Տուրիստական նորություններ և հոդվածներ

Իշխանությունները սահմանափակել են ալկոհոլի վաճառքը Փարիզում Եվրո-2016-ի խաղերի օրերին

Փարիզի ոստիկանապետը սահմանափակել է ալոհոլային արտադրանքի վաճառքը Պարկ դե Պրենս մարզադաշտի շրջանում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերի օրերին, ինչպես նաև՝ քաղաքի ֆան-գոտիների շրջանում․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ֆրանս Պրեսսին։

Այս որոշումը կայացվել է Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների խաղից առաջ Մարսելում անկարգություններից հետո։ Ավելի վաղ, ալկոհոլի վաճառքի սահմանափակում էր սահմանվել մի շարք քաղաքներում, որոնք ընդունում են Եվրո 2016-ի խաղերը՝ Լիլլում, Լիոնում, Մարսելում, Սենտ Էտիենում և Թուլուզում։ ST_20160614_WOBAN14_2364629Նշվում է, որ Փարիզում ալկոհոլ չի վաճառվի ֆուտբոլային երկրպագուներին և այն անձանց, ովքեր իրենց այդպես են պահում։ Էյֆելյան աշտաակին կից ֆան-գոտում ալկոհոլ չի վաճառվի առավոտյան 9-ից մինչև երեկոյան 11-ը հունիսի  15-18-ին, 21-ին, 25-ին և 26-ին և տեղական ժամանակով 15:00-ից  01:00-ն հունիսի  19-ին, 20-ին, 22-ին, 27-ին, 28-ին և  30-ին և հուլիսի 1-7-ին ու 10-ին։ Պարկ դե Ֆրանսի մոտ ալկոհոլի վաճառքը կարգելվի տեղական ժամանակով 12:00-ից  22:00-ին հունիսի  15-ին, 21-ին ու  25-ին  և  հունիսի 18-ի 15:00 -ից մինչև հաջորդ օրվա  01:00-ն։

57302366Անձրևանոցները, ապակե կոնտեյներները, կերամիկական սպասքը և սպաքսի պարագաները, որոնք պատրաստված չեն պլաստիկից ու ստվարաթղթից, ևս կարգելվեն մարզադաշտերի տարածքում։ Բացի այդ, սրճարանների բացօթիկներում արգելված են տեղադրել ցանկացած իր, որը կարող է դառնալ հարվածային գործիք, հատկապես՝ սեղան և աթոռ։

Ընդ որում, ալկոհոլի վաճառքը, հատկապես՝ Եվրոյի պաշտոնական հովանավորներից, ֆան գոտիներում և մարզադաշտերում, որտեղ անցկացվում են խաղերը, ևս արգելված են։

Booking.com
Booking.com
You might also like