Թոփ-10 լավագույն ուղղությունները 2017 թվականի սեպտեմբերին ճանապարհորդելու համար

Չնայած նրան, որ ամառը մոտենում է իր ավարտին, հանգստի համար լավագույն շրջանը դեռևս առջևում է։ Հենց սեպտեմբեր ամսին շատ հանգստավայրերում լինում է հանգստի համար լավագույն եղանակը, իսկ զբոսաշրջային հոսքերը զգալիորեն նվազում են։ Skyscanner պորտալի փորձագետները կազմել են 2017 թվականի սեպտեմբերին ճանապարհորդելու համար լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը։ 1. Վենետիկ, Իտալիա; 2. Բորդո, Ֆրանսիա; 3. Թբիլիսի, Վրաստան; …



Ամենից շատ կեղծ եվրոները Ֆրանսիայում են

Եվրոպական բոլոր պետություններից Ֆրանսիան ամենաշատն է տուժում կեղծարարներից․ այս երկրում են կենտրոնացած Եվրոպայի կեղծ եվրոների մինչև 34%-ը։ Այս ցավալի վարկանիշային աղյուսակում Ֆրանսիային հետևում են Իտալիան, Գերմանիան և Իսպանիան։  Ինչպես հայտնում է Euromag.ru-ն՝ ԵՄ-ի կեղծ դրամական միավորների դեմ պայքարի կենտրոնական կառավարման տվյալներով՝ անցյալ տարվա ընթացքում կեղծ թղթադրամների թիվը Եվրոպայում նվազել է  25%-ով։  2017 թվականին սպասվում է …



Լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը ընկերների հետ հանգստի համար

Իհարկե, ընտանեկան կամ սիրելիի հետ ռոմանտիկ հանգիստը մեզ պարգևում է անհավանական դրական էմոցիաներ, բայց ամենալավ ճանապարհային ուղեկիցները համարվում են ընկերները․ հենց նրանց հետ կարելի է ամենախենթ արկածներն անել ու կիսել խնդիրներն ու հոգսերը։ Metro.co.uk նորությունների պորտալի փորձագետները կազմել են լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը ընկերախմբով հանգստի համար․ 1. Գրան Կանարիա, Իսպանիա; 2. Սենտ Ջուլիանս, Մալթա; 3. …



Լավագույն ուղղությունները սոլո ճանապարհորդների համար՝ ըստ կենդանակերպի նշանի

Միայնակ ճանապարհորդություն պլանավորելիս շատ զբոսաշջիկներ վախենում են իրենց սպասվող բազմաթիվ դժվարություններից․ սկսած անծանոթ մարդկանց հետ շփումից, մինչև հարազատների բացակայությամբ պայմանավորված տխրությունն ու ձանձրույթը։ Բացի այդ, ընտրված երկիրը կարող է դուր չգալ, և առանց մտերիմների այդ հանգիստը կարելի է ձախողված համարել։ Travel+Leisure զբոսաշրջային պորտալի փորձագետները կազմել են լավագույն տուրիստական ուղղությունների ցանկը միայնակ զբոսաշրջիկների համար՝ ըստ նրանց …



Կիսամերկ զբոսաշրջիկների համար Վենետիկում խստացվել են տուգանքները

Վենետիկի ադմինիստրացիան ավելացրել է զբոսաշրջիկների  տուգանքների չափը, ովքեր կխախտեն վարքագծի կանոնները իտալական քաղաքում։ Այդ մասին հայտնում է  «Իտալիան ռուսերեն» պորտալը։ Այսուհետ հանգստացողներին կտուգանեն 200 եվրոյով Վենետիկի փողոցներով մերկ իրանով շրջելիս։ Նրանք, ովքեր գրություններ կթողնեն հուշարձանների վրա կամ կաղտոտեն քաղաքը, կվճարեն  400 եվրո։ Վենետիկի ջրանցքներում լողալ ցանկացող զբոսաշրջիկները ստիպված կլինեն վճարել 450 եվրո։ Մինչ վերջերս նման …



Էյֆելյան աշտարակը կթանկանա և կթաքնվի ապակիների ետևում

Մեծ փոփոխություններ են սպասվում Փարիզի գլխավոր տեսարժան վայրի աշխատանքում։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ Էյֆելյան աշտարակի մուտքի արժեքը կավելանա մոտ  8 եվրոյով։  Նոր գները մտադիր են ներդնել 2018 թվականի հունվարին։ Բացի այդ,  2020 թվականին տեսարժան վայրի տոմսերի  շուրջ  80%-ը մտադիր են վաճառել օնլայն։ Այժմ համացանցով գնում են տոմսերի շուրջ քառորդ մասը։ Արդեն աշնանը անվտանգության նկատառումներով …



Բորտուղեկցորդուհին կիսվել է խորհուրդներով երեխաների հետ ճանապարհորդող ուղևորների համար

Բլոգեր Քելլի Էրոգլուն (Kelly Eroglu), ով ավելի քան 20 տարի բորտուղեկցորդուհի է աշխատել խոշորագույն ավիաընկերություններից մեկում, յոթ խորհուրդ է տվել երեխաների հետ հարմարավետ ճանապարհորդելու համար։ Այդ մասին գրում է  The Independent թերթը։ Կինը խորհուրդ է տվել ուղևորներին սառասրտություն պահպանել, եթե անգամ  երեխաները կամակորություն են անում ինքնաթիռում կամ օդանավակայանում։ Ծնողների ինքնատիրապետումը կհանգստացնի նաև փոքրիկ ուղևորներին․ բացատրում …



Թայլանդում ձերբակալել են ավիաուղևորներից իրեր և գումար գողացող բեռնակիրներին

Բանգկոկի Սուվարնապում օդանավակայանի երկու բեռնակրի բռնացրել են ավիաուղևորների իրերն ու գումարը գողանալիս։ Այդ մասին այսօր հայտնում է  Bangkok Post թերթը։ Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի  21-ին։ Թայլանդի օդանավակայանում ընդամնեը 20  օր աշխատած պահակին կասկածելի է թվացել երկու աշխատողների պահվածքը։ Նրանք տարօրինակ են թվացել Սուվարնապում օդանավակայանի անվտանգության աշխատակցին ուղեբեռը  Malaysia Airlines-ի ինքնաթիռ տեղափոխելիս, որը …



Թոփ-17 բարերը, որտեղ այցելությունը դուք չեք մոռանա ողջ կյանքում

Մեր օրերում աշխարհում շատ են ցանկացած ճաշակի բազմաթիվ ռեստորաններ և բարեր․ թեմատիկ հաստատություններից, մինչև՝ ազգային պարկերում թաքնված փոքրիկ սրճարանները։ Travel+Leisure զբոսաշրջային պորտալի փորձագետները հրապարակել են մեր մոլորակի ամենատպավորիչ բարերի ցանկը։ Ստորև ներկայացված են 17 հաստատություն՝ լավագույն ըմպելիքներով, պանորամային տեսարաններով և սպասարկումով։ 1. Buza Bar (Դուբրովնիկ, Խորվաթիա); 2. Sky Bar (Բանգկոկ, Թայլանդ); 3. Hotel Palacio de …



20 եվրոպական քաղաքների ցանկը, որտեղ այցելելու մասին դուք չեք էլ մտածել

Հաճախ ճանապարհորդություն պլանավորելիս մենք նախապատվությունը տալիս ենք արդեն ծանոթ և փորձված երթուղիներին և երկրներին։ Սակայն, բոլոր նրանք, ովքեր երազում են շրջել առանց զբոսաշրջիկներով առատ փողոցներով, կարող են նկատի ունենալ այս թերագնահատված եվրոպական քաղաքների ցանկը, որոնք ունեն հարուստ մշակույթ, ազգային խոհանոց և գեղատեսիլ բնապատկերներ։ Ստորև ներկայացված է բրիտանական Telegraph պարբերականի կազմած 20 քաղաքների ցանկը․ 1. Գդանսկ, …



Թագուհի Ելիզավետա II-ի նվերները կցուցադրվեն Բուքինգեմյան պալատում

Լոնդոնի Բուքինգեմյան պալատը, որն հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ներկայիս նստավայրը, բաց կլինի հուլիսի  22-ից հոկտեմբերի  1-ին։ Զբոսաշրջիկներին կթողնեն Բուքինգեմյան պալատ երկու ամիսներին, որոնք թագուհին կանցկացնի իր շոտլանդյան նստավայրում՝ Բալմորալ պալատում։ Ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ հիանում են պալատի շքեղ ինտերիերով և թագավորական հավաքածուների գանձերով, որոնց թվում են Ռուբենսի, Ռեմբրանդի, Վերմեերի, Պուսսենի և …



Փարիզում բացվել են փողոցային լողավազաններ

Փարիզի հյուսիսում գտնվող  Bassin de la Villette արհեստական լճի վրա, որը իրար է միացնում  Saint-Martin և  l’Ourcq ջրանցքները, բացվել է երեք անվճար լողավազան։ Դրանք իրենցից ներկայացնում են  պարսպապատ  լողացող կոնստորկցիաներ, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել մինչև  300 մարդ։ Լողավազանների բացումը, ի դեպ, շատ տեղին էր։ Ֆրանսիական մայրաքաղաքում այժմ շատ շոգ է։ Այստեղ թարմանալու համար արդեն հերթեր …