home Քաղաքներ Բանգկոկ՝ 2017-ի street food-ի մայրաքաղաք

Բանգկոկ՝ 2017-ի street food-ի մայրաքաղաք

CNN հեռուստաալիքը կազմել է լավագույն փողոցային սննդով քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Ցանկում  հայտնվել են 23 մեգապոլիս։ Այդ մասին հայտնել է Thailand-news պորտալը։

Առաջին տեղում, ինչպես նախորդ մի քանի տարիներում, այս անգամ ևս գտնվում է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը։ Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Տոկիոն,Հոնոլուլուն (Հավայի), Դուրբանը (ՀԱՀ) և Նոր Օրլեանը (ԱՄՆ)։


Փողոցային սնունդը Բանգկոկում բառացիորեն վերածվել է կուլտի։ Միևնույն ժամանակ դա ամենապարզ միջոցն է տեղական մշակույթին ծանոթանալու համար։ Թայլանդական ուտեստների մեծ տեսականին առաջարկվում է մթերային կրպակներում, սննդով լի սայլակներում, տաղավարներում և շուկաներում։
Ամենահայտնի ուտեստներն են պապայայից աղցանը, տապակած բրինձը, ծովախեցգետնով արիշտան, ռեհանով տապակած խոզի միսը, բրնձով հավը՝ եփված գոլորշու վրա, խորոված ձուկը։

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնին երեք սննդի կետերն են։ Առաջինը չինական թաղամասի Յաովարատ (Yaowarat) փողոցում է՝ ծովամթերքի մեծ ընտրանիով և աղանդերներով։ Երկրորդը թայլանդական մայրաքաղաքի ամենահին թաղամասն է՝ Բանգրակը (BangRak), չինական, հնդկական և միջազգային խոհանոցով։ Եվ, իհարկե, Կաո Սան Ռոուդը, որտեղ կարելի է գտնել ամենահամեղ թայլանդական ուտեստները։
Booking.com

Մեկնաբանություններ / կարծիքներ