ թե շքեղության ու քմհաճույքի արտացոլանք են, այլ՝ անվտանգության։

ՀՀ նախագահների ինքնաթիռներին կարող եք ծանոթանալ Հետքի այս անդրադարձում։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում