Ավստրիա

Երկիրը` Ավստրիայի Հանրապետություն, Republic of Austria, Republik Österreich

Մայրաքաղաքը` Վիեննա (Wien), բնակչությունը` մոտ 1 մլն 700 հազար մարդ

Ավստրիայի բնակչությունը` 8 մլն 404 հազար մարդ (2011թ. տվյալներով), պաշտոնական լեզուն` գերմաներեն, ռեգիոնալ լեզուները` սլովեներեն (Կարինթիա), խորվաթերեն և հունգարերեն (Բուրգենլանդ):

Տարածությունը` 83.871 քկմ

         

Ավստրիայի անվանումն առաջացել է հին գերմաներենից` Ostarrichi – արևելյան երկիր: Ավստրիա անվանոււմն առաջին անգամ հիշատակվում է 996թ. գրված փաստաթղթում:

Տուրիզմն Ավստրիայում


Ավստրիան զբոսաշրջիկներին ունակ է առաջարկել հանսգտի ամենատարբեր հնարավորությունները:

Ձմեռային Ավստրիան հանդիսանում է աշխարհում ամենատարածված և պահանջարկ վայելող երկրներից մեկը: Հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են ավստրիական լեռնադահուկային կենտրոններ` Մայրհոֆեն, Զելդեն, Օբերգուրգլ և այլն:

Ավստրիական ալպերն ամռանը` ձյունապատ լեռնագագաթներովԱմռանն Ավստրիան գրավիչ է լճերի հանգստավայրերով: Այնտեղ  հնարավոր է ոչ միայն արևահարվել և լողալ, այլ զբաղվել  ակտիվ հանգստի տարբեր տեսակներով: Լողափներ կարելի է հանդիպել համարյա յուրաքանչյուր ավստրիական քաղաքում, որտեղ կան լճակներ և գետեր:

Ավստրիական ամենահայտնի ամառային հանգստյան գոտիները գտնվում են Կարինթիայի լճերի մոտ, որտեղ ամռանը ջուրը տաքանում է մինչև +26C:

Առհասարակ, Ավստրիան իր զբոսաշրջային պոտենցիալով գրավում զբոսաշրջիկներին տարվա բոլոր եղանակներին, քանի որ ավստրիական ալպերը երբեք չեն կորցնում իրենց գրավչությունը տարվա ոչ մի եղանակին:


Visit Austria – travel guide

Տես Ավստրիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >
Տես նաև Վիեննայի մասին տուրիստական նորությունները >

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am ակտիվ հղումը պարտադիր է:

Մեկնաբանություններ / կարծիքներ