Զբոսանք Վիեննայի խաղողի այգիներով

2011 թվականի սեպտեմբերի 24-ին և 25-ին Վիեննայում կանցկացվի վիեննական խաղողի այգիների օր: Ժամը 10-ց մինչև 18-ը կբացվեն վիեննական խաղողի այգիներ տանող երթուղիներ, հայտնում է ComPRess-ը: Կառաջարկվեն մի քանի երթուղիներ. դասական` 10.8 կմ Նոյշտիֆտ խաղողի այգուց մինչև Նուսդորֆ, 9.9 կմ  Շտրեբսերդորֆից մինչև Շտամերսդորֆ:



Զբոսաշրջիկները անվանել են աշխարհի ամենաընկերական ոստիկաններին

Զբոսաշրջիկները ոստիկաններին գնահատել են ըստ արտաքին տեսքի, քաղաքավարության և զբոսաշրջիկների մոտ ծագած խնդիրների լուծման ուղղությամբ նրանց ցուցաբերած օգնության չափով: Արդյունքում` առանձնացվել է երեք անվանակարգ և, հետևաբար, երեք հաղթող:



Պաղեստինում կանցկացվի ծիծաղի փառատոն

Պաղեստինը պատրաստվում է անցկացնել առաջին ծիծաղի փառատոնը երկրում: Այս իրադարձությունը նախաձեռնել է տեղական  «Մտքի ազատություն» երիտասարդական համաժողովը: Միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի կեսին և տեղի կունենա Ռամալահ քաղաքում:



Վատիկանն առաջին անգամ զբոսաշրջիկներին կընդունի իր այգիներում

Վատիկանը իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ զբոսաշրջիկների կթողնի իր այգիներ այցելեն: Տուրիստական երթուղիները կանցնեն այն վայրերով, որտեղ զբոսնում է Հռոմի Պապը, ներառյալ Լուրդի քարայրը, որտեղ քահանայապետը հաճախ աղոթում է: Տուրերը կանցկացվեն էկոլոգիական մեթանային վառելիքով աշխատող միկրոավտոբուսներով: Մի քանի ժամանոց ուղևորության ընթացքում աուդիոգիդը կաշխատի անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն լեզուներով: Տուրիստական ավտոբուսները կարող են …



Իտալիա. Միլանում փղերի շքերթ է անցկացվում

Սեպտեմբերի 17-ին Միլանում բացվել է  փղերի շքերթը: Քաղաքի փողոցներում ցուցադրվել են  80 փղերի քանդակներ, ավելի ճիշտ գունավոր փղեր իրենց ամբողջական չափսերով: Նրանց կարելի է տեսնել Կաստելոյի հրապարակում, Կորդուզիոյի հրապարակում, Կորսո Կոմոյում, Միլանի Մալպենսա օդանավակայանում և Bulgari հյուրանոցում: Ակցիան անցկացվում է ասիական փղերի պահպանության նպատակով: Նոյեմբերի 22-ին փղերի քանդակները կվաճառվեն աճուրդում և հավաքված գումարը կավելացվի Ռոտերդամի, …



Նոր շքեղ հյուրանոց Դուբայում

Դուբայում տեղի է ունեցել Grand Excelsior հյուրանոցի  բացումը:  Al Barsha շրջանում գտնվող հյուրանոցի տարբերակիչ առանձնահատկությունը շենքի ճարտարապետությունն է. շինությունը իր կառուցվածքով հիշեցնում է կռուիզային ինքնաթիռի:



Արաբական ռեստորանում կտուգանեն չավարտած ընթրիքի համար

Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի ռեստորանում տուգանքներ են մտցվել այն հաճախորդների համար, ովքեր ռեստորանում պատվիրած ուտելիքը մինչև վերջ չեն ուտում:



Փարիզում արգելված է փողոցում աղոթել

Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 16-ին գործածության մեջ մտավ օրենք, որի համաձայն  արգելվում է քաղաքի փողոցներում հրապարակայնորեն  աղոթել: Ոստիկանությանը թույլատրվում է ուժ գործադրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կընդդիմանան նոր օրենքին:



Hilton-ը իր առաջին հյուրանոցը կբացի Իրաքում

Hilton միջազգային հյուրանոցային ցանցը մտադիր է 2013 թվականին Իրաքում բացել իր նոր հյուրանոցը: 200 սենյակներով կազմված հյուրանոցը կլինի Քուրդիստանի մայրաքաղաքում` Էրբիլ միջազգային օդանավակայանից քիչ հեռու: Հյուրանոցը նախատեսված կլինի առաջին հերթին բոլոր նրանց համար, ովքեր Իրաք կայցելեն երկար ժամանակով:



Ստոքհոլմը կանցկացնի գարեջրի և վիսկիի փառատոն

Շվեդական Ստոքհոլմը կանցկացնի ավանդական գարեջրի և վիսկիի փառատոնը: Փառատոնը տեղի կունենա միանգամից երկու հանգստյան օրերին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը և հոկտեմբերի 6-ից 8-ը: Միջոցառումը խոստանում է լինել մասշտաբային, քանի որ 2011 թվականին հոբելյանական 20-րդ անգամ է անցկացվելու:



Քադաֆիի կինը կգնի հանգստավայր Խորվաթիայում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիյա ալ-Ֆարկաշը նախատեսում է խորվաթական Իգրան քաղաքում հանգստավայր գնել: Մինչև Հարավսլավիայի փլուզումը այդ տարածքը պատկանել է Սերբիայի կոմունալ ծառայությունների ընկերությանը: