Տուրիստական նորություններ և հոդվածներ

Մարլոն Բրանդոյի անվան առողջարան` Խաղաղ օվկիանոսի ատոլում

Ֆրանսիայի Պոլոնեզիայում կբացվի ամերիկացի դերասան Մարլոն Բրանդոյի անվան  առողջարանային հյուրանոց: Այն կտեղակայվի խաղաղօվկիանոսյան Տետիարոա  (Tetiaroa) ատոլի կղզիներում` Տիատի կղզուց 45  կմ դեպի  հյուսիս: Այդ ատոլը, կազմված  13 փոքր կղզիներից, Մարլոն Բրանդոն գնել է դեռևս 1968 թվականին   և որոշ ժամանակ ապրել է այնտեղ ընտանիքի հետ: Նրա մահվանից հետո  2004 թվականին նրա ժառանգները որոշել են այստեղ կառուցել հանգստավայր: 

The Brando Resort-ը ներառում է 47  շքեղ բունգալո` մասնավոր լողավազաններով, սպա-կենտրոնով, մարզասրահով, ռեստորանով և ընդհանուր լողավազանով: Այդ բոլորը կկառուցվի հատուկ հարթակի վրա. գրում է Hoteldeluxes.com-ը: Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2013 թվականին: Մարլոն Բրանդոն  XX դարի կեսերի  հայտնի դերասան է, ով 1954 և 1972 թվականներին ստացել է Օսկար: Նրա ներդրումը կինոաշխարհում վկայակոչում է նաև  Հոլիվուդի Փառքի ծառուղու նրա անվանական աստղը:

Booking.com
Booking.com
You might also like