Տուրիստական նորություններ և հոդվածներ

Վիեննայում բացվել է Բեթհովենի նոր թանգարանը

Լյուդվիգ Վան Բեթհովենի բնակարաններից մեկը Վիեննայում՝ քաղաքում, որտեղ կոմպոզիտորը բնակվել է 35 տարի, կվերածվի նրա թանգարանի։ Աշխատանքի առաջին երկու օրը՝ նոյեմբերի 25-ին և  26-ին, թանգարանի մուտքն անվճար կլինի։

Ինչպես հայտնում է Վիեննայի տուրիզմի խորհուրդը՝ այցելուներին սպասվում է հետաքրքիր երաժշտական թանգարանային երթուղի և Վիեննայի մշակութային պատմության և Բեթհովենի ստեղծագործական կյանքի մասին հետաքրքիր տեղեկություններ։ Probusgasse, 6 հասցեում գտնվող այդ տանը Բեթհովենը կազդուրվել է սկսվող  խլությունից հետո։

Բեթհովենի թանգարան, Վիեննա

Այստեղ նա 1802 թվականին գրել է Հայլիգենշտադտյան կտակը, որը հասցեագրված է իր երկու եղբայրներին․ նամակ, որը նա այդպես էլ չի ուղարկել և որում նա կիսվել է զարգացող հիվանդության պատճառով ապրած հուսալքությամբ։ Բացի այդ, նա աշխատել է իր կարևոր մի քանի ստեղծագործությունների վրա, որոնց թվում են՝  «Երկրորդ սիմֆոնիան» և ավելի ուշ գրված «Երրորդ սիմֆոնիայից» նշումներ։

Նախկինում Probusgasse հասցեում գտնվող բնակարանը մեմորիալ էր և կցված Վիեննայի թանգարանին (Wien Museum)։ Այժմ այն ժամանակակից ինքնուրույն թանգարան է՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը։

Թանգարանն աշխատում է 10:00-ից  8:00-ը։ Տոմսի արժեքը 7 եվրո է։ Մինչև 19 տարեկանների մուտքը անվճար է։

Booking.com
Booking.com
You might also like